TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Դոնալդ Թրամփ

Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում

11:30 24.01.2019

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար:

̰
ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների մի մասն աջակցում է պատի կառուցմանը. միջազգայնագետ

09:58 24.01.2019

ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիների, մեքսիկացիների 51%-ն աջակցում է Դոնալդ Թրամփի՝  ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Անդրադառնանք նրան, որ այս պատը նորություն չէ: Պատի մի հատվածը տարբեր նախագահների օրոք, տարբեր նահանգներում՝ ամենավտանգավոր հատվածներում կառուցվել է, և Թրամփն ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել արդեն իսկ կառուցված […]

̰
Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը խոստացել է երկրում հասնել ժողովրդավարության

08:29 24.01.2019

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։ «Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը»,- գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։ […]

̰
Մադուրոն սոցցանցերում զրկվել է նախագահական կարգավիճակից

07:58 24.01.2019

Facebook-ում և Instagram-ում վենեսուելացի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պրոֆիլները զրկվել են իսկության կապույտ ստուգանշանից։ Սոցցանցերի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գուայդոն Վենեսուելայի նախագահն է։ Նրան աջակցություն էին հայտնել լատինաամերիկյան […]

̰
Վենեսուելայում ցույցերը շարունակվում են․ զոհերի թիվը հասել է 16-ի

07:30 24.01.2019

Առնվազն 16 մարդ է զոհվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի մասնակիցների և զինվորականների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է El Pitazo պորտալը։ Ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնաս, Բարինաս, Բոլիվար, Պորտուգեսա և Տաչիրա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր […]

̰
Վենեսուելան խզել է դիվանագիտական կապերն ԱՄՆ-ի հետ

07:17 24.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր […]

̰
Թրամփը սահմանային պատի համար նշանաբան է հորինել

01:00 24.01.2019

«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]

̰
Ջոն Քերին Դոնալդ Թրամփին հրաժարականի կոչ է արել

12:49 23.01.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է  CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական […]

̰
Կոնգրեսն արգելել է Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ից

07:31 23.01.2019

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։ […]

̰
Դավոսի ֆորումի ու Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին

13:00 22.01.2019

Շվեյցարիայի այս քաղաքում բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին»: Քաղաքը հայտնի հանգստավայրերից է, բայց դա էլ շատերին գուցե ոչինչ չասի: Դավոսն աշխարհին ավելի շատ հայտնի է իր համաշխարհային տնտեսական ֆորումով,  որը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում: Ավելի ուշ, երբ հավաքատեղին Դավոսը դարձավ, Շվաբն Արևմտյան Եվրոպայի ընկերություններից հրավիրեց 444 […]

̰
Դավոսում մեկնարկում է 49-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը

11:52 22.01.2019

Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Starbucks-ի նախկին ղեկավարը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին

07:17 22.01.2019

Ձեռնարկատեր, սուրճի վաճառքի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։  Նա կարող է նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցել 2020 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գործարարի շրջապատին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուլցը մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս ծառայել երկրին։ […]

̰
Դոնալդ Թրամփը հավակնում է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին

17:21 21.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին՝ «Վատագույն դերասան» անվանակարգում: Նա այդ անվանակարգում առաջադրվել է փաստավավերագրական «Ազգի մահը» և «Ֆարենհայթ 11/9» ֆիլմերում ինքն իրեն մարմնավորելու համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Թրամփի հետ այդ անվանակարգում «կմրցեն» նաև Ջոննի Դեպը, Ուիլ Ֆարելը, Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն էլ իր […]

̰
ԱՄՆ-ն ՌԴ-ին կոչ է արել ոչնչացնել իր նոր հրթիռային համակարգը

16:50 21.01.2019

ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրել է համաշխարհային անվտանգությունն ապակայունացնելու մեջ:

̰ ̰
Էրդողանը Թրամփին հայտնել է, որ կստանձնի Մանբիջի անվտանգությունը

10:31 21.01.2019

Մանբիջում իրականացված ահաբեկչության զոհերի թվում կար 4 ամերիկացի զինվորական:

̰
Թրամփը «շաթդաունին» վերջ դնելու պլան է առաջարկել

10:10 20.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]

̰
ԱՄՆ-ը ժամանակակից զենք է հանձնել քրդերին․ ԶԼՄ-ներ

09:26 20.01.2019

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ամերիկացի հակառակորդները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) են հանձնել ժամանակակից զենք, այդ թվում հակատանկային համակարգեր։ Այս մասին գրում է Yeni Akit պարբերականը։ Խոսքը, մասնավորապես, Javelin և Tow հակատանկային հրթիռային համալիրների մասին է։ Նշվում է, որ քրդերը կօգտագործեն զենքը թուրքական տանկերի դեմ։ Նշվում է, որ ներկայում Անկարան զբաղվում է սիրիական Մանբիջ քաղաքում […]

̰
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային

17:55 19.01.2019

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]

̰
Սպիտակ տունը կոնգրեսականներին արգելել է օգտվել կառավարական ինքնաթիռներից

12:46 19.01.2019

ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել […]

̰
ԱՄՆ-ն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

11:47 19.01.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]

̰
Թրամփն ու Կիմ Չեն Ինը երկրորդ անգամ կհանդիպեն

10:53 19.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին: Այդ մասին հայտարարվել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության փոխնախագահի հետ հանդիպումից հետո: Հայտնի է, որ նա նախագահ Թրամփին է հանձնել Կիմ Չեն Ինի անձնական նամակը, որի  բովանդակությունը հայտնի չէ:  Հայտնի չէ, նաև հնարավոր հանդիպման վայրը: […]

̰
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է խաղաղության պայմանագրի կնքում և պատժամիջոցների վերացում

16:57 18.01.2019

ԿԺԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յոն Չոլը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ առաջիկա բանակցություններում կպահանջի խաղաղության պայմանագրի կնքում և տնտեսական պատժամիջոցների վերացում՝ Յոնբյոնում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ըստ կանխատեսումների՝ Կորեան կառաջարկի Յոնբյոնում ապամոնտաժել միջուկային օբյեկտներն՝ ի նշան ապամիջուկայնացման երաշխիքի, բայց փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի անվտանգության երաշխիքներ՝ խաղաղության պայմանագրի տեսքով […]

̰
Պետդեպարտամենտը խնդրել է աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

08:01 18.01.2019

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, […]

̰
Ամերիկյան պատվիրակությունը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

07:17 18.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։ Սանդերսի խոսքերով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար […]

̰
Կիմ Չեն Ինը նամակ է գրել ԱՄՆ նախագահին

12:42 17.01.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:

̰
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիի համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս

16:10 16.01.2019

Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ […]

̰
Ստամբուլում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվել

14:27 16.01.2019

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]

̰
ԱՄՆ-ը հակահրթիռային պաշտպանությունը կուժեղացնի արբանյակների օգնությամբ․ AP

07:20 16.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում և աշխարհում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման հնարավորությունները, հայտնում է Associated Press-ը։ Ի թիվս այլ միջոցառումների` դիտարկվում է տիեզերք արբանյակների արձակման հնարավորությունը, որոնք կօգնեն ճանաչել և հետևել թիրախներին։ Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը, ըստ ամենայնի, չի պնդի տիեզերքում հակահրթիռներ տեղակայելու անհրաժեշտությունը։ Պլանների մասին կբարձրաձայնվի հունվարի 17-ին, երբ Պենտագոնը ներկայացնի ԱՄՆ […]

̰
Թրամփը ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը

18:01 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]

̰
BACK_TO_TOP