08:59 23.07.2018
ԱՄՆ նախագահին կալանավոր ճտի տեսքով պատկերող հսկա ֆիգուրն ուղևորություն է կատարում Սան Ֆրանցիսկոյի ափի երկայնքով։
Նավի վրա դրված 10 մետրանոց փչած ֆիգուրը ճամփորդությունն սկսել է կիրակի։ «Facebook» սոցցանցում հեռարձակում են իրականացնում «Trump Chicken» արշավի ակտիվիստները։
Ֆիգուրը պատվիրվել է Չինաստանում, որպես Թրամփի դեմ բողոքական շարժման խորհրդանիշ, և առաջին անգամ հայտնվել ԱՄՆ-ում՝ 2017 թվականի ապրիլի 15-ին Սան Ֆրացիսկոյում անցկացված երթի ժամանակ, որտեղ ցուցարարները պահանջել են նախագահից հրապարակել հարկային հայտարարագրերը։ Դրանից հետո ֆիգուրը մասնակցել է բողոքի մի շարք ակցիաների։
Նոր արշավն անցկացվում է «Նախագահ-ճտին բանտ ուղարկենք» կարգախոսի ներքո։ Այն ֆինանսավորվում է «GoFundMe» հարթակով կատարված նվիրատվություններով։
18:38 26.06.2025
Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:30 26.06.2025
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումըԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...
18:20 26.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...
18:12 26.06.2025
Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասինԻսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...
18:07 26.06.2025
Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր ՎարդանյանՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...