TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Արմեն Սարգսյան

Նախագահ Սարգսյանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

12:53 26.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ԵԱՏՄ-ն կարող է 2 տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:48 26.09.2018

Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց […]

̰
Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ

16:53 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է […]

̰
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

14:54 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ […]

̰
Արմեն Սարգսյանը բանախոսել է Մտքերի գագաթնաժողովում

14:00 24.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Ֆրանսիայում է, Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds): Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում ե, որ գագաթնաժողովի գլխավոր բանախոսը Արմեն Սարգսյանն է եղել: Քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների և ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության և ռազմավարական որոշումներ կայացնելու […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:37 23.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն: Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և  փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին

09:14 23.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։ Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների […]

̰
Ամուսնուս ճանաչում եմ 14 տարեկանից. Նունե Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի հետ ծանոթության մասին

13:27 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ  կյանքի  մասին: «Ամուսնուս ճանաչում եմ 14 […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

11:58 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը, այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի և հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

19:55 21.09.2018

Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարևոր տոնի կապակցությամբ: Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում և բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:

̰
Արմեն Սարգսյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մալթայի իր պաշտոնակցին

15:59 21.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սարգսյանը Մալթայի նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային և Մալթայի բարեկամ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ ՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում։

̰
Ուկրաինայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին

15:36 13.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում: Դեսպան Լիտվինը վստահեցրել է, […]

̰
Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել ուղիղ շփումից. Վիգեն Սարգսյանը կլինի ՀՀԿ 1-ին փոխնախագահ․ «Հրապարակ»

08:56 12.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամն իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։ Նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաև Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, […]

̰
Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

18:11 10.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան […]

̰
Սարգսյան-Բախտաձե հանդիպման ընթացքում նշվել է` առկա է փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում

17:50 10.09.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ մասնակցությամբ երկու երկրների պատվիրակությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը: «Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության լայն դաշտ և երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Նշվեց նաև գիտության, […]

̰
Նախագահը մասնակցել է «Արմենիա էքսպո-2018» ցուցահանդեսի բացմանը

18:20 07.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո – 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպվող տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաև անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ: […]

̰
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ուսումնական տարվա առաջին օրը հյուրընկալել է նախագահ Սարգսյանին

11:20 03.09.2018

Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին, անձամբ շփվել սաների հետ: Նախագահը հետաքրքրվել է՝ տեղի  բնակիչների երեխաների քանի՞ տոկոսն է հաճախում կրթահամալիր, ինչին ի պատասխան Աշոտ Բլեյանն […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

17:11 31.08.2018

Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արտագնա՝ Ավստրիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներից առաջ, սեպտեմբերի 3-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը սեպտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք հանդիպումների համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝   Դարպասապահներ  Սևակ Ասլանյան, «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»   […]

̰
Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Շրի Լանկայում և Նեպալում Հայաստանի դեսպան

13:01 27.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում Հայաստանի դեսպան, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության […]

̰
Ի՞նչ ակնկալել Անգելա Մերկելի հայաստանյան այցից. պարզաբանում է Արմեն Աշոտյանը

15:03 23.08.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին: «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի […]

̰
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին

23:11 03.08.2018

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Այս մասին քիչ առաջ «Օրակարգից դուրս» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ […]

̰
Հայաստանի և Իտալիայի նախագահները մասնակցեցին Մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացմանը

13:57 31.07.2018

Հայաստանի և Իտալիայի նախագահներն այսօր մասնակցել են Ազգային պատկերասրահում Մշակութային ժառանգության պահպանման կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր աշխատանքները կիրականացնի Բոլոնիայի համալսարանի հետ համատեղ, իսկ առաջին աշխատանքները կսկսվեն աշնանը: Կենտրոնում կներգրավվեն հայ և իտալացի մասնագետները՝ կատարելագործելով հմտություններն ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերականգնման գործում: Կողմերի համոզմամբ՝ կենտրոնը կդառնա նոր խթան հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար:

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի նախագահին

20:23 30.07.2018

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ ուսանողների հետ

15:57 20.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողների հետ: Ծրագրի շրջանակներում փորձառություն ձեռք բերելու նպատակով Հայաստան են ժամանել հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Երիտասարդները նաև մասնակցել են ուսուցողական և մշակութային մի շարք միջոցառումների, այցելել են տեսարժան վայրեր, թանգարաններ ու ծանոթացել երկրի պատմամշակութային ժառանգությանը: Հայաստան […]

̰
Արմեն Սարգսյանը միջազգային աուդիտորների հետ քննարկել է նորարարական ծրագրեր

14:44 20.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մասնագիտացված աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ-գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը և մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ռուս գիտնականներին

13:06 20.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական […]

̰
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:26 18.07.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր դատավորներ են նշանակվել: Արամ Մկրտչյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արմիդա Ոսկանյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Իվան Բաղմանյանը՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

19:25 18.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին, Վարչական […]

̰
Nas Daily-ի նոր տեսանյութն` Արմեն Սարգսյանի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ

12:39 18.07.2018

Հայաստան ժամանած հայտնի բլոգեր Nas Daily-ն ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է Հայաստանի մասին երկրորդ հոլովակը, որում պատմում է շախմատի մասին և նշում հայերի առանձնահատուկ վերաբերմունքն այդ խաղի նկատմամբ: Հոլովակում նկարահանվել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը և հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: https://www.facebook.com/nasdaily/videos/1094747460677405/  

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ

20:50 17.07.2018

Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի և Ալբերտ Սիրունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին: Բնական գիտությունների, […]

̰
BACK_TO_TOP