19:57 18.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:
19:25 18.10.2017
ՀՀ վարչապետը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում խոսել է պարենային ապրանքների թանկացումներից:
12:57 18.10.2017
Գյումրիում այսօր բացվում է «Ռուսթավելի» փողոցը: Այդ փողոցը քաղաքի ամենահին խորհրդանիշներից է, որի հետ կապվում են բազմաթիվ պատմություններ: Նախորդ տարիների ըթնացքում փողոցի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: Պատմական նշանակություն ունեցող այս փողոցի բացմանն այսօր կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
20:10 09.10.2017
Կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:
17:24 05.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական և քաղաքային պլանավորման ֆակուլտետի դեկան Հաշիմ Սարկիսին և քաղաքային պլանավորման մասնագետ, պրոֆեսոր Բրենթ Ռայանին:
Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: MIT-ի մասնագետները նշել են, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ճանաչողական այցով ժամանել են Հայաստան՝ Գյումրիի հնարավորություններին ծանոթանալու և