12:21 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչո՞ւ էր երկրպագում Ֆրանսիայի հավաքականին, ո՞վ է պատրաստվում այցելել Երևան, ինչպե՞ս են իրենց զգում Սիրիայի հայրենադարձները, և ինչո՞վ տեսական ֆիզիկան կարող է օգնել ճշմարտության որոնումներում և Աստծուն ըմբռնելու հարցում։ – Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման […]
11:58 16.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը, 4:2 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
22:12 15.07.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։ Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական և առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել […]
20:20 15.07.2018
Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Նշվել է, որ Կատարի […]
15:26 15.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:
11:40 14.07.2018
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջևառանձնաշնորհյալ հարաբերությունները, […]
11:56 13.07.2018
Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
18:45 12.07.2018
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես ժողովրդավարական քաղաքական համակարգերի […]
16:41 12.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության […]
14:26 11.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արմեն Սարգսյանը նրան մաղթել է հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Այս մասին տեղեկանում են […]
14:12 11.07.2018
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի) այսօր իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը […]
14:40 10.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում գրել է, թե այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր Դուգինի, Շևչենկոյի և այլոց ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ: Այս կապակցությամբ Աշոտյանը գրել է հետևյալը. « 1. Սերժ […]
14:33 10.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների […]
10:12 10.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 9-ին պաշտոնական ընթրիք-հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և տարբեր երկրներից փառատոնին մասնակցող հայտնի կինոգործիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
19:01 09.07.2018
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի […]
13:15 09.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարականյության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ […]
23:41 08.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։
23:27 07.07.2018
Պետք է հպարտ լինեք, որ հայ եք, որովհետև, եթե նայեք մեր ժողովրդի պատմությանը, ապա հպարտանալու շատ առիթներ կունենաք։ Այս մասին հուլիսի 7-ին Ծաղկաձորում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է ձեր հպարտությանը ևս մեկ կաթիլ ավելացնեն, որովհետև աշխարհում եզակի ազգեր ու […]
19:21 07.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից […]
15:41 07.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահի աշխատակազմի հասարակայոնւթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին: Նա ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, […]
18:46 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ:
14:33 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել: Համաձայն հրամանագրերի՝ Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Վազգեն Ռշտունին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Աղասի Դարբինյանը՝ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը՝ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]
12:01 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել: Համոզված […]
20:30 05.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարևորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք […]
17:15 05.07.2018
Հուլիսի 5-ը պետական տոն է: Այսօր նշվում է Սահմանադրության օրը, որն ընդունվեց 1995-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Օրվա առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել Սահմանադրական դատարանում, որին մասնակցել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել. «Սահմանադրությունը համարվում է երկրի օրիանականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա […]
16:51 05.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետկապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել, որ Սերժ Թանկյանը ոչ միայն հրաշալի […]
14:42 05.07.2018
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Սահմանադրության օրն է: Միևնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա […]
13:31 04.07.2018
Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարևոր տոնի առթիվ, մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում:
17:36 03.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախագահը շրջել է բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում և ինժեներական լաբորատորիաներում: Արմեն Սարգսյանը ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է […]
16:53 03.07.2018
Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության […]