08:49 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն անտեսել են նախագահի ցանկությունը՝ կազմակերպելու հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման հանդեպ Թրամփի հետաքրքրությունը հրապարակայնություն է ստացել այն բանից հետո, երբ նախագահները մարտին հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահն առաջարկել էր երկկողմ գագաթնաժողով կազմակերպել:
Սակայն, WP-ի տվյալներով, Թրամփը խնդրել էր իր օգնականներին երկկողմ բանակցություններ կազմակերպել դեռևս 2017 թվականի նոյեմբերին՝ Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի կուլուարներում Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Այդ հանդիպումից հետո նախագահն ասել է, որ ցանկանում է հրավիրել Պուտինին Սպիտակ տուն: Մենք անտեսել ենք դա»,- WP-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Թերթը հայտնում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում դեմ են հանդես եկել երկկողմ գագաթնաժողովի մասին գաղափարին և չեն ընդունել Թրամփի խոսքերը որպես հրաման:
Պետդեպարտամենտում թերթի աղբյուրները խոստովանում են, որ նման հանդիպումը կարող է օգնել Մոսկվային և Վաշինգտոնին կարգավորելու Ուկրաինայի, Սիրիայի և կիբերանվտանգության շուրջ վաղեմի տարաձայնությունները, սակայն մի շարք զրուցակիցներ նշում են գագաթնաժողովի վաղաժամության մասին:
10:35 15.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-15-ը10:23 15.08.2025
Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններինՕգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը: Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան […] ...
10:12 15.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 15.08.2025
Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացելՏեղական իշխանությունները Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար Ալյասկայի գյուղական վայրեր հնարավոր կարճաժամկետ այց կազմակերպելու որևէ խնդրանք չեն ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Visit Anchorage» ոչ առևտրային միավորման փոխնախագահ Ջեք Բոննին, որը փաստացի ծառայում է որպես Անքորիջի քաղաքապետարանի զբոսաշրջային բյուրո: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մարդկանց […] ...
09:50 15.08.2025
Yonhap․ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հարգել Հյուսիսային Կորեայի պետականությունըԿորեական թերակղզու ազատագրման 80-ամյակին նվիրված իր ելույթում Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյունը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է հարգել ԿԺԴՀ-ի պետական համակարգը: Նրա խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ հարգում ենք Հյուսիսային Կորեայի ներկայիս համակարգը և չենք ձգտի միավորման՝ միաձուլման միջոցով։ Մենք հայտարարում ենք, որ թշնամական մտադրություններ չունենք», – […] ...
09:40 15.08.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջաններիԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետից հյուսիս գտնվող հինգ լիբանանյան շրջանների, որտեղ, ենթադրաբար, շիա «Հեզբոլլահ» աշխարհազորը ռազմական թիրախներ ունի, ասվում է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության X կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Օդային հարվածները թիրախավորել են Բուրգուզ, Ջաբբուր, Ջերմակ, Ալ-Քատրանիա և Ալ-Մահմուդիա քաղաքների ծայրամասերը, որտեղից երևացել են շիա զինյալների շարժը։ Ավելի վաղ Արևմտյան Բեքաա […] ...
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...