TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ

19:37 16.04.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ո´չ հերքել, ո´չ հաստատել են` խոստանալով ավելի ուշ պատասխանել։ Հաղորդվում է` ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական […]

̰
Սանասարյանի և Ադյանի միջև առերեսում է եղել. Ադյանը զարմացած է՝ ինչո՞ւ են միայն իրեն բռնել․ «Հրապարակ»

08:30 16.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջև, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։ Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։ Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, […]

̰
Արյուն թափելու միջոցով չպետք է հարցեր լուծվեն. Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է

15:11 13.04.2019

Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա շեշտել է, որ արյուն թափելով հարց լուծելն անընդունելի է: «Նյութերն ամբողջությամբ ուղարկվելու են դատախազություն: Առհասարակ պետք է հանգուցալուծվի ցանկացած հարց: Այս ճանապարհն անընդունելի է, չպետք է արյուն թափելու միջոցով ինչ-որ հարցեր լուծվեն: Մի ժողովուրդ ենք, ունենք ընդհանուր խնդիրներ, […]

̰
Դավիթ Սանասարյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին

13:01 23.03.2019

Այսօր առավոտից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչպես է ընթանում շաբաթօրյակը Ազատամուտում: Դավիթ Սանասարյանը ևս մասնակցում է մաքրման աշխատանքներին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

̰
Դատական կարգով վիճարկելու ենք. Դավիթ Սանասարյանը` էթիկայի հանձնաժողովի որոշման մասին

14:44 21.03.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, մեկնաբանել է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտմանը. «Ես համաձայն չեմ եզրակացության հետ, նախ` պետք է վարույթ չհանձնվեր: Ամեն դեպքում ուրախ […]

̰
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էթիկայի կանոն է խախտել. եզրակացություն

13:00 21.03.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքը եզրակացություն է հրապարակել, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտմանը: Նշենք, որ էթիկայի հանձնաժողով դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` խնդրելով միջոցներ ձեռնարկել դիմումի առնչությամբ: Ըստ Սիմոնյանի` Սանասարյանն արել […]

̰
Սանասարյանը վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ կայացրած որոշման վերաբերյալ

15:06 13.03.2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի […]

̰
Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Դավիթ Սանասարյանի նկատմամբ

10:34 12.03.2019

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից: Այս մասին տեղեկացնում է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքը: «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից […]

̰
Երբ որևէ կառույցում դեպք է տեղի ունենում, նշանակում է՝ այդ կառույցը չի՞ աշխատում. Սանասարյանը՝ ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման մասին

13:36 28.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է: Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում: «Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք […]

̰
Գերեզմանում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու. Դավիթ Սանասարյան

13:10 28.02.2019

«Ոմանք հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ես կասեմ հետևյալը՝ գերեզմանում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար, որևէ մեկը թող երազում անգամ չպատկերացնի նման բան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Խոսելով ՊՎԾ աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունների խախտման մասին՝ Սանասարյանն ասաց. «Հույս […]

̰
Պատգամավորները ցանկանում են Դավիթ Սանասարյանին «բերման ենթարկել» ԱԺ․ «Ժողովուրդ»

09:28 28.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և վերջին շրջանում բոորին մտահոգող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից […]

̰
Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը դադարեցրել ուսումնասիրությունները Ուրցաձորում. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

16:17 25.02.2019

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները, որոնք շարունակում են պահանջել գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, որը փետրվարի 17-ին տեղի ունեցած ընտրություններում վերընտրվել է իր պաշտոնում: Ուրցաձորցիները պնդում են, որ նա համայնքապետ եղած տարիներին բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել: «19 տարի համայնքը ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը զբաղվել է միայն թալանով, ասում է՝ […]

̰
ԵՊՀ ռեկտորը Արայիկ Հարությունյանին և Դավիթ Սանասարյանին մեղադրում է բուհի ինքնավարության իրավունքը խախտելու համար

21:26 21.02.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է՝ կրթության  և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել են Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, մասնավորապես՝ բուհերի ինքնավարության սկզբունքը:  Այդ պատճառով էլ այսօր հրավիրված գիտխորհրդի նիստում հայտարարության տեքստ պատրաստեցին՝ չնայած գիտխորհրդի մի քանի անդամ համակարծիք չէր ռեկտորի հետ: Հարց հնչեց՝ ի՞նչ […]

̰
Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ-ի, Ուրցաձորի չարաշահումների և իր հասցեին հնչած մեղադրանքների մասին

15:14 21.02.2019

Պետական վերահսկողական ծառայությանը նկատմամբ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի մեղադրանքները Դավիթ Սանասարյանը համարում է անհիմն, ասում, որ իրենք իրենց ուսումնասիրություններն են կատարում, իսկ տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները համարում է այսպես կոչված՝ «պատի տակի խոսակցություններ»: «Ուսումնասիրությունից հետո հանրությունը կիմանա` մենք օրենքով մեզ լիազորված աշխատանքներն ենք իրականացնում,  որևէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ, նայում ենք օրենքի տառը […]

̰
Մեզ համար կապ չունի նոր ու հին, ավելի վատ, եթե նորերն անեն խախտումներ. Սանասարյան

15:42 15.02.2019

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում գողությունն ու չարաշահումը նվազագույն խնդիրներն են, որոնց վերաբերյալ քրեական գործ կա: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ իրենք խորքային ուսումնասիրություններ են իրականացրել տարբեր տարիների հետ կապված, քանի որ տարբեր տնօրեններ, պատասխանատուներ են եղել, վերականգնում տեղի է ունեցել մի տնօրենի ժամանակ, […]

̰
Սկզբից ես էլ եմ ինձ ակտիվիստի պես պահել. Դավիթ Սանասարյան

15:00 15.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, որ որոշ պաշտոնյաներ շարունակում են իրենց ակտիվիստի պես պահել: «Սկզբից ես էլ եմ այդպես ինձ պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա: Դժվար էր սկզբից, ես էլ եմ նկատել, որ քննադատություններ են հնչել, իներցիայով գնացել […]

̰
2018-ի և 2019 թ. սկզբի տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

14:35 15.02.2019

«Ես պատրաստ եմ, եթե նման ցանկություն ունի ԵՊՀ ռեկտորը, ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ իրենք իրենց ընթացակարգերը չեն խախտել, իրենց գործունեությունը լիարժեք իրականացնում են: «Ես այլևս չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, խնդիրը իրավապահ մարմինների […]

̰
Մեր խնդիրը ոչ միայն չարաշահումներ հայտնաբերելն է, այլև կանխարգելումը. Դավիթ Սանասարյան

14:11 15.02.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ բավական խորը ուսումնասիրությունների փուլում են: «Ես նախկինում տեղեկացրել եմ՝ ՔԿՀ, հիմնարկներ, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամ, որի ուսումնասիրությունն ավարտել ենք և ներկայացրել ենք կարծիքի, համապատասխան ընթացքը տալու ենք, ուսումնասիրությունները բավական երկար ժամանակ են պահանջում, ՋՕ ընկերությունները, մարտի 15-ը վերջնաժամկետ է, ջրօգտագործողների ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտելու […]

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանի հարցադրումներին

23:03 13.02.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած հարցադրումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը (խնդրում եմ անուն ազգանունը հնչեցնելը անձնական որևէ բան չառաջացնի, սա ուղղակի ասում եմ, որ իմանաք ԲՀԿ-ի որ պատգամավորի մասին է խոսքը?) այսօր ԱԺ ամբիոնից իր բոցաշունչ ելույթի […]

̰
ԵՊՀ-ն արձագանքել է Դավիթ Սանասարյանի հայտարարություններին

21:12 11.01.2019

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ։ ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին […]

̰
Չի կարող որևէ մեկը ճչոցով այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

20:09 11.01.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին: «Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ […]

̰
Մոտ 600 մլն դրամ է վերադարձվել պետական բյուջե. Դավիթ Սանասարյանը՝ ՊՎԾ ուսումնասիրությունների մասին

15:35 11.01.2019

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում մոտ 600 մլն դրամ գումար է վերադարձվել պետական բյուջե»,- այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ասաց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով՝ ծառայության ֆունկցիան գումար հետ բերելը չէ, այլ հասկանալը՝ ինչ է տեղի ունեցել և կանխարգելել: «Գումար հետ բերելը մեր կազմած տեղեկանքների հիման վրա արդեն իրավապահները կանեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը և […]

̰
Մհեր Ենոքյանի ներման դրական եզրակացության վրա ազդելու վերաբերյալ ապացույցի դեպքում Դավիթ Սանասարյանը խոստացավ հրաժարական տալ

15:29 11.01.2019

Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլում հայտնվեց պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի բաց նամակը, որը վերաբերում էր իր որդու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներման հարցին արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովի տված դրական եզրակացությանը: Միխայիլ Աղաջանովը նամակում գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը, ով Մհեր Ենոքյանի կինն […]

̰
Ամեն ինչ ձեր ձեռքերում է, սկսեք իրագործել ձեր նպատակները. Դավիթ Սանասարյան

14:00 04.01.2019

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Տարվա սկիզբը լավ ժամանակ է նպատակներ դնելու ու պլաններ գծելու համար։ Գիտեմ, որ շատերը հենց էդպես էլ սկսում են, մտքերը տալիս են թղթին կամ գրում սառույցին, քչերն են քայլում դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Կամ առաջին իսկ քայլից ասում են, որ դժվար է, […]

̰
Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու․ Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

01:13 29.12.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ […]

̰
Դատի ենք տալու Սանասարյանին ու կառույցին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար․ ԵՊՀ ռեկտոր

23:00 28.12.2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։ Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ, իր խոսքերով՝ «դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, […]

̰
ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն. Դավիթ Սանասարյան

20:10 28.12.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հանրային հաշվետվություն» վերտառությամբ գրառման մեջ նշել է հետևյալը. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի` հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»: Սանասարյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ […]

̰
Դավիթ Սանասարյանը Բժշկական համալսարանում լուրջ բացահայտումների հույս ունի․ «Ժամանակ»

08:38 28.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է»:

̰
Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը․ Դավիթ Սանասարյան

22:29 16.12.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով փոխված և բարեփոխվող ոստիկանությանը. «Ընտրություններ և Ոստիկանություն. Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։ Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե […]

̰
Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

21:07 10.12.2018

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով շնորհակալություն է հայտնել նախևառաջ ՀՀ քաղաքացիներից, որոնք վստահել են «Իմ քայլը» դաշինքին։ Նրա խոսքերով՝ նոր խորհրդարանը ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը։ «Կցանկանայի նաև այլ ուժեր տեսնել խորհրդարանում, բայց, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց քայլը և ունենք այսպիսի պատկեր։․․․Վստահաբար ծառայելու եմ ձեզ»,- հավելել է նա։

̰
BACK_TO_TOP