23:35 13.04.2019
Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ ներկայացված հայցերը Հայաստանի կողմից պատրաստվել էին երկու փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանների՝ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի կողմից, և դատարանը դրանցից մեկը վարույթ չի ընդունել՝ ապացույցների անբավարարության հիմքով, այս մասին խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա կարծիքով՝ Եվրոպական դատարանը միակ իրավասու մարմինն է, որի որոշումները պարտադիր են երկու հակամարտող պետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար:
«Եվ եթե ինչ-որ մի պահի ԵԱՀԿ համանախագահները կամ միջազգային մասնագիտական հանրույթը որոշեն հակամարտության լուծման համար ինչ-որ իրավական հիմք փնտրել, ապա առաջնահահերթ կդիտարկեն ՄԻԵԴ որոշումները՝ այս կոնֆլիկտի շրջանակներում ընդունված:
Ցանկացած քաղաքական պայմանավորվածության հիմքում, ի վերջո, դրվում է իրավական հիմք: Դա լինի պայմանագիր, հռչակագիր, թե իրավական պարտավորություն առաջացնող փաստաթուղթ, որն ունի իրավական տեսք: Առանց դրա քաղաքական որոշումները գրոշի արժեք չունեն: Այդ իրավական որոշումներն ունենում են հսկայական քաղաքական նշանակություն կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համար»,- ասել է Ղազինյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ի կողմից «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» հայցը վարույթ ընդունելու մերժման մասին:
Նա նաև ասել է, որ մերժման հիմքում քաղաքական դրդապատճառներ չկան, ՄԻԵԴ-ը միակ դատարանն է աշխարհում, որ չի առաջնորդվում քաղաքական դրդապատճառներով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...