TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար

13:21 17.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է Աբու Դաբիում։  

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի

22:42 16.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի։ Եկեղեցուն կից գործում է նաև Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Տոնոյանը ԱՄԷ-ում կմասնակցի ցուցահանդեսի, որտեղ ներկայացված է նաև հայկական ռազմական արտադրանքը

14:27 16.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։ Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար […]

̰
Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

09:17 16.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի տալ բանակից խուսափածներին՝ վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար

15:10 15.02.2019

Կառավարությունը դրական եզրակացություն է տվեց Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենքի նախագծին, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին

20:31 14.02.2019

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ […]

̰
«Սու-30» կործանիչները պետք է Հայաստան բերվեն համապատասխան ժամանակում. Դավիթ Տոնոյան

19:33 13.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սու-30» կործանիչների ձեռքբերման ընթացքին: Նա հայտնեց, որ այդ 4 միավորով չեն բավարարվելու, էլի են ձեռք բերելու: Ժամկետների մասին խոսելիս, հարցին՝ դրանք արդեն Հայաստանո՞ւմ են, նա ասաց. «Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է հայտնվեն համապատասխան ժամանակում, այս պահին ոչ»: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ հենց այդ կործանիչներն […]

̰
Մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է. Դավիթ Տոնոյան

19:15 13.02.2019

Մեր որոշումը՝ Սիրիայի Հանրապետություն հումանիտար կոնտինգենտ գործուղելու, եղել է իրավաչափ, այստեղ հարց լինել չի կարող: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին՝ պատրա՞ստ է պատասխանել ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին, որ հետևել է իր հայտարարությանը, Տոնոյանը նշեց, որ կարծում է՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն: ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքի պատճառների մասին խոսելիս՝ […]

̰
Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 46.2%-ով

18:36 13.02.2019

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազության լրատվական ծառայությունից: Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես […]

̰
Մենք նման պլաններ չունենք. Փաշինյանը՝ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու մասին

18:09 13.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փետրվարի 13-ին խորհրդարանում հարց ուղղվեց Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, թե «եթե լինեն հանգամանքներ, և անհրաժեշտ լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա կանի», պատասխանելով հարցին՝ ի՞նչ անհրաժեշտություն կարող է լինի ռազմական գործողություններում ներգրավվելու համար, Փաշինյանն արձագանքեց. «Դուք ինքներդ ասացիք, որ Սիրիա […]

̰
Չենք պաշտպանում Հայաստանի և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն

12:30 13.02.2019

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում: «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական […]

̰
ՊՆ-ն փնտրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նկարները

18:55 12.02.2019

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և […]

̰
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը Սիրիայի ռազմական գործողություններին կմասնակցի օրենքի տառին համապատասխան․ Տոնոյան

15:57 12.02.2019

Հայաստանի հումանիտար առաքելությունը մեկնում է Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքի հիման վրա, և ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան։ Այս մասին այսօր Կիպրոսի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա չբացառեց, որ հայկական կողմը կարող է որոշ հանգամանքներում ներգրավվել ռազմական գործողություններում։ «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե […]

̰
Հայաստանն ու Կիպրոսը կհամագործակցեն հետախուզության, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներում

15:11 12.02.2019

Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ»,- ասաց Տոնոյանը։ Նախարարը հայտնեց, որ իր կիպրոսցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է […]

̰
Հայաստանը ՌԴ-ից զենք է գնում ԼՂ սպառնալիքի պատճառով. ռուսական պարբերականի անդրադարձը

12:19 12.02.2019

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այս ուղղությամբ երկրների միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին: Հոդվածում մասնավորապես պատմվում է անցած շաբաթ Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաև առաջիկայում ռուսական «Սու-30SM» բազմաբևեռ կործանիչների մատակարարումների մասին: «Վերջին ժամանակներս Հայաստանը ձգտում է քանակապես և որակապես բարելավել […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:47 11.02.2019

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել […]

̰
Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

20:06 11.02.2019

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի […]

̰
Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր

16:27 09.02.2019

Փետրվարի 9-ին Դավիթ Տոնոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ

20:57 08.02.2019

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։ Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ […]

̰
Տոնոյանը հանդիպել է ՌԴ խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

17:33 08.02.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։ Ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպմանը ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Նշենք, որ «Ռոստեխը» ռուսական պետական ընկերություն է, որը միավորում է ռազմարդյունաբերական […]

̰
Տոնոյանը Շոյգուի հետ քննարկել է ՀՀ բանակը նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հարցեր

16:58 08.02.2019

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: ՌԴ պաշտպանության նախարարը […]

̰
Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին

14:57 08.02.2019

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել, […]

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

17:59 07.02.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախարարի այցի մասին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն […]

̰
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. «Ժողովուրդ»

09:58 06.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել […]

̰
Ոչ մի համայնք չի դիմում սելավատարների կառուցման կամ վերակառուցման համար. նախարար

14:49 31.01.2019

«Սելավատարների կամ սողանքների հետ կապված ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման առաջնահերթությունը վերաբերում է և՛ քաղպաշտպանության խնդիրերին, և՛ ռիսկերի նվազեցման խնդիրներին: Արդյո՞ք դա չպետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հիշեցնեք, որ այսօր գործադիրում քննարկվել են սուբվենցիաների տրամադրմանն առնչվող հարցեր. […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենին

21:02 29.01.2019

ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի […]

̰
Դավիթ Տոնոյանի ելույթը  ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ

21:43 28.01.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պարոնա՛յք զինծառայողնե՛ր, Հարգելի՛ հյուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի […]

̰
Դավիթ Տոնոյանը խոսել է ԶՈւ-ում իրականացվող աշխատանքների մասին

20:17 28.01.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հեղափոխությունից հետո մեծածավալ աշխատանքներ են սկսել. «Մասնավորապես՝ փոփոխությոններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պատրաստության նկատմամբ իրային և այլ՝ բազմակողմանի ապահովման ոլորտում ԶՈւ-ում բարեփոխումներ իրականացվեցին: Նախադրյալներ ստեղծեցին, կարծում եմ, դա տեսանելի կլինի»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է բանակում գրանցված մահվան […]

̰
Ես կողմնակից չեմ հիվանդներին զորակոչել բանակ. Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինծառայող Յուրիկ Բրոյանին վերաբերող հարցին

18:01 28.01.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղվել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք, բայց նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործով: Ինչ որոշում կկայացվեն նախաքննության և դատաքննության մարմինների կողմից, այդպես էլ կշարունակենք: Մենք հասկանում […]

̰
Սահմանափակումներով ծառայողների համար փորձելու ենք նոր ձևաչափ գտնել. Դավիթ Տոնոյան

10:44 28.01.2019

«Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք, և, հավատացե՛ք, անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, և մենք ԶՈւ-ի մարտունակությունը պատշաճ մակարդակում ենք պահելու»,- այսօր՝ հունվարի 28-ին, ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերի: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրների կատարումը […]

̰
BACK_TO_TOP