Արտակ Զեյնալյանը և ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության զարգացման հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Արտակ Զեյնալյանը և ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության զարգացման հարցում

22:47 04.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Հայաստանում, հատկապես այս ժամանակահատվածում, երբ կան հնարավորություններ՝ խորացնելու գործընկերությունը:  Դեսպան Թրեյսին հավաստիացրել է, որ Նախարարության և դեսպանության միջև առկա գործակցությունը կշարունակվի և կօգտագործվեն այն զարգացնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդար դատաքննության իրավունքի երաշխավորմանը, դատաիրավական բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, սնանկության ոլորտի բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես նաև դատապարտյալների պահման պայմանների բարելավմանը և Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանն ու դեսպան Թրեյսին վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP