TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանի հետ փակ հանդիպում ԱԺ-ում

09:38 13.06.2019

Այսօր՝ ժամը 09:00-ից ԱԺ-ում մեկնարկել է փակ հանդիպումը Պաշտպանության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարել էր. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա Պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և […]

̰
Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայողի մահվան վրեժն առնող զինծառայողներին

23:17 09.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Զաքիր Հասանովը դարձյալ «փախել է» Դավիթ Տոնոյանից

19:05 05.06.2019

Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

20:19 04.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հունիսի 5-ին Անապայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰

13:36 04.06.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]

̰
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայող Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

23:50 02.06.2019

Այսօր՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ ռազմաուսումնական բուհերի՝ ՀՀ-ում անցկացված օլիմպիադայի եզրափակչի աջակիցներին

19:55 31.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է մարտի 24-29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին: Համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր […]

̰
ԵԱՀԿ-ում արձագանքել են Ադրբեջանի կողմից զորավարժության մասին չհայտնելուն․ Տոնոյան

17:29 31.05.2019

Ադրբեջանը խոշոր զորավարժություն իրականացնելիս պարտավոր էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ պետություններին նախապես տեղեկացնել այդ մասին, բայց չի հայտնել ոչ միայն Հայաստանին, այլև նույն ԵԱՀԿ պետություններին։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքերով՝ հայկական կողմն իր կողմից ԵԱՀԿ-ին տեղյակ պահել է այս խախտման մասին, ու ԵԱՀԿ համապատասխան կառույցներն արդեն արձագանքել […]

̰
«Մենք խնդիր չունենք»․ Տոնոյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» հետ հանդիպման մասին

17:10 31.05.2019

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ։ Հայկական ընդդիմադիր շրջանակներում սա դժկամությամբ է ընդունվել, քանի որ ադրբեջանական կեղծ կառույցը փաստացի հավասարեցվում է Արցախի իշխանությունների հետ։ Այս խնդիրն այսօր մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։ «Նորմալ է, փորձում են […]

̰
«Հուլիսին կստանան»․ Տոնոյանը մեկնաբանել է զինծառայողների վարձատրության բարձրացումը

16:59 31.05.2019

Հունիսից բարձրացող աշխատավարձ-բավարարումները պայմանագրային զինծառայողները կստանան արդեն հուլիս ամսին։ Այս մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա բացատրել է, որ ձևակերպումների համաձայն՝ բարձրանում է բավարարումը։ «Ե՛վ առանձնահատուկ պայմաններն են հաշվարկվելու, որոնք միաժամանակ բարձրանում են, և՛ ծառայության հավելավճարը»,- ասել է Տոնոյանը։ Խոսքը, հիշեցնենք, գրեթե 20 տոկոս բարձրացման մասին է, ինչի վերաբերյալ որոշումն ընդունել է […]

̰
Մհեր Գրիգորյանին հավանաբար կփոխարինի Դավիթ Տոնոյանը․ «Ժամանակ»

08:58 31.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարությունում սպասվող կադրային փոփո­խությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Վար­չապետ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գի­տակ է: Մինչդեռ Գրիգորյանն այդպես էլ որևէ տնտե­սական հրաշք չգործեց՝ բա­ցի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քա­նի որ կառավարություն էր […]

̰
Ռուսական զորամասը «գրավե՞լ» է հայկական եզդիաբնակ գյուղի արոտավայրերը

19:12 29.05.2019

Արագածոտնի  Սադունց եզդիաբնակ գյուղը մի շարք խնդիրների առաջ է կանգնել մոտակայքում ռուսական զորամասի տեղակայումից հետո։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուստամ Բաթոյանը։ Պատգամավորը փոխանցեց գյուղացիների մտահոգությունները․ կանայք ու երեխաները վախենում են ռուսական զորամասի վարժանքների ժամանակ հնչող կրակոցներից, ռուսական զորամասը «գրավել է» գյուղի արոտավայրերը, զորամասի պատճառով գյուղում չեն կարողանում ջրագիծ […]

̰
Տոնոյանը խոստացավ վերականգնել Ստեփանավանի զինավանի բնակիչների վնասները

17:53 29.05.2019

Ստեփանավանում զինավանի շենքերից մեկի տանիքի անմխիթար վիճակի հետևանքով անձրևաջուրը վնասել է զինծառայողների տները, փչացրել տեխնիկան։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց պատգամավոր Արփինե Դավոյանը։ Նա պաշտպանության նախարարին ասաց, որ ինքը արդեն մի քանի անգամ դիմել է ՊՆ կառույցներին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Պատգամավորն ասաց, որ առաջին անձրևից հետո ՊՆ մասնագետները լուսանկարել են […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռոսօբորոնոէքսպորտ»-ի գլխավոր տնօրենին

17:04 29.05.2019

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» կազմակերպության ներկայացուցիչներին

13:20 29.05.2019

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել […]

̰
Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

19:39 27.05.2019

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել […]

̰
Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերի վրա

18:39 27.05.2019

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: […]

̰
Հայաստանի ՊՆ «Զինառ» և Ռուսաստանի ՊՆ «Վոենտորգ» ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

21:25 24.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և […]

̰
Դատագենետիկական փորձաքննությունների բաժնում այսուհետ միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

19:52 24.05.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր  մասնակցել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Կառավարության որոշմամբ, Քննչական կոմիտեի և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով, ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, որի շնորհիվ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: […]

̰
Հայաստանում կարող են իրականացնել դատագենետիկական փորձաքննություններ 

12:33 24.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը: Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում […]

̰
Կրտսեր զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 18 տոկոսով, հատուկ պայմաններում՝ ավելի շատ․ Տոնոյան

14:09 23.05.2019

Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը, որի համաձայն՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմաններին սահմանված հավելումների չափերը։ Նախագիծը ներկայացնելիս ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախատեսվում է միջինը 10 տոկոսով ավելացնել զինծառայողների աշխատավարձերը։ «Հարգելի՛ գործընկերներ, բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական կազմի հավելումների համահավասարեցում է իրականացվում։ Մոտավորապես համահավասար հավելում են ստանալու և՛ […]

̰
Զինթոշակառուներին բնակարան գնելու ծրագրից մարզերում գոհ են լիովին, Երևանում՝ մասամբ․ Տոնոյան

14:08 23.05.2019

Զինվորական թոշակառուներին բնակարաններ գնելու համար գումար տրամադրելու ծրագիրը մեկնարկել է, արագ հանձնաժողովներ են կազմվում, և ծրագիրը հապճեպ իրականացվելու է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի խնդրանքով զեկուցեց պաշտպանության նախարարը։ «Մթնոլորտը մասնավորապես մարզերում, մարզային համայնքներում շատ բարձր է, և նաև Երևանում՝ որոշ մասը բավարարված է զգալու իրեն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Նիկոլ Փաշինյանը լրացրեց, որ այն […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս

18:24 21.05.2019

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս: Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության  ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ: Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողներին

18:20 15.05.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է զինվորական հոսպիտալ՝ վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված զինծառայողներին տեսակցության։ Այցի մասին տեղեկությունները հրապարակել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

16:15 15.05.2019

Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին

11:48 11.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, […]

̰
Դավիթ Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի մասին

12:32 09.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: «Մի տարվա կտրվածքով միջինացված իրավիճակը չի փոխվել, ուղղակի եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումներին, որին համապատասխան ձևով արձագանքել ենք»,- ասել է նա: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Տոնոյանը պատասխանել է. «Քանի որ սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, դրա հետ […]

̰
Գումարը կբավարարի մարզերի բոլոր և Երևանի զինթոշակառուների մի մասի բնակարանի հարցը լուծելու համար․ Տոնոյան

22:46 08.05.2019

Հայաստանի կառավարության կողմից սահմանված 5․7 միլիարդ դրամ գումարը, որ հավասարաչափ բաժանվել է բնակարանի համար հերթագրված զինվորական թոշակառուների միջև, կբավականացնի մարզերում բոլորի, իսկ Երևանում՝ մի մասի հարցերը լուծելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։ Պատգամավորն ասաց, որ իրեն են դիմել զինթոշակառուներ, որոնց տրամադրված 5 մլն դրամը […]

̰
Այնպես չէ, որ մենք չենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյան

11:57 08.05.2019

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դավիթ Տոնոյանը շփվել է լրագրողների հետ և անդրադարձել օրվա խորհրդին. «Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում: Այդ հաղթանակները բերում են խաղաղություն, հաղթանակների միջոցով ենք մենք խաղաղության հասնում: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, […]

̰
Դավիթ Տոնոյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է ռազմական փոխգործակցության հարցեր

19:47 07.05.2019

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]

̰
BACK_TO_TOP