TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Դավիթ Սանասարյան

Ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ. Դավիթ Սանասարյանը` իրենց բացահայտումների մասին

12:15 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իրենք համալրվել են արհեստավարժ տարբեր մասնագետներով, որոնք աշխատել են տարբեր հիմնարկներում, իրականացրել տարբեր գործառույթներ: Նրանք, ըստ Սանասարյանի, նվիրյալներ են, ովքեր այստեղ պատրաստ են եղել ստանալ ավելի քիչ, քան կստանային մասնավոր հիմնարկներում: Ծառայության պետի խոսքով` իրենց անձնակազմն սկսել է համալրվել հուլիսի 3-ից, մոտ 2 տասնյակ […]

̰
Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության 2 նոր աշխատակիցներին

20:22 21.08.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին: «Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։ Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։ Զարուհու մասին կարող եմ […]

̰
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. Դավիթ Սանասարյան

08:13 25.07.2018

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Սիրելինե՛ր ջան, բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում […]

̰
Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում. Սանասարյան

00:28 24.07.2018

Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին հուլիսի 23-ին ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` «Facebook»-ում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Սանասարյանի խոսքով՝ դա կապված է տեղեկատվության և քաղաքացիներից ստացված տարաբնույթ բողոքների հետ։ Առաջիկայում ուսումնասիրություններ են սպասվում Աբովյանում. «Բոլոր տեղերում թող մեզ սպասեն, հերթով գալու ենք»։ «Ես ասել […]

̰
Ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից գոլդ համարանիշերը հետ հավաքելու ուղղությամբ. Սանասարյան

11:00 23.07.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք […]

̰
Առաջիկայում բացահայտումների սպասեք քաղաքապետարանից ու երկու նախարարությունից. Դավիթ Սանասարյան

14:34 10.07.2018

Պետական գնումների ուղղությամբ վերահսկողությունն իրականացվում է ըստ առաջնայնության: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Իր խոսքերով՝ ոլորտում կատարված խախտումների բացահայտումը բավականին բարդ գործընթաց է: Բացահայտումները միանգամից չեն կատարվում, քանի որ դրա համար որոշակի ժամանակահատված է պահանջվում: «Մենք նոր ենք սկսել, մի շաբաթ է, ինչ սկսել ենք մեր […]

̰
Այսօր դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլցանցերի հետ կապված միլիոնավոր արժողությամբ գողության մի դեպք. Սանասարյան

14:11 10.07.2018

Կառավարության նիստից հետո լրագրողները պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցին, թե ի վերջո երբ են հրապարակելու գերատեսչություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Սանասարյանը նշեց, որ այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում ու դա իրենց կառույցին խանգարելու է, որ  ընթացիկ գործերն իրականացնեն, այդ իսկ պատճառով սպասում են այդ քրեական գործերի ավարտին: Նրա խոսքով՝ ոչ թե հետաձգում են […]

̰
Դավիթ Սանասարյանը պետական շենքից հանել է Սերժ Սարգսյանի վերջին նկարը

10:11 02.07.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գերատեսչության շենքի պատից իջեցրել է Սերժ Սարգսյանի վերջին նկարը։ Այս մասին նա տեսանյութով հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Պետական շենքից հանվեց Սերժ Սարգսյանի վերջին նկարը։ Իսկ թե պատերն ինչպես կզարդարվեն, կտեսնեք օրեր անց։ Այլևս երբեք… Սիրում եմ բոլորիդ», -գրել է Սանասարյանը։ https://www.facebook.com/sanasaryan/videos/10216516942334265/

̰
Դավիթ Սանասարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

20:16 20.06.2018

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից տարիներ շարունակ […]

̰
ԱԱԾ-ի ու ոստիկանության հետ միասին կանխարգելիչ գործողություններ ենք իրականացնելու. Դավիթ Սանասարյան

15:50 18.06.2018

Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կարծում է՝ գործ անելու ժամանակն է, գործով պետք է ցույց տալ, թե նախկինում ինչ խնդիրներ են եղել: «Անկեղծ ասած՝ ժառանգել եմ մի կառույց, որը դեռ կիսածնված էր. ընթացակարգեր կային, որ պետք է տեղի ունենային, բայց կանգնել էին: Նոր Սահմանադրությամբ այդ շենքի պատերը, քարերը հատ առ հատ շարում ենք, ուսումնասիրություններ անում […]

̰
Ամեն պաշտոնյա իր մեղքի չափով պատասխանատվության կենթարկվի. Դավիթ Սանասարյան

15:38 18.06.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ հանրությունը «մեծ աչքերով» սպասում է, թե այս վիճակից ոնց են դուրս գալու: «Սա ամենաթողության, բեսպրեդելի արդյունք է, դուք տեսնում եք՝ մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ դա մնա պատմության գրկում, բայց անպայման այդ էջերը փակելիս մենք պետք է հստակ առիթ չտանք, որ որևէ նման նոր էջ բացվի»,- […]

̰
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է՝ լինեն. Դավիթ Սանասարյան

12:03 18.06.2018

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու […]

̰
Բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք. Դավիթ Սանասարյան

22:15 16.06.2018

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի ձերբակալություններին: «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, […]

̰
Վերահսկողական ծառայությունը ստուգումներ կսկսի Սփյուռքի նախարարությունում

15:32 15.06.2018

Առաջիկայում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն նախարարություններում անցկացվող ուսումնասիրությունների մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 15-ին ասել է Պետական վերահսկական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ըստ Սանասարյանի՝ ասուլիսն ուշանում է, քանի որ կանոնադրության կառուցվածքի հարցերն արդեն պետռեգիստրում են, առաջիկայում կունենան դա և արդեն լիարժեք կմտնեն գործունեության ընթացքի մեջ: Դավիթ Սանասարյանը հաստատել է նաև, […]

̰
Մի քանի մարմիններ նախորդ իշխանության մնացորդներն են, դեռ լուրջ պայքար է սպասվում. Դավիթ Սանասարյան

12:21 03.06.2018

Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի՝ ապահովելով լուրջ արդյունքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության  ղեկավար Դավիթ Սանասարյանը. «Զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաեւ մի քանի «անկախ» […]

̰
«Հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս». Դավիթ Սանասարյան

13:25 28.05.2018

Այսօր պետական վերահսկողական ծառայության  պետ Դավիթ Սանասարյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ սկսելու է վերահսկողական գործառույթ իրականացնել բուհերում և հավաստիացրել է, որ չեն լինելու արատավոր երևույթներ՝ կոռուպցիա, հովանավորչություն, ամենաթողություն, և կլինեն նոր բացահայտումներ թե՛ Երևանի պետական համալսարանում, և թե՛ մյուս բուհերում: «Իմ հարազատները, ընկերները չեն լինելու արտոնյալներ: Կառավարությունը և հարակից բոլոր կառույցները […]

̰
Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են. Դավիթ Սանասարյան

21:40 25.05.2018

Պետական վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անդրադառնալով մի շարք քաղաքացիների դիմում-բողոքներին, այսօր Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչն արագ-արձագանքման կարգով մեկնել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։ Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան մի շարք […]

̰
Մեր կառույցը լինելու է վարչապետի երրորդ աչքը ամբողջ պետական համակարգում. Դավիթ Սանասարյան

19:29 23.05.2018

Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է Պետական վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Հաղորդավարը Սանասարյանից հետաքրքրվել է, թե նրա բնավորության մեղմ գծերն այդ խիստ պաշտոնում չե՞ն խանգարելու:

̰
Պետական վերահսկողական ծառայությունը կառավարության «ընդդիմադիր» կառույցն է. Դավիթ Սանասարյան

14:03 22.05.2018

Նա հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը հանդիսանալու է պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»։

̰
Դավիթ Սանասարյանի նշանակումը հաստատվեց

11:33 22.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում ասվում է.

̰
Դավիթ Սանասարյանը՝ Օսիպյանի նշանակման պատճառների մասին

13:21 11.05.2018

Քաղակտիվիստ Դավիթ Սանասարյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նշանակումների մասին:

̰
Այս մարդն անհանգստացած է, քանի որ փորձում է ևս մեկ Մարտի 1 կազմակերպել. Դավիթ Սանասարյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

19:14 02.05.2018

Դավիթ Սանասարյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին, դիմելով ներկաներին, նշեց, որ «արդեն նախկին իշխանությունները», էլ ուրիշ ճար չունենալով տարածում են, հատկապես Արցախում, թե իբր Նիկոլը գալիս է հող զիջելու:

̰
«Այսքանից հետո հետ կանգնողը դավաճան է». Դավիթ Սանասարյանը՝ հրապարակում հավաքվածն

10:42 01.05.2018

Խորհրդարանում քիչ հետո կմեկնարկի վարչապետի ընտրության համար հրավիրվող հատուկ նիստը, իսկ Հանրապետության հրապարակում հավաքվել են հազարավոր քաղաքացիներ: Այստեղ տեղադրված էկրանների միջոցով քաղաքացիները հնարավորություն են ունենալու հետևել ԱԺ-ում ընթացող քննարկումների և քվեարկության ընթացքին:

̰
Երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվի ՀՀ վարչապետ` սկսեք վճարել կոմունալները.  Դավիթ Սանասարյան

18:31 29.04.2018

«Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանն այսօր՝ Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ անդրադարձել է այն ակցիային, ըստ որի՝ կոչ էր անում քաղաքացիներին չվճարել կոմունալ վճարները. «Ես ձեր ֆանատն եմ: Շատերը հարցնում են` կոմունալները վճարե՞ն, թե՝ ոչ: Խնդրում եմ ձեզ ժողովուրդ, դա ոչ թե կամակորություն է  չվճարելը, այլ քաղաքացիական խաղաղ անհնազանդության դրսևորումներից մեկը, նաև էդ ձևով […]

̰
Սիրելինե՛րս, ուժեղները ֆոբիաներ չունեն, ուժեղները միայն սիրում են. Դավիթ Սանասարյան

19:07 27.04.2018

Գյումրիում այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների կազմակերպած հանարահավաքը, որտեղ քիչ առաջ ելույթ ունեցավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

̰
Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված պատգամավորներին

09:39 23.04.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց:

̰
Դատարանում բողոքարկել են Դավիթ Սանասարյանին ձերբակալելու մասին արձանագրությունը

15:09 22.04.2018

Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ դատարանում բողոքարկել են Դավիթ Սանասարյանին ձերբակալելու մասին արձանագրությունը:

̰
Դավիթ Սանասարյանը մեղադրում է ոստիկաններին իր մեքենայի փաստաթղթերը գողանալու մեջ

11:05 21.04.2018

«Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստներն այսօր՝ Դավիթ Սանասարայանի գլխավորությամբ ավտոերթ են կազմակերպել Երևանի Էրեբունի համայնքում: Մինչ երթի մեկնարկը՝ ցուցարաների ու ոստիկանների միջև վեճ է սկսվել: Ոստիկանները երթի մասնակիցներին մեղադրել են ճանապարհը փակելու մեջ ու ասել, որ Սանասարյանի ավտոմեքենան տուգանային հրապարակ են տանում:  Իսկ ցուցարարները պնդել են, որ հենց ոստիկաններն են կանգնեցրել իրենց մենքենաները: Սանասարյանը ոստիկաններին մեղադրել […]

̰
Դավիթ Սանասարյանին ազատ են արձակել

12:59 20.04.2018

Սանասարյանը պատմել է, որ իրեն բերման են ենթարկել փողոցը փակելու ակցիայի ժամանակ:

̰
«Գրկախառնվել ենք ոստիկանների հետ, ու նրանց աչքերում արցունք տեսել»

19:28 17.04.2018

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ևս ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Նա պատմել է, որ Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին իրենք գրկախառնվել են ոստիկանների հետ և նրանց աչքերում արցունք են տեսել.

̰
BACK_TO_TOP