TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+12.09 oC

Արսեն Թորոսյան

Նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

19:02 04.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը:  «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր […]

̰
Մեր սփյուռքի ներուժն օգնելու է լավ առողջապահություն ունենալ. Արսեն Թորոսյան

23:16 03.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել: «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և […]

̰
Այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք պետք է փոխվենք. Թորոսյան

11:47 03.07.2019

Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։ Իհարկե, հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին […]

̰
Համաչափ միջոցառումներ են արվելու, ինչպես եվրոպական շատ երկրներում. Արսեն Թորոսյանի գրառումը

19:34 01.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կտարել և ներկայացրել է ՀՀ-ում իմունիզացիայի ծածկույթի մասին. «Իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019թ. դրությամբ. 1տ երեխաներ` 85.9% 2տ երեխաներ` 90.6% 6տ երեխաներ` 95.5% 10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում՝ ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում՝ պետական որոշ կառույցների պատճառով: Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ […]

̰
Ամփոփում ենք կիսամյակը. Արսեն Թորոսյանի գրառումը

18:08 01.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել՝ որտեղ ամբողջացված են ոլորտի կիսամյակային որոշ ցուցանիշներ: «Ամփոփում ենք կիսամյակը»,- գրել է նա:

̰
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում. Արսեն Թորոսյան

22:01 29.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան:

̰
Կարեն Կարապետյանը Հայաստանում է. Hraparak.am

23:13 23.06.2019

Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում է հանգրվանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջում է հյուրանոցում, զրուցում մյուս հանգստացողների հետ: «Հրապարակի» հարցերին հրաժարվեց պատասխանել’ ասելով, որ իր անձնական կյանքով է ապրում:Հիշեցնենք, որ երեկ Մարիոթում էին նաև իշխանական վերնախավի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ Էդգար Առաքելյանն ու Համազասպ Դանիելյանը. նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրը: Չի բացառվում, որ ներկա […]

̰
Էլեկտրոնային սիգարետը պայթել է՝ վնասելով դեռահասի ծնոտը

20:41 22.06.2019

«Երբ էլեկտրոնային, այսպես կոչված, նորարարական ու տաքացվող ծխախոտը պայթում է ձեռքիդ մեջ և դու ունենում ես կոտրված ծնոտ կամ խեղված ձեռք։ Այս դեպքը տեղի է ունեցել 17-ամյա դեռահասի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Արսեն Թորոսյանը բուժաշխատողներին շնորհակալագրեր է հանձնել

17:32 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է շնորհակալագրերով:  

̰
Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ․ Արսեն Թորոսյան

09:44 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Հունիսի 21-ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

̰
Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

22:17 20.06.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]

̰
Որոշ ԲԿ-ներ միլիոնավոր դրամներ էին փոշիացնում, որոնցից մեր օրոք զրկվեցին. Արսեն Թորոսյան

12:55 20.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2018թ. բյուջեի կատարողականը, նշեց՝ թվերի մասին շատ է խոսվել, ուստի քաղաքական գնահատական է տալու: «Այս բյուջեն մենք չէինք կազմել, բայց ժառանգել էինք: Մեր ոլորտում ի՞նչ էր տեղի ունեցել. նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018 թ. առողջապահության բյուջեն՝ 2017-ի համեմատ: Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարության օրոք առողջապահությանան […]

̰
Մի տարի է պաշտոնավարում եք, 10 մլն դոլարն ի՞նչ է, որ ոչ մեկիդ երեխու հաշվին չկա․ Միրզոյանը ծաղրում է

12:49 20.06.2019

Ազգային ժողովի նախագահն այսօր անդրադարձավ ընդդիմադիրների այն խոսքերին, որ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ ոչ։ Արարատ Միրզոյանը սկսեց ծաղրել այդպիսի խոսակցությունները ու կոչ արեց անուն առ անուն ասել՝ ովքեր են սխալ ընտրված կադրերը, այլապես իրենք չեն կարողանա շտկել վատ քաղաքականությունը։ «Ահա խնդրեմ, Տիգրան Խաչատրյան, օրինակ, էկոնոմիկայի նախարար, կարո՞ղ եք ասել՝ վա՞տ կադրային քաղաքականություն է։ […]

̰
Ե՞րբ կներդրվի առողջապահության ապահովագրությունը, և ովքե՞ր կօգտվեն դրանից

19:45 19.06.2019

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազադատ Կարապետյանը դիմեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցնելով առողջապահության ապահովագրության մասին: «Այս պահին արդեն ունենք մոտ 50 էջի սահմաններում հայեցակարգ, որը շուտով կշրջանառենք և կառավարության որոշմամբ կհաստատենք, հետո կսկսվի բուն օրենսդրական պրոցեսը՝ օրենքի վրա աշխատել: Մեր մոտեցումը հանրային մեկ գնորդով ապահովագրության ներդրումն է: Անհրաժեշտ է ֆինանսավորման […]

̰
Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

17:36 19.06.2019

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն: «Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- […]

̰
Ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի

13:22 19.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի և կշարունակեն գործել որպես պետական բժշկական կենտրոններ։ «Դրանք կվերադարձվեն առողջապահության նախարարությանը և կլինեն մեր ուղիղ կառավարման ներքո»,- գրել է Թորոսյանը:

̰
Վերականգնվող էներգետիկայի զարգացումը մեր կառավարության գերակայություններից է. Արսեն Թորոսյան

21:37 18.06.2019

500 Կիլովատ հզորությամբ արևային կայանն օրենսդրությամբ թույլատրված ամենահզորն է Հայաստանում՝ որպես ինքնավար կայան: Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի արևային կայանն է։ Առողջապահության նախարարությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը. բոլոր բուժկենտրոններում, որոնք տարածքային առումով ունեն այդ հնարավորությունը, տեղադրել այնընտրանքային էներգիայի այս կայաններից, որպեսզի խնայված միջոցներն ավելի արդյունավետ օգտագործվեն։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը արևային կայան ունի

12:07 18.06.2019

ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կոտայքի մարզպետի հետ շահագործման են հանձնել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի 500Կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը։ Այդ մասին նախարարը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/950810241771908/?type=3&theater

̰
Ոստիկանները բերման են ենթարկել շտապօգնության մեքենան վնասած քաղաքացիներից մեկին

10:28 18.06.2019

Հունիսի 17-ին` ժամը 21:55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց […]

̰
Մի խումբ գինովցած անձինք Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա․ Արսեն Թորոսյան

08:30 18.06.2019

«Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։ Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում […]

̰
Ինչո՞վ է զբաղվել առողջապահության նախարարն ընդմիջման ժամին

15:08 17.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել, թե ինչով է զբաղվել ընդմիջման ժամին: «Ընդմիջման ժամը օգտագործեցի «Առողջության ապահովագրության» առաջարկվող հայեցակարգի հետ ծանոթանալու համար, որ գրել են մեր լավագույն մասնագետները իրենց միջազգային գործընկերների հետ։ Այն շուտով կդրվի նաև հանրային քննարկման»,- գրել է նախարարը:  Ըստ Թորոսյանի՝ կասկածից վեր է, որ ունենալու […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ

14:28 17.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հանդիպել է գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ. «Վերջապես անձամբ հանդիպեցի մեծն հայ, աշխարհահռչակ գիտնական, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ։ Պրոֆեսոր Դամադյանի հայտնագործած այդ «կախարդական պատուհանի» շնորհիվ աշխարհում միլիոնավոր կյանքեր են փրկվում»:

̰
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

21:58 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]

̰
Ովքեր են ընդգրկվել ՔՊ վարչության կազմում․ նախնական տվյալներ

21:18 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, […]

̰
Ընտրի՛ր առողջությունդ, ոչ թե ծխախոտը․ Արսեն Թորոսյան

19:57 16.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հոլովակ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես ձեզ երաշխավորում եմ, որ առողջ ապրելակերպ վարելով, մենք կունենանք ոչ միայն առողջ հասարակություն, այլև ամուր տնտեսությամբ պետություն»:

̰
Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է․ Արսեն Թորոսյանը արյունատվություն է անում

10:11 14.06.2019

Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արյունատվություն է անում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՆ-ում քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

09:39 14.06.2019

Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, […]

̰
Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

21:49 12.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է […]

̰
Ծխելու դեմ նախագիծը պիտի վեր դասվի քաղաքականից․ Թորոսյան

16:16 11.06.2019

Ծխելու դեմ պայքարի մասին առողջապահության նախարարության նախագծում կատարված փոփոխություններում չեն եղել քաղաքացիների առողջության հաշվին զիջումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցին՝ ունի՞ նախագիծը քաղաքական աջակցություն, նախարարը ժպտալով պատասխանեց․ «Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը»,- ասաց Թորոսյանը։ Թորոսյանը նաև հայտնեց, որ տեղեկությունը, թե […]

̰
Ցանկանում ենք անվճար բուժօգնություն տալ ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին․ Թորոսյան

16:08 11.06.2019

Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 9 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Այս մասին հայտնելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։ Թորոսյանն ասաց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության համակարգում, մասնավորապես՝ երեխաների անվճար բուժօգնություն […]

̰
BACK_TO_TOP