18:50 27.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պատվիրակությունների շրջանում քրքջոցների հարցին անդրադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավաքվածները ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ միասին։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Դրանք կեղծ լուրեր են։ Նրանք ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ միասին։ Մենք ուրախ էինք, դա ծիծաղ էր ոչ ինձ վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
https://twitter.com/MelsLien/status/1045071058968223745
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի որոշ արտահայտություններ դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչը չի վրիպել մամուլի ուշադրությունից։ Մի դեպքում դա եղել է ընդհանուր զվարճության առիթ, մյուս դեպքում՝ վերաբերել կոնկրետ երկրի։
Առաջինը Դոնալդ Թրամփի արտահայտություններից ծիծաղ է առաջացրել այն, որ ինքը պաշտոնավարման երկու տարում ավելի շատ աշխատանք է տարել Միացյալ Նահանգների համար, քան իր նախորդները։ Դահլիճում քրքիջ է առաջացել, ինչին ԱՄՆ նախագահն արձագանքել է.
«Չէի սպասում այսպիսի արձագանքի, բայց դա նորմալ է»։
Ապա ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Գերմանիան պետք է հնարավորինս արագ փոխի իր էներգետիկ ուղղվածությունը՝ ազատվելով Ռուսաստանի կախվածությունից։
«Այս խոսքերի ժամանակ Գերմանիայի Դաշնության պատվիրակությունը քթի տակ ծիծաղեց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
19:30 29.06.2025
Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմԱնգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...
19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...
19:10 29.06.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...