TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+12.09 oC

Արտակ Զեյնալյան

Բնապահպանության նախարարությունն ինքն իրե՞ն է վերահսկելու․ Հրանտ Մադաթյան

11:12 17.04.2019

Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություններից ենթադրվում է, որ «Հայանտառ» կազմակերպությունը միավորվելու է Բնապահպանության նախարարության հետ։ Այդ դեպքում նախարարությունը և՛ իրականացնելու է անտառների հետ կապված գործառույթը, և՛ վերահսկելու է ինքն իրե՞ն։ Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորներից Հրանտ Մադաթյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ ներկայացնում էր նախագիծը, պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության մի օղակը իրականացնելու […]

̰
Կարևոր էր, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները. Արկադի Խաչատրյան

11:04 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ավելի արդյունավետ կառավարման իրական հնարավորություն ստեղծի և արտացոլի կառավարության հիմնական գերակայություններն ու առաջնահերթությունները»: Նա ընդգծեց՝ կարևոր է, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և […]

̰
Ինչո՞ւ է սփյուռքի հանձնակատարի օրինակը վերցվել Կիպրոսից, ոչ թե Իսրայելից․ քննարկում խորհրդարանում

10:52 17.04.2019

Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում նախատեսվում է վերացնել Սփյուռքի նախարարությունն ու դրա գործառույթները փոխանցել վարչապետի աշխատակազմի սփյուռքի հանձնակատարի նոր ստեղծվելիք գրասենյակին։ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց, թե ինչու է ընտրվել հենց Կիպրոսի օրինակը, ոչ թե, օրինակ, Իսրայելի ավելի հաջողված տարբերակը։ Զեյնալյանը պատասխանեց, որ աշխարհում բոլոր օրինակները լավն […]

̰
Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին. Գորգիսյանը՝ Զեյնալյանին

10:39 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց՝ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ: «Ունենք կառավարության […]

̰
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կառուցվածքի փոփոխությունները

10:24 17.04.2019

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումն է: Պատգամավորների հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:    

̰
Կալանավորին տեսակցելու լիազորությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է․ Ա․Զեյնալյանը՝ Գ․Պետրոսյանին

00:13 17.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝ ՔԿՀ այցերի հետ կապված այսօրվա ելույթին: «Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մի դիտարկում արեց, որ թեև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր […]

̰
Կառավարության կառուցվածքի փոփոխության նպատակն է ունենալ առավել օպտիմալ կառուցվածք. Զեյնալյան

17:18 16.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին խորհրդարանում ներկայացրեց կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշեց, որ փոփոխությունների նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով կառավարության ծրագիրը և […]

̰
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ընդունվեց

19:06 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման վերջում Էդմոն Մարուքյանը վարչապետի խոստումների վերաբերյալ իր անհանգստություններն արտահայտեց առ այն, որ չէր պահվել ԱԱԾ-ի և ոստիկանության` նախարարություններ դառնալու խոստումը: Մտահոգությանը արձագանքեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Ուժային մարմինները ծառայություններ են, քաղաքականություն իրականացնող մարմիններ են»: «Իմ քայլը» դաշինքից […]

̰
 Նախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են. Արտակ Զեյնալյան

18:59 15.04.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ Գևորգ Պետրոսյանի բարձրացրած հարցին: «Դժվար թե գտնենք մի նախարար, որն իր ենթակայության տակ եղած բոլոր ոլորտների հետ հավասարաչափ առնչություն ունի: Մենք չենք կարող գտնել որևէ երկրում որևէ նախարար, որ լինի այդ բոլոր […]

̰
Քաղաքական մեծամասնության սուվերեն որոշումն է, թե ինչ կառուցվածք կունենա կառավարությունը. Զեյնալյան

18:21 15.04.2019

«Արդյո՞ք սոցիալական պետությունում մի աշխատատեղի համար պետք է կառավարություն պահել, թե՞ ոչ կամ ասենք օպտիմալացնել: Մեր երկիրը ինքնիշխան, ժողովրդավարական, այնուհետև սոցիալական պետություն է: Այս հերթականությունն իր նշանակությունն ունի: Եվ սոցիալական խնդիրներ լուծելու համար չէ, որ կառավարությունն ունի այս կամ այն կառուցվածքը: Ցանկացած երկրում քաղաքական մեծամասնության սուվերեն որոշումն է, թե ինչպիսի կառուցվածք կունենա կառավարությունը: Արտագաղթելո՞ւ են […]

̰
Մենք դուխով առաջ գնալու կառավարություն ունենք. Զեյնալյանը` Գևորգ Պետրոսյանին

16:36 15.04.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ պատասխանեց Գևորգ Պետրոսյանի առաջարկությանը: «Մենք շատ ավելի բարձր մակարդակի կառույց ունենք, քան «Դուխով առաջ գնալու» նախարարությունն է: Ունենք Ազգային ժողով և կառավարություն առհասարակ: Մենք դուխով առաջ գնալու կառավարություն ունենք և ոչ թե ընդամենը […]

̰
Կոնկրետ քանի՞ աշխատատեղ է կրճատվելու առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում. պատգամավորը` Արտակ Զեյնալյանին

15:26 15.04.2019

«Որևէ հարց խնդրում եմ չանձնավորել: Կոնկրետ քանի՞ հաստիք  կամ աշխատատեղ է կրճատվելու առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում, ի՞նչ արժե այդ հաճույքը, և ԲՀԿ-ն միշտ կարևորել է մշակույթի ու Սփյուռքի դերը և մեզ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս նախագծի հետ կապված հարցերի քննարկում եղել է մշակույթի գործիչների կամ սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի […]

̰
Քանի՞ աշխատատեղ կկրճատվի, և ովքե՞ր դուրս կմնան կառավարությունից նախարարությունների միավորման արդյունքում. Զեյնալյան

15:12 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ այնմ՝ նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը, որը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում: Դրա արդյունքում մի շարք նախարարություններ կմիավորվի և կձևավորվի 12 նախարարություն, կվերացվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է սպասվող փոփոխությունները […]

̰

14:58 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով հիմնական իրավակարգավորումները: Այս նոր օրենքի նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում  17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն: Ըստ այդմ` կունենանք հետևյալ նախարարությունները. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն […]

̰
Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը մերժել Ադրբեջանի դեմ հայցը

23:35 13.04.2019

Ապրիլյան պատերազմից հետո  ՄԻԵԴ ներկայացված հայցերը Հայաստանի կողմից պատրաստվել էին երկու փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանների՝  Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի կողմից, և դատարանը դրանցից մեկը վարույթ չի ընդունել՝ ապացույցների անբավարարության հիմքով, այս մասին խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրա կարծիքով՝ Եվրոպական դատարանը միակ իրավասու մարմինն է, որի որոշումները պարտադիր են […]

̰
Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը կընդլայնվի

12:05 11.04.2019

ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնելու մասին նախագիծը: Արդյունքում, ըստ Զեյնալյանի, պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար: 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ` օպերատորների ընդհանուր քանակը կազմում է 10: Նախագծով առաջարկվում է այդ ծառայությունների ցանկում ընդգրկել ևս 40 համայնք, […]

̰
ՄԻԵԴ-ը 2016 թ. ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումնե­րից մի քանիսը մերժել է․ «Ժողովուրդ»

08:47 11.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումնե­րից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել: […]

̰
Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը. Արտակ Զեյնալյան

14:59 10.04.2019

«Դատական իշխանությունը անկախացել է գործադիր իշխանությունից»,- այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքերով՝ որպես ասվածի ապացույց, կան անհերքելի փաստեր: Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը, դատական ակտերի պատվերներ չեն տրվում: «Դրա դրսևորման ձևերից մեկն այն է, որ Հայաստանի պատմության մեջ չէր եղել դեպք, որ նախաքննության մարմինը՝ մեղադրանքի […]

̰
Ինչո՞ւ եք նախագիծը բերում արտահերթ կարգով, եթե ակնհայտ է, որ ժամկետի մեջ չենք տեղավորվելու. Թանդիլյան

12:43 08.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ԱԺ ապրիլի 8-ի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց, որ ԱԺ են ներկայացվել նախագծեր, որոնք քննարկման առարկա են դարձել, սակայն նախքան արտահերթ նիստում դրանց քննարկումն իրենք ունեցել են նիստեր: «Իմ տպավորությամբ՝ Դուք ժամանակին իմացել եք, որ չենք հասցնելու ժամկետների մեջ տեղավորվել: Ինչո՞ւ եք բերում […]

̰
Շատ ենք ունենալո՞ւ նման հրատապ կարգով քննարկման հարցեր, որոնք հնարավոր էր ժամանակին բերել. Համազասպ Դանիելյան

12:35 08.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահների և անդամների նշանակման ժամկետների երկարաձգման նախագծերի քննարկման ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց նախարարի խոսքը, որ կան հակասահմանադրականության հետ կապված տեսակետներ, մինչդեռ նախագիծը հստակ հիմնավորմամբ է եկել, որն առնչվում է բացառապես ժամկետներին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ընդունելի, երբ նախագիծը […]

̰
100 հազարավոր քաղաքացիներ կարողացան իրականացնել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և դա պետք է ամրագրել որպես տոն․ Զեյնալյան

11:55 08.04.2019

Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիներ կարողացան իրականացնել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և դա պետք է ամրագրել որպես տոն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հիմնավորելով այն նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, […]

̰
Օրենքի ժամկետը երկարացվում է՝ օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանալու համար․ Զեյնալյան

11:48 08.04.2019

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին նախագծերի օրենքների փոփոխության նախագծերի քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքի ժամկետը երկարացվում է՝ օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանալու համար։ Ինչ վերաբերում է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, թե ով պետք է հսկի օրենքի կատարումը, Զեյնալյանն ասաց, որ դա […]

̰
Արտակ Զեյնալյանն ու Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են երկկողմ համագործակցությունը

17:13 05.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ Հայաստանում սկսվել է բարեփոխումների և մեծ հույսի ժամանակաշրջան: Այդ համատեքստում նվիրակը նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման նոր փուլ […]

̰
Վարչապետն այստեղ համատեղված է հայտարարություն տվող անձի հետ. Զեյնալյան

14:57 05.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության հետ կապված: Փաշինյանը հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետն արդյո՞ք իրավունք ուներ նման ցուցում տալ: Զեյնալյանն ասաց, որ հայտարարությանը ծանոթ չէ, չի կարող մեկնաբանություն […]

̰
Խնդիրը կեղծ լուրերը չեն, այլ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները. Զեյնալյան

13:05 05.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե համացանցում մանիպուլյացիաներ անողները պետք է կոշտ հակահարված ստանան: Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարության հասցեատերն ԱԱԾ տնօրենն էր, Զեյնալյանը պատասխանեց. «Հասցեատերը ոչ միայն ԱԱԾ տնօրենն էր, նաև քաղաքացիները, անձինք, որ չչարաշահեն խոսքի ազատության իրավունքը: Խնդիրն այստեղ կեղծ լուրերը չեն, այլ՝ եթե կան […]

̰
ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը դատի է տվել Արտակ Զեյնալյանին․ «Ժողովուրդ»

08:25 05.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը և աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ: Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան […]

̰
Արտակ Զեյնալյանը և ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության զարգացման հարցում

22:47 04.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության […]

̰
Պետական աջակցություն՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

12:49 04.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների արդյունավետ պաշտպանության, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման: Ըստ […]

̰
Որևէ մեկն իրավունք չունի մարդուն սահմանափակել ինքնադրսևորվելու հարցում. Արտակ Զեյնալյանը՝ Գևորգ Կոստանյանի՝ ուղեցույց գրելու մասին

23:31 03.04.2019

Ինչպես արդեն հայտնի է, մշակվել է մի ուղեցույց, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցի համահեղինակներից է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ինչո՞ւ հենց Գևորգ Կոստանյանը, ինչո՞ւ հենց իր ծառայությունից օգտվեցիք, հարցրել են լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Գևորգ Կոստանյանն իրավաբան […]

̰
Այդ հարցը դուք ինձ իրավունք չունեք տալու. Արտակ Զեյնալյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան

23:12 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում  կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Հարցերից մեկը վերաբերել է Մանվել Գրիգորյանի կալանքի իրավաչափ լինել-չլինելուն: Ինչպես հայտնի է, այսօր Քննչական կոմիտեում կարևորվել է այն հանգամանքը, որ կալանքը կիրառվի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ «Պետք է տարանջատել կալանքի հիմքերը, և եթե կալանքի հիմքերը բավարար են և իրավաչափ են, […]

̰
BACK_TO_TOP