15:10 15.02.2019
Կառավարությունը դրական եզրակացություն է տվեց Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենքի նախագծին, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։
Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։
Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում Սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։
«Օրենքի ընդունումը խթան կհանդիսանա զինվորական ծառայությունից խուսափող, 27 տարեկանը լրացած հազարավոր քաղաքացիներին վերադառնալու Հայաստան»,- իր նախորդներին կրկնելով՝ այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը։
Պաշտպանության նախարարությունը ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը։ 2018 թվականի հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։
Կառավարության նիստին Տոնոյանը ներկա չէր ու նրա փոխարեն այս մտահոգության մասին խոսեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Կառավարության ղեկավարը արձագանքեց, որ այո, կա նման խնդիր։
«Խնդիր կա, պարոն Ցոլակյան։ Եթե մենք հիմա օրենքով ընդունում ենք, ասում ենք՝ էս օրենքը միշտ լինելու է, խթանում ենք զինծառայությունից խուսափելու գործընթացը, ինչը լավ չէ։ Եվ մենք էսօր պրոբլեմ ունենք, ընդհանուր առմամբ։ Մեր պրոբլեմն էն է, որ մեր հետախուզվողների մոտավորապես 85-90 տոկոսը, ընդհանրապես երկրում հետախուզվողների, մեր իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների 90 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափելու համար են հետախուզվում»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այս խնդիրը ունի նաև օբյեկտիվ պատճառներ․ օրինակ՝ դեռ երեխա ժամանակ մարդիկ հեռացել են Հայաստանից, հաստատվել են այլ երկրում, բայց վարչապետի խոսքերով՝ դա նրանց չի ազատում պատասխանատվությունից ու զինծառայության պահանջից։ Փաշինյանը, օգտվելով առիթից, նորից կոչ արեց երիտասարդներին վերադառնալ ու զինծառայություն անցնել Հայաստանում։
«Երբ 2017 թվականի դեկտեմբերին քննարկվել է, այն ժամանակվա կառավարությունը արձանագրել է, որ վերջ, էս օրենքը էլ չի լինելու այլևս, բայց դրանից հետո քանի որ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչ արձագանք է այս օրենսդրական նախաձեռնությունը նոր քաղաքական իրավիճակում ստանում մեր հայրենակիցների կողմից։ Որովհետև այո, կային, կան արձագանքներ, բայց ասել, որ էս հնարավորությունից օգտվողները շատ մեծ թիվ են կազմում, չի կարելի ասել։ Հույս ունենք։ Հիմա տեսնենք՝ այս տարի ինչ արձագանք սա կունենա մեր հայրենակիցների շրջանում, ըստ այդմ՝ որոշենք հետագայում ինչ ենք անում, որովհետև շատ հնարավոր է, որ իսկապես գանք էն եզրակացության, որ էս մեխանիզմի հետագա գործարկումը իմաստ չունի»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերով՝ եթե շատ մարդիկ չեն օգտվում սրանից, եթե շատ մարդիկ չեն վերադառնում հայրենիք, ու եթե պաշտպանության նախարարության բյուջեին հավելյալ մուտքերը շատ չեն լինում, ապա այլևս կարիք չկա պահել այս մեխանիզմը։
Այնուամենայնիվ, կառավարությունը դրական եզրակացություն տվեց օրենքի այս նախագծին ու այն ուղարկեց ԱԺ քննարկմանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հիշատակմանը, որ վերաբերում էր նախորդ կառավարության կողմից ընդունված որոշմանը, ապա հիշեցնենք, որ օրենքը միանշանակ չէր ընդունվում նաև նախկին իշխանության ներսում։ 2017 թվականին դրա ժամկետի լրանալու մոտ ժամանակ ժամկետի երկարաձգումը նորից դրվել էր շրջանառության մեջ, ինչին դեմ էր ՊՆ ղեկավարությունը։ Նախարարությունն առաջարկում էր գոնե այդ դեպքում նախ` մեծացնել տուրքը, որ պետք է վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հետո՝ պայմանավորվել ու սահմանել մի ժամկետ, որից հետո այդ օրենքն այլևս չի գործելու։
Նախարարությունն առաջարկում էր այն ժամանակ գործող «սակագնի»՝ ամեն զորակոչի համար տրվող 100 հազար դրամի փոխարեն (նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ) սահմանել 500 հազար դրամ (500-ապատիկ)։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդունվեց միջանկյալ տարբերակ՝ ամեն զորակոչի համար 200 հազար դրամ։ Այսինքն, եթե մարդը 18 տարեկանից խուսափել է ծառայությունից, ապա 27 տարին լրանալուց հետո պետք է վճարի այդ 9 տարվա մեջ անցկացված 18 զորակոչի համար 3․6 միլիոն դրամ։
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...