TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

22:31 10.10.2018

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ

22:14 10.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Ինչպես հայտնում են են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով և Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

17:07 10.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Արա Բաբլոյանին և Նիկոլ Փաշինյանին

20:30 09.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի նորընտիր նախագահին

19:19 09.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջև ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ և ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:

̰
Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն. ԱԱԾ

10:00 08.10.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

10:59 07.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի և […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

21:25 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

18:09 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

17:27 05.10.2018

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը

12:01 05.10.2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

11:50 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի […]

̰
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան

11:01 05.10.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ

10:59 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

10:10 05.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն […]

̰
Հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է. Արմեն Սարգսյան

16:07 04.10.2018

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած […]

̰
Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը. «Հրապարակ»

08:33 04.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ […]

̰
Նախագահն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

17:30 03.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]

̰
Նախագահ Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 նախարարները

07:09 03.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այս մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական […]

̰
Սպասենք, տեսնենք՝ ինչպես է աշխատում միակուսակցական Երևանը, հետո նոր տարածենք Հայաստանի վրա․ Արմենուհի Կյուրեղյան

17:14 02.10.2018

Հայաստանը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կարող է խաղաղ իշխանափոխություն անել, երբ ներքևիններն այլևս չեն ուզում նախկինի պես ապրել, վերևիններն էլ չեն կարողանում նախկինի պես կառավարել։ Դրա արդյունքում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղավ իշխանափոխություն։ Այս կերպ ապրիլ-մայիսի դեպքերն այսօր ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ «Հիմա էլ պնդում ենք, որ մեզ անհրաժեշտ է […]

̰
Հայրենիքը նրա մեջ էր, նա` հայրենիքի․ Արմեն Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

00:18 02.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա… Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների […]

̰
Վրացական կողմին պետք է ներկայացնել Հայաստան այցելելու գրավչությունը. Արմեն Սարգսյան

20:18 01.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Լրագրողի հետ զրույցում, հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս, Արմեն Սարգսյանը դրանք համեմատել է մեկ ընտանիքից սերող երկու եղբայրների հարաբերությունների հետ, սակայն, միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնել, որ […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

19:12 01.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

12:51 01.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, և մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից […]

̰
Երևանի ավագանու ընտրություններն առաջին քայլն էին ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ. Արմեն Սարգսյան

10:40 01.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ: Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

09:34 30.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու և Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի և մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

̰
Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է. Financial Times-ը՝ Արմեն Սարգսյանի մասին

16:57 29.09.2018

Ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս հարցին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը: Ըստ հոդվածագրի՝ Արմեն Սարգսյանը զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։ «Նախագահ ընտրվելուց հետո նա փորձել է հանգստացնել Հայաստանում քաղաքական տագնապը: Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է: 65-ամյա […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

12:14 27.09.2018

Թուրքմենստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու կներկայացնի Վահե Գրիգորյանին. ՀՀԿ-ն կխոչընդոտի՞. «Հրապարակ»

10:50 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Դասո» ընկերության ղեկավարի հետ

15:49 26.09.2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

̰
BACK_TO_TOP