TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+12.09 oC

Արսեն Թորոսյան

Հայաստանում կարող են իրականացնել դատագենետիկական փորձաքննություններ 

12:33 24.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը: Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում […]

̰
Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

10:55 23.05.2019

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես` Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ Ցիտարաբին […]

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում է

14:31 20.05.2019

Մայիսի 19-22-ը Ժնևում անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համաշխարհային առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։ Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ […]

̰
Շիրակի մարզում առողջապահության ամենալուրջ խնդիրը կադրերի պակասն է. Արսեն Թորոսյան

19:27 16.05.2019

Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։ Արսեն Թորոսյանը խոսել է […]

̰
Արսեն Թորոսյանն այցելել է Երևանում օրեր առաջ լույս աշխարհ եկած եռյակին

12:08 16.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որտեղ առաջ եռյակ էր ծնվել` երկու աղջիկ և մեկ տղա: Արսեն Թորոսյանն իր այցից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Նարեն, Նարինեն ու Նարեկը իրենց լավ են զգում»:  

̰
Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում

15:58 15.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայիսի 31-ն առանց ծխախոտի օր են հայտարարում: Լուսանկարին կից նախարարը հրապարկել է այս տեղեկատվությունը. «Տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում Հայաստանում թոքի քաղցկեղից։ Այսինքն` տարեկան մի ամբողջ գյուղ ենք կորցնում միայն այս հիվանդությունից, որի հիմնական պատճառը ծխելն է»,- գրել է Թորոսյանը։

̰
Հնարավորություն կստեղծվի պետության հաշվին ձեռք բերել հեպատիտ Ց-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղեր

16:46 14.05.2019

2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես […]

̰
Օնկոլոգիայի դեմ պայքարը բուժումը չէ, կանխարգելումն է, պետք է սերունդներին թողնենք առողջ Հայաստան. Արսեն Թորոսյան

17:31 13.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է օնկոլոգիական դեղերի ձեռքբերման, Հայաստանում գրանցման խնդիրներին: Նշել է, որ իրենք միշտ պատրաստ են անվճար գրանցել այն դեղերը, որոնք արտադրողը չի ցանկանում վճարովի գրանցել, բայց առանց արտադրողի թույլտվության չեն կարող գրանցել: «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ համոզում ենք` եկեք, գրանցեք, վաճառք շատ չեք ունենա, բայց հումանիտար նպատակով […]

̰
Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան

15:43 13.05.2019

«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆեսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն […]

̰
Չապացուցված, արդյունք չտվող մեթոդները պետք է արգելված լինեն Հայաստանում. Արսեն Թորոսյան

14:04 13.05.2019

«Մենք ուզում ենք մեր բժշկական ցանկից հանել այնպիսի մասնագիտություններ, որոնք ապացուցված չեն, որ որևէ կերպ օգնում են հիվանդներին»,- մայիսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է նայել, թե մինչ այդ ինչքան նման մասնագետներ են պատրաստվել ուսումնական հաստատությունների կողմից: «Որևէ չապացուցված, արդյունք ցույց չտվող մեթոդ, լինի դիագնոստիկ՝ վերջացրած ինչ-որ […]

̰
Եթե պարզվի, որ բուժաշխատողի կողմից եղել է անփույթ վերաբերմունք, պետք է ունենա իրավական հետևանքներ. Արսեն Թորոսյանը՝ Մալայանի կենտրոնի դեպքի մասին

13:16 13.05.2019

Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ է, իրականությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ուրբաթ օրվա տվյալներով` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: «Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի […]

̰
Այլ բան չի մնացել կպնելու, նորից որոշել եք վերադառնալ «Գարդասիլին». նախարարը զայրացավ

12:52 13.05.2019

«Հայաստանը շարունակելու է իր քայլերը «Գարդասիլ» պատվաստանյութի ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որևէ կերպ հիմնավորված չեն եղել»,- մայիսի 13-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին: «Գարդասիլի» մասին հարցը նախարարին դուր չեկավ, նշեց, որ պատասխանում է վերջին անգամ և […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով. Արսեն Թորոսյան

12:27 13.05.2019

Կա՞ արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում: Ըստ գործող նախարար Արսեն Թորոսյանի` այս հարցը տրվում է բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Իրենք բացառում են, մինչդեռ Արսեն Թորոսյանը չի բացառում կոռուպցիայի առկայությունը՝ միևնույն ժամանակ հստակություն մտցնելով: Այս մասին նախարարը լրագրողներին ասաց մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ: «Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: […]

̰
Հոգեբուժության մեջ հիվանդի նկատմամբ ուժ գործադրելը երբեմն անհրաժեշտ է լինում հենց հիվանդի առողջությունը պահպանելու համար. նախարար

12:20 13.05.2019

«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»,- մայիսի 13-ին,  ամփոփելով աշխատանքային պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը կարևորեց հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային […]

̰
Շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը․ Արսեն Թորոսյան

13:47 12.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար […]

̰
Մեկ տարում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից. Թորոսյան

18:04 11.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում ամփոփել է իր աշխատանքների մեկ տարին: «Մեկ տարվա ընթացքում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից և մեծանա անվճար բժշկական օգնությունից օգտվողների քաղաքացիների թիվը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանը հայտնել է, որ գիտի, որ դեռ անելու շատ բան կա, […]

̰
Ֆուտբոլ խաղալիս վնասվածք ստացած 12-ամյա երեխան մահացել է

14:43 11.05.2019

Աշտարակ քաղաքում  ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]

̰
Դեղերի հետևանքով տեսողությունը կորցնելու փաստը հերքվել է. ԱՆ խոսնակ

16:09 09.05.2019

Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե հիվանդները ներարկման հետևանքով կորցրել են տեսողությունը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Դրա պատճառահետևանքային կապերը պարզվում են։ Հերքվել է տեսողությունը կորցնելու […]

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծն ԱԺ-ում է

15:21 08.05.2019

ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-20թթ. ծրագրում ընդգրկված երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը: «Նշված ընկերությունների՝ հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, որ Ֆանարջյանի անվան կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ ուռուցքների բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետական նշանակության […]

̰
Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնացող ցանկացած ոք պետք է գիտակցի իր քայլերի կործանարար հետևանքները. Արսեն Թորոսյանի պատասխանը պատգամավորի ելույթին

20:43 07.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալովէ այսօր ԱԺ-ում պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ելույթին: «Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի՝ տեղեկացնում եմ, որ առնվազն վերջին մեկ տարում բազմիցս ներկայացվել են ավելի քան բավարար ապացույցներ ՄՊՎ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ […]

̰
Հեռախոսային հավելվածը կհուշի դեղերի կիրառման կողմնակի ազդեցությունների մասին

17:34 07.05.2019

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

̰
Սանավիացիայի ուղղաթիռները 1 ամսում 11 հիվանդ են տեղափոխել

16:56 07.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սանավիացիայի ուղղաթիռների աշխատանքի մեկնարկից ի վեր` 1 ամսում, արդեն 11 մարդ է հոսպիտալացվել: Տեղափոխություն եղել է նաև այսօր: «Այսօրվա բազմակի վնասվածքներով մեր քաղաքացին տեղափոխվել է հենց ավտովթարի վայրից՝ բավականին անբարենպաստ եղանակային պայմաններում: Առողջություն տուժածին, շնորհակալություն օդաչուին և բժիշկներին»,- ասված է գրառման մեջ։ Իսկ ավտովթարը տեղի […]

̰
#ամրակապվիր. ֆլեշմոբին միացել է առողջապահության նախարարը

13:26 07.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս միացել է անվտանգ երթևեկություն ֆլեշմոբին՝ հրապարակելով ամրագոտիով լուսանկար և միանալով #ամրակապվիր հեշթեգին: Լուսանկարին կից գրառման մեջ նախարարը կոչ է արել միանալ այս ֆլեշմոբին․ «Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում։ Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով։ Հուսով եմ՝ տեսնել հայկական ֆեյսբուքի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված […]

̰
Դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելված. ԱՆ նոր նախաձեռնությունը

12:50 07.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունը ՀՀ-ում  ներդնում է դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելված։ Հավելվածը տեղայնացվել է հայերի համար, աշխատում է հայերեն լեզվով, ներառում է Հայաստանում գրանցված բոլոր դեղերը։ Ի դեպ, բոլոր հաղորդումները հավաքագրվում են Դեղերի փորձագիտական կենտրոնում և վերլուծվում։ Անհրաժեշտության դեպքում հետևություններ կարվեն նաև դեղի գրանցման և […]

̰
Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել

23:30 06.05.2019

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից […]

̰
12-ամյա տղան ծանր տրավմա է ստացել. նախարարը մանրամասներ է հաղորդել

18:40 06.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ «Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան […]

̰
Արսեն Թորոսյանն իր օրինակով ցուցադրել է անվտանգ երթևեկության կարևորությունը

11:35 06.05.2019

«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը», – այսպիսի խորագրով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցուցադրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ու մասնավորապես ամրագոտին ամրացնելու, երեխաներին ոչ թե գրկում, այլ քարսիթում պահելու կարևորությունը։ Թորոսյանը նստել է վարժասարքին, որն ավտովթարի իմիտացիա է ստեղծել։ Նախարարի գրկում գտնվող խաղալիքը փոխարինում է երեխային՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է […]

̰
Երեկվա դեպքի հետ կապված թյուրիմացություն է եղել. դպրոցականներին պատվաստելու լուրերը կեղծ են

18:07 04.05.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին: Նշել էր, որ պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ հակառակը: Նախարարը հույս էր հայտնել, որ  վարույթի ընթացքում ձեռք […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հասկանո՞ւմ է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները. Արսեն Թորոսյան

16:24 04.05.2019

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին. «Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, […]

̰
Ցանկացած տրանսպորտային միջոցով տեղափոխելու դեպքում կարող են մահանալ, որովհետև լինում են դեպքեր, երբ բժշկությունն անզոր է. Արսեն Թորոսյան

13:13 03.05.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այն մասին, որ բժշկուհի Մարինա Խաչատրյանն Ազգային անվտանգության ծառայություն դիմում է ուղարկել «գարդասիլ» կոչվող պատվաստանյութի վնասակար ազդեցությունների մասին: Անդրադառնալով դիմումին՝ Թորոսյանն ասել է. «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է սուտ մատնություն հոդվածով գործ հարուցի նման հաղորդում տվողների դեմ»: Լրագրողները հետաքրքրվել են նաև ուղղաթիռով Երևան տեղափոխված […]

̰
BACK_TO_TOP