16:57 29.09.2018
Ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս հարցին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը:
Ըստ հոդվածագրի՝ Արմեն Սարգսյանը զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։
«Նախագահ ընտրվելուց հետո նա փորձել է հանգստացնել Հայաստանում քաղաքական տագնապը: Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է: 65-ամյա նախագահը Լենինի մրցանակի դափնեկիր է և Քեմբրիջի համալսարանում եղել է Սթիվեն Հոքինգի նախկին գործընկերը»,- գրում է պարբերականը:
Հոդվածագիրը հիշատակում է նաև այն փաստը, որ Արմեն Սարգսյանը նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է: Ըստ պարբերականի՝ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։
«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք բոլորովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։
Նա գրում է, թե ինչպես Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ: Նկատում է, որ ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամներ էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։
«Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ։ Կալիֆոռնիայում բնակվողները, տեսնելով թե ինչ է կատարվում իրենց սիրելի երկրում, արձագանքում են։ Սա նոր քվանտային որակների օրինակ է»,- նշել է է հանրապետության նախագահը։
Հոդվածագիր Ջոն Թորնհիլը, ով նաև Financial Times պարբերականի խմբագիրներից է, ավելացրել է, որ թեպետ Սարգսյանը փորձարկել է իր տեսությունը՝ բացատրելու այս քաղաքական դինամիկ գործընթացները, այդուհանդերձ, նա դեռևս որոնում է դրանք կառավարելու լավագույն լուծումները։
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...