13:00 22.01.2019
Շվեյցարիայի այս քաղաքում բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին»: Քաղաքը հայտնի հանգստավայրերից է, բայց դա էլ շատերին գուցե ոչինչ չասի: Դավոսն աշխարհին ավելի շատ հայտնի է իր համաշխարհային տնտեսական ֆորումով, որը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում:
Ավելի ուշ, երբ հավաքատեղին Դավոսը դարձավ, Շվաբն Արևմտյան Եվրոպայի ընկերություններից հրավիրեց 444 գործարարի: Սկսեցին տնտեսական հարցերից, բայց քաղաքական առաջնորդներն արդեն բավականին ժամանակ ամենամյա ֆորումն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ: Պատմությունն, օրինակ, արձանագրել է, որ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «Դավոսի հռչակագրով» դադարեցվեց վերջիններիս միջև եղած պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։ Այսինքն՝ քաղաքականությունը Դավոսում վաղուց տնտեսական հարցերի չափ նկատելի մի բան է: Ու ոչ միայն քաղաքականությունը:
Այս տարի էլ այստեղ պետությունների, խոշոր ընկերությունների, բարեգործական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարների, տնտեսագետների, գիտնականների, կրոնական առաջնորդների, հասարակական հայտնի գործիչների, արվեստագետների և նույնիսկ շոու բիզնեսի աստղերի կարելի է տեսնել՝ շուրջ 3000 մարդու: Եղել են տարիներ, որ Հայաստանն այս համաժողովին չի մասնակցել: Բայց ոչ այս տարի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել էր օրեր առաջ: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետը միայն մասնակցություն չէ, որ ունենալու է. համաժողովի բանախոսներից է: Ելույթը լինելու է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկման ժամանակ:
Հայտնի է, որ բացի թեմատիկ քննարկումներից, Դավոսի համաշխարհային ֆորումն ամեն տարի մեկ ընդհանուր նշանաբան է ունենում: Այս տարի հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Հիմնական թեմաները գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխություններն են:
«Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհաքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն՝ առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար»,- ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:
Հիմա այն մասին, թե ովքեր են այս տարի մասնակցում համաժողովին: Այսպես ասած քաղաքական էլիտան կներկայացնեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հաստատվել է նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերի, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտիի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքերի մասնակցությունը: Չի մասնակցում Միացյալ Նահանգները: Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` Դոնալդ Թրամփը չեղարկել է թե՛ իր, թե՛ ամերիկյան մյուս ներկայացուցիչների մասնակցությունը դավոսյան ֆորումին: Չմասնակցելու մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Պատճառաբանությունը ներքաղաքական խնդիրներն են:
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...