TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանն այցելեց Եռաբլուր

14:44 02.04.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգանք մատուցելու Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին ու ազատամարտիկներին։ Տոնոյանը առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ չէր այցելել պանթեոն, քանի որ նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից։

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

15:36 31.03.2019

Մարտի 29-ին, Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումները և իրականացվող ծրագրերը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

̰
Դավիթ Տոնոյանը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

15:38 30.03.2019

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։  Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միշարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։ 

̰
Տոնոյանն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին պատմել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության մանրամասները

13:42 30.03.2019

ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի […]

̰
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափ չի լինելու. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Նյու Յորքում

13:12 30.03.2019

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել  է պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, մենք անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարությանը

16:33 29.03.2019

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։

̰
Շարունակվում է Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

13:08 28.03.2019

Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի […]

̰
Դավիթ Տոնոյանը Կանզասի նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ

00:18 28.03.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը

17:44 23.03.2019

Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող […]

̰
Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել իրավիճակն արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում

13:12 23.03.2019

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային […]

̰
Քննարկվում է դիրքապահների ծառայության ժամկետը կրճատելու, ոչ դիրքապահներինը՝ ավելացնելու հարցը․ Տոնոյան

13:54 21.03.2019

«Ներկայումս պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարց է քննարկվո՞ւմ։ «Մարտական հերթապահության մեջ ընդգրկված […]

̰
Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի ճակատագրի հարցը

19:34 18.03.2019

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր […]

̰
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

18:03 16.03.2019

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ցանկացած պարագայում ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը: -Պարո՛ն նախարար, վերջին օրերին բավական մեծ աղմուկ է բարձրացրել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը։ Իրականում կա՞ նման ծրագիր։ -Կան […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետին

19:05 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին: Բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը: Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

17:50 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է […]

̰
Տոնոյանը Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղիները

13:58 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:  

̰
Դավիթ Տոնոյանն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության հնարավորությունները

21:11 07.03.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Մուհամեդ Ալ Զաաբիին Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները, […]

̰
Ֆիզարձակուրդից հետո դասակի հրամանատարը խնդրում է տեղափոխել իր ծառայության վայրը․ Նազարյանի հարցը՝ Տոնոյանին

20:15 06.03.2019

Միայնակ մայրը, որ ֆիզարձակուրդից հետո միայնակ է խնամում երեխային, դիմել է ԱԺ փոխնախագահին ու խնդրել աջակցել, որ ծառայության վայրը փոխվի, քանի որ միայնակ է խնամում երեխային ու չի կարող տեղափոխվել ծառայության ներկա վայրի մոտ գտնվող բնակարան, որ իրեն առաջարկել են Պաշտպանության նախարարությունից։ Լենա Նազարյանն այս հարցն այսօր բարձրացրեց ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ինչին […]

̰
Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն․ Լենա Նազարյանը` Դավիթ Տոնոյանին

18:06 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչ է արվում կանանց ծառայության պայմանները թեթևացնելու, նրանց հավելավճարներ տալու համար։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժպիտով պատասխանեց, որ աշխարհում հակառակ միտումը կա, երբ կանանց պայմանները հավասարեցնում են տղամարդկանց՝ խտրականություն թույլ չտալու համար, բայց Տոնոյանն ասաց, որ իրականում Հայաստանում ամեն ինչ արվում […]

̰
Դավիթ Տոնոյանը բացառել է առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու հավանականությունը

13:49 05.03.2019

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ: Դա ինչ-որ օպերատիվ, մարտավարական օղակում որոշում կայացնելու հարց չէ, դա դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս»,- մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան օրեր առաջ Բելառուսի Անվտանգության խորհրդի […]

̰
Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

13:36 05.03.2019

«Մենք աշխատում ենք, որ հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե հակառակորդն անընդհատ ասում է` հեսա հարձակվելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, այդ դեպքում ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը. պետք է բարձրացնի ԶՈՒ և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»,- մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքերով` շատ տեղեկություններ, որ գալիս են հակառակորդի կողմից, […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակին

15:33 04.03.2019

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ […]

̰
Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում

12:54 26.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև […]

̰
Դավիթ Տոնոյանը կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակվող անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները

20:52 25.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 25-ին ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերին: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդին

15:36 25.02.2019

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել […]

̰
Պաշտպանության նախարարն ԱՄԷ-ում մասնակցել է միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

17:29 18.02.2019

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու […]

̰
Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30 կործանիչ

11:05 18.02.2019

Հայաստանն առաջին Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին-2020 թվականի սկզբին։ Իսկ ընդհանուր առմամբ, հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 նման կործանիչ գնել։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Մենք շարունակում ենք բանակցությունները հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ … Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ […]

̰
Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի հարցեր

10:07 18.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի […]

̰
Դավիթ Տոնոյանը և Վահագն Մելիքյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատան տարածքում ծառատունկ են արել

23:27 17.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում կատարեցին ծառատունկ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
ՀՀ-ի և Հունաստանի պաշտպանության նախարարները ռազմական համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել

15:46 17.02.2019

Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի […]

̰
BACK_TO_TOP