TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Գագիկ Ծառուկյան

ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Ծառուկյանին հարցաքննելու մասին

14:05 10.06.2019

Մարտի 1-ի գործով կա արդեն առաջին մեղադրյալը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: Խաչատրյանն, առհասարակ, հայտարարել է, որ այդ խնդրին առանձին  չի անդրադառնալու. հարցաքննվելու են բոլորը: «Չենք նշելու՝ ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա […]

̰
Գագիկ Ծառուկյանը` 2008-ի Մարտի 1-ի մասին

15:08 07.06.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերին։ Նա հրաժարվել է պատասխանել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննվե՞լ է արդյոք՝ շեշտելով, որ այդ հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։ Ծառուկյանը, սակայն, պատմել է, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իրեն կանչել են կառավարություն:

̰
Ես միայն սպիտակների եմ տեսնում. Գագիկ Ծառուկյան

14:06 07.06.2019

Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի խումբ սևազգեստ մարդիկ փորձում են անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում՝ այդկերպ ցույց տալով, թե գործող իշխանությունն անարդյունավետ է աշխատում: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ դեմ է բռնության բոլոր տեսակի կոչերին, իսկ օրենքից դուրս գործողները պետք է պատժվեն: Հարցին, թե ինքը գիտի՞ արդյոք […]

̰
Ես ազատ մարդ եմ, Քոչարյանի վերաբերյալ իմ կարծիքն եմ ասել ու շատ ճիշտ եմ արել. Վարդան Ղուկասյան

15:32 03.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։ ԱԺ միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ […]

̰
Որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. Ծառուկյանն արձագանքել է Քոչարյանի մասին Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

14:13 03.06.2019

ԱԺ-ի միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել: «Դուք իրեն հարցրեք, ինքը կպատասխանի: Կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ: Եթե խմբակցությունը լիներ, ես կհայտարարեի: Ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ […]

̰
Մենք պարտավոր ենք մեր երեխաներին փոխանցել բարեկեցիկ և անվտանգ հայրենիք. Գագիկ Ծառուկյան

11:38 01.06.2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում […]

̰
Պատասխանատվությունն «Իմ քայլ»-ի վրա է. Գագիկ Ծառուկյան

11:45 31.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ցեմենտի մաքսատուրքերի հետ կապված հարցերին՝ վերահաստատելով իր դիրքորոշումն այդ հարցում՝ բարձրացնել նաև կլինկերի հարկը: Ծառուկյանը, սակայն, նշել է, որ եթե օրենսդրական նախագիծն ընդունվի այն տեսքով, որ կա հիմա, ապա ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխող կուսակցության վրա: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ […]

̰
Ծառուկյանը, եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին. ԲՀԿ առաջնորդ

12:21 29.05.2019

ԱԺ լիագումար նիստի ընդմիջման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի և լրագրողների միջև բանավեճ ծավալվեց: Գագիկ Ծառուկյանը դժգոհ էր լրագրողների հարցերից, որոնց ի պատասխան` լրագրողները նշեցին, որ եթե վստահ լինեն, որ ԱԺ պատգամավորը հարկերը վճարելուն զուգահեռ է բարեգործություն անում, ապա եկամուտների մասին էլ հարցեր չեն տա, վստահության մթնոլորտ կլինի: Նման դիտարկումից Ծառուկյանը զարմացավ, որին լրագրողները արձագանքեցին, […]

̰
Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել

12:10 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում  հերթական լիագումար նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը: Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, […]

̰
Քաղաքական ուժերի շնորհավորական ուղերձներն Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ

13:46 28.05.2019

Առաջին հանրապետության տոնի առիթով քաղաքական ուժերը շնորհավորական ուղերձներ են հղել հայ ժողովրդին, որում ընդգծում են Մայիսի 28-ի նշանակությունն անկախության կերտման գործում: ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ Հենց Առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ […]

̰
Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը մերժելու ՀՔԾ-ի որոշումը ՔՈ-ն բողոքարկել է

00:35 24.05.2019

«Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել ենք Դատախազություն։ Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՔԾ քննիչի որոշմամբ […]

̰
Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ մշտական էթիկայի հանձնաժողով. Մակունց

15:43 17.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին վերաբերող թեմաները փակեցին, այստեղ քաղաքական որոշում կա՞ր, պատասխանեց, թե օրենսդիր և գործադիր մարմնի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի և իրավապահ մարմինների աշխատանքի վրա: Մակունցի խոսքերով՝ քաղաքական որոշումներ վերնագրել […]

̰
Ի՞նչ քայլ է արել «Իմ քայլը». փակ քննարկում խմբակցությունում

13:04 17.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնելու, և այդ նիստի ընթացքում խմբակցության անդամները քննարկում են անելու և հաշվետվություն ներկայացնելու, թե օրենսդիր մարմնի ձևավորումից հետո ինչ են արել այս երեք ամսվա ընթացքում, ինչ թերություններ ունեն և ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը: Հիշեցնենք` «Իմ քայլը» խմբակցության նախորդ փակ նիստում քննարկվել էր խմբակցության դիրքորոշումը ԱԺ […]

̰
Ո՞վ է նախազգուշացրել Գևորգ Պետրոսյանին. SHANTNEWS.am-ը ծանոթացել է մանրամասներին

15:53 16.05.2019

SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, թե ով է «ծանուցել» ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չպայքարել ոչ ավանդական կողմնորոշման քարոզ իրականացնողների դեմ: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կոնկրետ տվյալ համայնքի կողմից ինքը զգուշացումներ, սպառնալիքներ կամ ցուցումներ չի ստացել: «Որևէ մեկը չի կարող ինձ հետ սպառնալիքներով խոսել կամ ցուցումներ տալ: Ցուցումներ ինձ կարող է տալ միայն իմ քաղաքական […]

̰
Ընտանիք, օջախ հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են. Ծառուկյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրը

13:57 15.05.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում այսօր նշվում  է  Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ  ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և […]

̰
Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. ՀՔԾ

15:59 14.05.2019

ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

̰
Մարդիկ պետք է աջակցեն, այլ ոչ թե պրոբլեմ սարքեն. Գագիկ Ծառուկյան

15:00 07.05.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած բնակելի շենքերում խախտումներ են հայտնաբերել, և շինարարությունը դադարեցվել է: Այս մասին, լրագրողների հարցին ի պատասխան, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երբեք խախտումներ չի կատարել և բարեգործական ակցիա է իրականացնում՝ ներգաղթի ու երիտասարդ ընտանիքների համար: «Ես չգիտեմ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Այնտեղ ի՞նչ կարող է լինել, ինչ-որ մի թուղթ, մի հատ […]

̰
Պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը. Լիլիթ Մակունցը` Ծառուկյանին մանդատից զրկելու մասին

14:34 07.05.2019

«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է եղել, եկել են այն եզրահանգման, որ պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խոսքն այն մասին է, որ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին դիմել […]

̰
Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ամբողջ աշխարհում ճանաչում ու հարգանք ունի. ԲՀԿ առաջնորդ

13:08 07.05.2019

«Ես ասել եմ, որ օլիգարխը պետության հաշվին հարստացած չինովնիկն է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նշել է, որ նա սեփականատեր եղել է և այժմ էլ հանդիսանում է: Ծառուկյանը կրկին նշել է, որ տպավորություն է, թե երկրում ամեն հարց լուծվել է, ու հիմա միակ խնդիրը մնացել է Ծառուկյանը: «Էդ սաղ, որ մինչև հեղափոխությունը կային, հիմա […]

̰
Ո՞ր դեպքում Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի մանդատից

11:28 07.05.2019

«Այո´, պարոն վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց կարևորը, էլի եմ ասում, պետք է լինեն կապեր, ծանոթություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ներդրում կայանում է ծանոթության ու վստահության սեղանի շուրջ: Էսքանից հասկացողը Ծառուկյանին նման հարց չի տա»,- ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե բիզնեսը մանդատով պաշտպանելու անհրաժեշտություն կա՞, […]

̰
Պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու մասին

20:14 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինելու կամ չլինելու մասին խոսակցություններին. «Իրեն կարելի է համարել սեփականատեր, խոշոր սեփականատեր, այդ հարցի շուրջ պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ»: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Փակ նիստ. «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի նաև Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակը

17:28 06.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացնելու և անդրադառնալու է վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին, հստակեցնելու է խմբակցության դիրքորոշումն այդ նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նշենք, որ նման աշխատանքային հանդիպումներ լինում են գրեթե ամեն քառօրյայից առաջ: Ավելի վաղ հայտնել […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը. Մակունց

15:18 06.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա տեղեկացրել է, որ դեռ այն չեն քննարկել խմբակցությունում: ««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը, առաջիկայում նախատեսվում է քննարկում, որի ընթացքում կքննարկենք: Քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի […]

̰
Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին

14:36 06.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ […]

̰
Բարձրացված խնդիրը նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա. Գագիկ Ծառուկյանը` Արարատ Միրզոյանին

11:20 06.05.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությանը: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հարգելի′ պարոն Միրզոյան, Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն […]

̰
Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք, և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում. Նաիրա Զոհրաբյան

18:37 04.05.2019

«Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան […]

̰
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է. ովքե՞ր են խորհրդարանի լրագրող պատգամավորները

13:44 03.05.2019

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողի մասնագիտությունն այսօր աշխարհում ամենապահանջվածներից է: Ներկայիս խորհրդարանում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր նախկինում աշխատել են որպես լրագրող, խմբագիր կամ առնչություն են ունեցել մեդիադաշտի հետ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԺ 7-րդ գումարման առավել հայտնի պատգամավոր լրագրողների ցանկը: Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» Կրթությամբ պատմաբան է, 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am […]

̰
Գագիկ Ծառուկյանը և Արթուր Վանեցյանը մասնակցել են սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

22:40 02.05.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում. «Սա […]

̰
Կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք․ Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանին

21:45 02.05.2019

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ծառուկյան, 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով․ «Հրապարակ»

08:31 02.05.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման և որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա մեր առաջնորդը ևս չի ուշացնելու իր պատասխան քայլերը․ բոլորս վայր ենք դնելու մանդատներս` Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը: Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, […]

̰
BACK_TO_TOP