TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Գահերի խաղը

«Գահերի խաղը» սերիալը ոգեշնչել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին

19:45 11.05.2019

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պատմել է, որ իր վերջին ալբոմի աշխատանքների ժամանակ իրեն ոգեշնչել են «Գահերի խաղը» սերիալի հերոսները: Այդ մասին հաղորդում է Entertainment Weekly-ն: Խոսքը «Reputation» ալբոմի մասին է, որը թողարկվել է 2017 թվականին: «Այդ երգերը կիսով չափ ստեղծվել են այն ամենի հիման վրա, ինչ ես ապրել ու զգացել եմ, բայց այդ ամենը անցկացրել […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հայտնի դերասանուհին ներկա է գտնվել NBA-ի խաղին

18:15 11.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Տարգարիենին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը ներկա է գտնվել NBA-ի փլեյ-օֆֆ փոլի «Հյուսթոն Ռոքեթս»-«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակով՝ 113:118 հաշվով:

̰
«Գահերի խաղից» հայտնի դերասանը մանրամասներ է հայտնել երկրպագուներին

19:51 10.05.2019

Դանիացի դերասան Իոհան Ֆիլիպ Ասբեկը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորում է Էուրոն Գրեյջոյին, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել սերիալի նկարահանման հրապարակից և կատակով հուշել է հաջորդ էպիզոդներում ևս մեկ վիշապի հայտնվելու մասին: «Չեմ կարող սպասել 5-րդ էպիզոդին … Այնտեղ շատ լույս կլինի: Եվ մահ և սուրճի բաժակ … «Օրեո» թխվածքաբլիթ: Դուք կարող եք տեսնել […]

̰
Դեյներիսն իրականում պատվիրել էր բուսական թեյ. HBO-ն՝ «Գահերի խաղի» սուրճի բաժակի մասին

00:36 08.05.2019

HBO հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել «Գահերի խաղը» սերիալի 8-րդ սեզոնի 4-րդ էպիզոդում սեղանին դրված սուրճի ժամանակակից բաժակի հետ կապված: Նշենք, որ կադրում բաժակի առկայությունը ժամանակային առումով անհամապատասխան է սերիալի բովանդակությանը, և սերիայի հրապարակումից հետո համացանցում իսկական իրարանցում է սկսվել: «Էպիզոդում երևացող լատտեն սխալմունք էր: Դեյներիսն իրականում պատվիրել էր բուսական թեյ»,- ասված է հայտարարության մեջ: […]

̰
«Գահերի խաղը» հայտնի սերիալի աստղն ու երգիչ Ջո Ջոնասն ամուսնացել են

17:06 02.05.2019

«Գահերի խաղից» հայտնի դերասանուհի Սոֆի Թերները և երաժիշտ Ջո Ջոնասը երեկ ամուսնացել են Լաս Վեգասում: Նշվում է, որ մինչ այդ զույգը մասնակցել է Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությանը, որից 2 ժամ անց զույգն արդեն փոխանակել է մատանիներ:             View this post on Instagram               […]

̰
Արիա Սթարքը նման ճակատագրի արժանի չէր. «Գահերի խաղը» սերիալի աստղի խոստովանությունը

19:15 01.05.2019

«Գահերի խաղ» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի երրորդ էպիզոդը՝ «Ճակատամարտ Վիթերֆելի համար», մեծ տապավորություն է թողել երկրպագուների վրա: Այս էպիզոդն արդեն մեկնաբանել է նաև Ջոն Սնոուին մարմնավորող Քիթ Հարինգթոնը, իսկ նրանից հետո սերիայի մասին խոսել է նաև Արիային մարմնավորող Մեյզի Ուիլյամսը, որը EW հանդեսի հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում հանդիսատեսից ակնկալում էր բացասական արձագանք: Սյուժետային շրջադարձն […]

̰
Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը «Գահերի խաղի» երկրպագու է

11:02 29.04.2019

Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահը զարմացրել է օտարերկրյա այցելուներին և իր օգնականներին:

̰
Հրապարակվել է «Գահերի խաղին» նվիրված For the Throne ալբոմը

16:40 26.04.2019

Թողարկվել է «Գահերի խաղը» սերիալից ոգեշնչված For the Throne ալբոմը, որում տեղ են գտել A$AP Rocky-ի, The Weeknd-ի, The National-ի և այլ հայտնի երգիչների երգերը: Ալբոմը ներառում է 14 երգ և այն հասանելի է բոլոր երաժշտական պորտալներում: Հիշեցնենք, որ սերիալի երկրորդ էպիզոդից հետո համացանցում հրապարակվեց Jenny of Oldstones վերնագրով երգը՝ Florence + The Machine-ի կատարմամբ: […]

̰
«Գահերի խաղի» էպիզոդը հրապարակած կայքերը ՌԴ-ում արգելափակվել են

19:06 25.04.2019

130-ից ավելի կայքեր, որոնք ՌԴ-ում հրապարակել էին «Գահերի խաղը» հեռուստասերիալի ցանցահենների կողմից տարածված էպիզոդը, արգելափակվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռոսկոմնադզորի» լրատվական կենտրոնին: «Ներկա պահին ցանցահենների կողմից հրապարակված կայքերում հրապարակված 138 կայքեր արգելափակվել են: Սպասվում է, որ կարգելափակվի ևս 26 կայք»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Ես մի փոքր տխուր եմ. Ջորջ Մարտինը՝ «Գահերի խաղի» ավարտի մասին

20:00 23.04.2019

20 տարի է անցել այն պահից, երբ Ջորջ Մարտինը սկսեց գրել իր ֆանտաստիկ վեպը, որի հիման վրա հետագայում HBO-ն սկսեց նկարահանել իր հայտնի «Գահերի խաղը» սերիալը: Այս տարիների ընթացքում հեռուստասերիալը սահմանեց ոլորտի համարյա բոլոր հնարավոր ռեկորդները: Rolling Stone-ի հետ հարցազրույցում գրքի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ սերիալի ստեղծողները բաց են թողել սյուժետային շատ կարևոր […]

̰
Ավակովը Ուկրաինայում տիրող նախընտրական վիճակը համեմատել է «Գահերի խաղը» սերիալի հետ

17:22 20.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկու թեկնածուների միջև կայացած բանավեճին անդրադարձել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նախարարը երկրում տիրող նախընտրական վիճակը համեմատել է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի հետ: «Իսկապես արդեն երրորդ օրն է, չեմ կարողանում դիտել «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Ուկրաինական իրականությունն ավելի զիլ է»,- գրել է Ավակովը «Թվիթերի» իր միկրոբլոգում: […]

̰
Թրամփին հանդիմանել են «Գահերի խաղի» կերպարի օգտագործման համար

08:02 19.04.2019

HBO հեռուստաալիքը հանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Գահերի խաղը» սերիալի կերպարը քաղաքական նպատակներով գործածելու համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ «Ռուսական գործով» հետաքննության արդյունքների մասին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մամուլի ասուլիսից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է սերիալի ոճով լուսանկար՝ «Խաղն ավարտված է» մակագրությամբ։ Վերևում ավելացված է․ «Ատողների և ձախ արմատական դեմոկրատների համար։ […]

̰
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին որոշել էր ինքնասպան լինել

23:24 17.04.2019

«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհի Սոֆի Թյորները, որը ֆիլմում մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, խոստովանել է, որ  որոշել էր ինքնասպան լինել, գրում է Daily Mail-ը: Դերասանուհին հարցազրույց է տվել և պատմել իր խոր ընկճախտի և մահանալու ցանկության մասին: Թյորները նշել է, որ հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունեցել է 17 տարեկանից, երբ արդեն մի քանի տարի […]

̰
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել

08:16 16.04.2019

«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով HBO հեռուստաալիքի տվյալներին։ HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ […]

̰
«Գահերի խաղը» կտա ամենակարևոր հարցի պատասխանը

12:50 15.04.2019

HBO հեռուստաընկերությունը կիրակի օրվանից սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնի առաջին սերիայի ցուցադրությունը: Այս եթերաշրջանը կազմված է լինելու 6 մասից, որոնցից յուրաքանչյուրը պետք է տևի  մեկ ժամից ավելի: Nielsen հետազոտական ծառայության տվյալներով` 2017 թվականին սերիալը դիտել է 16.5 մլն հեռուտադիտող: Նոր եթերաշրջանը կտա հարցի պատասխանը` արդյո՞ք Ուինթերֆելի լորդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն, Երկաթե գահի […]

̰
«Գահերի խաղը» սերիալի Գիշերային պահակախմբի անակնկալը Լոնդոնում

01:03 12.04.2019

Լոնդոնում՝ Թաուերի մոտակայքում, անսպասելիորեն հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի Պատի գիշերային պահակախումբը։ Հեռուստասերիալի հերոսները ներկայացել են Լոնդոնի պաշտոնական պահակախմբի հետ միասին։ Լոնդոնյան հայտնի պահակախմբի ավանդական հերթափոխի ժամանակ սերիալի հերոսներն անսպասելիորեն միացել են զինվորներին։ Սև մորթյա վերարկուներով տղամարդիկ մարմնավորում են հեռուստասերիալի Գիշերային պահակախմբի հերոսներին։ Դերասանները ցուցադրել են թրերով կարճ ներկայացում՝ հեռուստասերիալի երաժշտության ուղեկցությամբ։ Լոնդոնյան պահակախմբի հերթափոխը […]

̰
«Գահերի խաղը» սերիալի աստղը հրապարակել է գլխի վիրահատությունից հետո արված իր լուսանկարը

19:30 09.04.2019

  Համացանցում է հայտնվել գլխուղեղի վիրահատությունից հետո բրիտանացի հայտնի դերասանուհի Էմիլիա Քլարկի լուսանկարը: Դերասանուհին կաթված էր տարել և ենթարկվել վիրաբուժական 2 միջամտության 2011 և 2013 թվականներին: Այս մասին հայտնում է Harpers Bazaar-ը:   Դերասանուհին առաջին անգամ ցույց է տվել հիվանդանոցում արված իր լուսանկարը:   Էմիլիա Քլարկն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից: Դերասանուհին CBS-ին տված […]

̰
Քիթ Հարինգթոնի «մերկապարը» հումորային շոուում

19:51 08.04.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուին մարմնավորող դերասան Քիթ Հարինգթոնն ամերիկյան Saturday Night Live շոուի ժամանակ մերկապար է պարել: Հումորային տեսանյութը շոուն հրապարակել է իր պաշտոնական YouTube-ի ալիքում: Հումորային շոուում Հարինգթոնը խաղացել է սկետչում, մարմնավորել հարսնացուի փեսացուին, որը անակնկալ հայտնվում է աղջիկների երեկույթին:  

̰
«Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել

08:15 04.04.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել, որ վերջին եթերաշրջանի սյուժետային կարևոր ինֆորմացիան պրեմիերայից շուտ չհայտնվի համացանցում: Դերասանների սցենարները խիստ վերահսկել են և նույնիսկ կեղծ տեսարաններ են նկարել պապարացիներին շեղելու համար: Անվտանգության նկատառումներով «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև Սանսայի դերակատար Սոֆյա Թուրների նշանածի՝ […]

̰
Դերասանուհին պատահաբար «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանից բացահայտում է անում ու լքում տաղավարը

19:02 02.04.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյզի Ուիլյամսը Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ խոսել է իր հերոսուհու հետ սերիալում տեղի ունեցած կարևոր դեպքերի մասին: Այնուհետև Ջիմմի Ֆելլոնը խնդրել է շատ փոքրիկ հատված պատմել գալիք եթերաշրջանից: Դերասանուհին փորձել է շրջանցել հարցը, բայց միամտորեն հայտնել է, որ վերջին եթերաշրջանի երկրորդ էպիզոդում Արիա Սթարքը մահանում է: Այդ […]

̰
«Գահերի խաղը» սերիալի աստղը չարագործի կմարմնավորի «Թոմը և Ջերրին» ֆիլմում

16:20 27.03.2019

«Գահերի խաղը» սերիալից հայտնի Տիրիոն Լանիստերին մարմնավորող դերասան Փիթեր Դինքլեյջը չարագործի կմարմնավորի հայտնի «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմերի ռեժիսորը Թիմ Սթորին է, որը եղել է նաև «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի ռեժիսորը: Ակնկալվում է, որ Թոմի ու Ջերրի արկածների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիոն ֆիլմ: Ֆիլմում Թոմին ու Ջերրիին մարմնավորող հերոսները արտաքնապես […]

̰
Հայտնի են դարձել «Գահերի խաղը» սերիալի ամենահայտնի էպիզոդի նկարահանման մանրամասները

19:37 26.03.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի օպերատորը պատմել է, թե ինչպես է նկարահանվել սերիալի ամենահայտնի էպիզոդներից մեկը` «Բաստարդների ճակատամարտը» (Battle of the Bastards): Այս էպիզոդը 6-րդ եթերաշրջանից է և համարվում է ամենաազդեցիկ սերիաներից մեկը: Օպերատորի հետ հարցազրույցի տեսանյութը տարածվել է Game of Thrones YouTube-ի ալիքում: Շոն Սևեջը 2010 թվականից սկսած աշխատում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Նրա […]

̰
Դերասանուհի Էմիլիա Քլարքը խոստովանել է, որ հազիվ է փրկվել մահից

16:55 23.03.2019

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազորւյցը հրապարակել է The New Yorker հանդեսը: 2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում  իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: […]

̰
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի թրեյլերը

00:53 06.03.2019

HBO-ն իր YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Հիշեցնենք, որ պրեմիերան սպասվում է ապրիլի 14-ին:

̰
«Գահերի խաղը» սերիալից հայտնի դերասանը թարմացրել է իր սահմանած ռեկորդը

18:40 04.03.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում դերասան Հաֆթոր Յուլիուս Բորնսոնը ևս մեկ անգամ ապացուցել է, թե ինչու է ինքը աշխարհի ամենաուժեղ մարդը համարվում: Այս անգամ նա գերազանցել է սեփական ռեկորդը Arnold Strongman Classic 2019 մրցույթում: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Դերասան-մարզիկը կարողացել է գետնից պոկել 474 կիլոգրամանոց ծանրաձողը և սահմանել համաշխարհային ռեկորդ: Այս նվաճման համար նա ստացել է 72 […]

̰
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի գովազդային հոլովակը

17:12 04.02.2019

«HBO» հեռուստաընկերությունը գարեջրի գործարաններից մեկի հետ գործակցությամբ ստեղծել է գովազդային հոլովակ, որը ներկայացնում է հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնից մի դրվագ: Հոլովակը հայտնվել է YouTube պաշտոնական՝ «Game of Thrones» ալիքում: Հոլովակում հայտնվում է ասպետը, որը գովազդում է գարեջրի բրենդը: Նա կռվում է հերոսներից մեկի՝ Գրեգոր Կլիգանի հետ: Ասպետը զիջում է հակառակորդին և ընկնում գետնին: Վերջինս […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը դժգոհել է մազերը լվանալու արգելքից

19:30 18.01.2019

Դերասանուհի Սոֆի Թերները InStyle գործակալությանը տված հարցազրույցում դժգոհել է, որ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ իրեն արգելել են լվանալ գլուխը: «Առաջին սեզոններում ինձ թույլատրվում էր լվանալ գլուխս, քանի որ ես երիտասարդ արիստոկրատ էի, բայց արդեն 5-րդ սեզոնում ինձ խնդրեցին չլվանալ գլուխս, դա զզվելի էր»,- հիշել է Սանսա Ստարկին մարմնավորող դերակատարուհին: Նրա խոսքերով՝ արհեստական ձյան փաթիլները, որոնք օդ […]

̰
Նոր` բացառիկ կադրեր «Գահերի խաղը» հեռուստասերիալից

20:00 07.01.2019

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ անակնկալները շատ էին և դրանցից մեկը «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար էր: HBO հեռուստաալիքը կարճ տեսանյութ է ներկայացրել, թե 2019-ին ալիքով ինչ բացառիկ նախագծեր են սպասվում: Այդ տեսանյութում մի քանի վայրկյան տևողությամբ դրվագ կա «Գահերի խաղից»: Շատ կարճ, բայց շատ նշանակալի հատվածում Սանսա Սթարքը Վինթերֆելում հանդիպում է Դեյներիսի հետ: «Գահերի խաղից» […]

̰
Ռոբ Սթարկի դերակատարը կանխատեսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջաբանը

20:37 20.12.2018

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Ռիչարդ Մեդլենը կանխատեսել է, թե ինչ վերջաբան կունենա հեռուստասերիալը: Ըստ Մեդլենի՝ հեռուստանովելի վերջում կմնան միայն վիշապները: «Ինձ թվում է՝ վերջում կմնան ամենուր թռչող 3 վիշապները, իսկ մյուսները կմահանան: Իրականում հենց այդպես կարող է լինել»,- նշել է դերասանը: Ռիչարդ Մեդլենը նաև նշել է, որ իր՝ սերիալից իր դուրս գալուց հետո շատ է […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի բյուջեն ապշեցրել է բոլորին

00:22 07.11.2018

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի բյուջեի մասին տվյալներ, որոնք ապշեցրել են հեռուստասերիալի երկրպագուներին, գրում է Tvline-ը: Հեռուստասերիալի ստեղծողները աննկարագրելի ավարտ են պատրաստել: Դրա նկարահանման համար ծախսվել է 90 միլիոն դոլար: Վերջին սեզոնի 6 սերիաներից յուրաքանչյուրը արժեցել է 15 միլիոն դոլար, մինչդեռ նախկին սերիաները ընկերությանը արժեցել են 10 միլիոն դոլար: Վերջին եթերաշրջանի մասին […]

̰
BACK_TO_TOP