TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, այդքան քայլել ենք. Սասուն Միքայելյան

17:37 24.04.2019

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանությանը հետևողական լինելն ամեն իշխանության պարտականություն է, և մենք պիտի կարողանանք ազգովի համախմբվել, որպեսզի աշխարհում նման բան այլևս չկրկնվի․ «Որքան հիշում եմ, Տիգրան Մեծն է ասել՝ «շտապի՛ր, բայց դանդաղ»։ Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ գնանք։ Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, պատկերացնում եմ, որ մենք […]

̰
Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյանը` Դավիթ Սանասարյանին

15:55 24.04.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել, որտեղ նա Օպերայի հրապարակում գրկել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Լուսանկարին կից Բախշյանը գրել է. «Հերթական անգամ ասում եմ՝ Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք իմ անփորձ տղա ջան։ Այս պահին հետևյալ միտքն […]

̰
Դավիթ Սանասարյանի գործով ընթանալու է օբյեկտիվ քննություն, ոչ ոք թող չկասկածի. գլխավոր դատախազ

15:12 24.04.2019

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բացի օրվա խորհրդին անդրադառնալուց, լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցեր են ուղղել վերջին աղմկահարույց դեպքերի վերաբերյալ: Առաջին հերթին լրագրողները հետաքրքրվել են Միհրան Պողոսյանի կալանավորմամբ, ինչին նա պատասխանել է. «Մեր համագործակցության արդյունքում Ռուսաստանի դատախազության միջնորդությունը դատարանը բավարարել է, Պողոսյանը կալանավորվել է էքստրադիացիայի հարցը քննարկելու նպատակով»: Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված […]

̰
Իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը․ Դավիթ Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին

22:17 22.04.2019

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ, Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների […]

̰
Իրավական գործընթացը կընթանա, և ամեն ինչ պարզ կդառնա. Սուրեն Պապիկյանը՝ Սանասարյանի մասին

19:15 22.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված խնդրին և նշել, որ վարչապետը պաշտոններ նշանակելիս հաշվի է առել մարդկանց փորձը, հեղափոխության ակունքներում լինելը և մի շարք այլ գործոններ. «Իրավական գործընթացը կընթանա, և ամեն ինչ պարզ կդառնա: Վարչապետը […]

̰
Դավիթ Սանասարյանի կինը հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը

17:56 22.04.2019

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը. «Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձինք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես […]

̰
ՀՀ-ում գործ չեն սարքում. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

13:51 22.04.2019

«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևէ սխալ չի գործել՝ որևէ խնդիր չի լինի: Ինքն էլ է դրանում վստահ է: Եթե պարզվի, որ մեղադրանքը ճիշտ է՝ դա  վնաս կտա հեղափոխությանը, ինձ համար ցավալի կլինի, բայց ես, միևնույն ժամանակ, չեմ ուզում այդ մասին խոսել, ինձ  համար տհաճ թեմա է»,- խոսելով ՊՎԾ պետ Դավիթ […]

̰
Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող որևէ կերպ ազդել գործի քննության ընթացքի և վճռի վրա. Միրզոյանը՝ Սանասարյանի մասին

13:07 22.04.2019

«Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց` հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»,- ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Սանասարյանի շուրջ եղած աղմուկին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողները հիշեցրեցին նաև, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եղածը պաշտպանների ձեռքի գործն է համարում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանն ասաց. […]

̰
Հուսով եմ` պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն. Դավիթ Սանասարյանի պաշտպան

16:35 20.04.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա՝ իրեն մոլորության մեջ գցեն: Նա, մասնավորապես, գրել է. «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, […]

̰
Այս գործում կան ակնհայտ խնդիրներ. Իոաննիսյանը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

15:37 20.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի գրառմանը: «Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է: Բայց […]

̰
Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. վարչապետը՝ Սանասարյանի մասին

13:34 20.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը վերաբերում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: «Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների […]

̰
Անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով․ Դավիթ Սանասարյան

01:16 20.04.2019

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեր՝ կապված իմ անձի հետ․ Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է՝ երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։ Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է՝ անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում […]

̰
Հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ. Ցոլակյանը՝ Սանասարյանի մասին

22:56 19.04.2019

«Ամեն ինչի էլ սպասում եմ: Բոլորն էլ մարդ են, կարևոր է, որ բոլորը պետք է հավասար պատասխան տան»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին: Նախարարը, սակայն, հայտարարեց, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, և այլ մեկնաբանություններ չի կարող տալ: «Մարդ չե՞ն, բոլորն էլ […]

̰
Դավիթ Սանասարյանը կանխամտածված չէր կարող վնաս պատճառել. Մարիա Կարապետյան

19:39 19.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար  Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և ասել հետևյալը. «Ես որքանով, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին, իմ ներքին համոզմունքն է, որ նա դիտավորությամբ, կանխամտածված չէր կարող վնաս պատճառել: Չեմ կարող դատողություններ անել, պետք է սպասել մինչ նախաքննությունն ավարտվի, և հանրությանն իրազեկվի այդ […]

̰
Դավիթ Սանասարյանը նախկինում կոռուպցիոն համակարգի մաս չի կազմել. Իոաննիսյան

19:15 19.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման գործին ու այդ հարցի շուրջ ծավալված հանրային քննարկումներին: Նա հայտարարել է, որ ի տարբերություն օրինականության վերահսկման մյուս կառույցների ղեկավարների՝ Դավիթ Սանասարյանը միակն է, որ հեղափոխական է ու անցած տարիների ընթացքում կոռուպցիոն համակարգի մաս չի […]

̰
Մեզ համար նույնպես անակնկալ է. Մարուքյանը` Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

17:08 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և ասել հետևյալը. «Ես ճանաչում եմ պարոն Սանասարյանին, նա բարեվարքության պայմանները պահպանող մարդ է, սա մեզ համար նույնպես անակնկալ է: Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ տնօրենին, և ԱԱԾ-ի ղեկավարը այս Սահմանադրությամբ ենթարկվում […]

̰
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Էթիկայի հանձնաժողովին. «Փաստինֆո»

16:59 19.04.2019

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի` ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։ […]

̰
Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը. Վլադիմիր Կարապետյան

15:59 19.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի […]

̰
Փաստեր կլինեն, կխոսեն բոլորը. Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

13:12 19.04.2019

«Մենք դեռ ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը: Նախաքննության մարմինը դեռ աշխատանք ունի անելու, այսինքն` քննություն է ընթանում: Աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է: Փաստերը կներկայացնեն, մենք էլ տեղյակ կլինենք»,- Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու փաստին անդրադառնալով` ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նազարյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք մարդկանց չեն բաժանելու յուրայինների ու օտարների: «Ես […]

̰
Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

10:58 19.04.2019

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները երեկ ժամանակավորապես դադարեցրին և ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ ստեղծված իրավիճակից բոլորը ցանկանում են օգտվել։ «Խորհուրդ ու խնդրանք Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր […]

̰
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

20:51 18.04.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերն առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ […]

̰
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

19:13 18.04.2019

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի […]

̰
Հայկ Սարգսյանը` Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին

19:10 18.04.2019

Այսօր խորհրդարանում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին լրագրողները հիշեցրել են, որ նա եղել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալը, իսկ Սանասարյանն այսօր հայտնվել է քրեական գործի թիրախում: «Իմ պաշտոնավարման հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել, բոլոր այդ քրեական գործերը տեղի են ունեցել ԱԺ տեղափոխվելուց հետո, այսինքն՝ իմ Պետական վերահսկողական ծառայությունում աշխատելու ժամանակահատվածում […]

̰
Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա. Դավիթ Սանասարյան

18:17 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա, բայց անուններ չտվեց: «Ջրի կորուստները նորմայից ավել են եղել, թաքնված հողեր են եղել: Տարբեր գյուղերում հայտնաբերել ենք մեծ քանակի՝ հեկտարներով հողեր, որոնք թաքցված են եղել: Չհիմնավորված պարտքեր են եղել, այսինքն` չեն մատակարարել գյուղացիներին, […]

̰
Եթե վարչապետը որևէ վայրկյան չվստահի ինձ, այդ վայրկյանին ինձ կազատի զբաղեցրածս պաշտոնից. Սանասարյան

17:02 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հարցերը վերաբերում էին վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե Դավիթ Սանասարյանը ներքաշված է կոռուպցիոն գործերում: «Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ […]

̰
Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. վարչապետի խոսնակ

15:38 18.04.2019

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ, պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ` […]

̰
Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»

10:26 18.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի […]

̰
Արթուր Դավթյանը խոստացել է առաջիկայում տեղեկություն հրապարակել Դավիթ Սանասարյանի առնչությամբ

20:14 17.04.2019

«Տեղյակ եք, որ վերահսկողական ծառայության աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում, նաև քրեական հետապնդումներ են իրականացվում, այդ գործով շարունակվում է նախաքննությունը և, բնականաբար, բոլոր վարկածներեն էլ ստուգվում են», – ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա խնդրեց հարցի համար ուղիղ պատասխան չակնկալել և խոստացավ, որ մոտ ապագայում ավելի համապարփակ տեղեկություն […]

̰
«Գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի»․ Դավիթ Սանասարյան

09:43 17.04.2019

«Մտա ֆեյսբուք, պարզվեց՝ որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես […]

̰
Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու լուրը

21:11 16.04.2019

Պետական վեահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, ըստ որոնց, նրան որպես կասկածյալ ներգրավել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»: Նշենք, որ գործն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]

̰
BACK_TO_TOP