17:59 13.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու որոշումը պայմանավորված է նրանով, որ նախքան Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելը Թրամփը ցանկանում է աշխատանքային նոր խումբ ստեղծել:
21:00 12.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հանցագործների մեծ մասը ծրագրում Է կրակ բացել կրթական հաստատություններում, քանի որ դրանք տարածքներ են, որտեղ արգելված են զենքերը, ուստի հակահարված տվող չկա:
17:20 11.03.2018
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առանջորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե Փհենյանը հրաժարվի միջուկային եւ հնթիռային փորձարկումներից:
18:26 09.03.2018
Իրավաբանների կարծիքով՝ նախագահի Twitter-յան միկրոբլոգը հանրային քննարկման հարթակ է, հետևաբար յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտվելու, սակայն օգտատերերին արգելափակելն ԱՄՆ նախագահի անձնական գործն է:
09:45 09.03.2018
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել, իսկ Դոնալդ Թրամփը դրական պատասխան է տվել՝ ընդունելով առաջարկը:
20:11 08.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել 7 մարդ, այդ թվում՝ քոլեջի պրոֆեսոր և ոստիկան: Նրանք բողոքում են, որ ԱՄՆ նախագահի Twitter-յան միկրոբլոգում իրենց արգելափակել են:
18:15 07.03.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ Սռաջին տիկին Մելանյա Թրամփին «մի փոքր խաբել», երբ մի առիթով զրուցել են ձկնորսության մասին:
14:20 07.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արձագանքել այն լուրին, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային զենքից հրաժարվելու հարցը ներառել Փհենյանի և Վաշինգտոնի միջև հնարավոր բանակցությունների օրակարգում:
10:07 05.03.2018
Հետաքննությունը մտադիր է պարզել՝ արդյո՞ք Թրամփի շտաբի և ռուսական իշխանությունների միջև որևէ համաձայնություն եղել է:
09:35 03.03.2018
Ի պատասխան Վաշինգտոնի այս քայլի՝ Մոսկվան պարենային էմբարգո է սահմանել ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից և մի շարք այլ երկրներից որոշ ապրանքների մատակարարման վրա:
09:18 03.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի մշակման մասին:
12:22 02.03.2018
Դոնալդ Թրամփի աշխատակազմում վերջին շրջանում զարմանալի փոփոխություններ են իրականացնում: Երեկ հրաժարական տվեց Սպիտակ տան հաղորդակցության հարցերով բաժնի տնօրեն Հոուփ Հիքսը, իսկ այսօր արդեն նոր փոփոխությունների մասին լուրեր են պտտվում: Մի շարք լրատվականերում ինֆորմացիա է տարածվել այն մասին , որ Դոնալդ Թրամփն ուզում է աշխատանքից հեռացնել իր աղջկան` Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն՝ Ջարեդ Կուշներին: Նշենք, […]
11:34 02.03.2018
Դոնալդ Թրամփի կարծիքով` ԱՄՆ-ն պետք է հետևի շատ երկրների օրինակին, որտեղ թմրավաճառների նկատմամբ մահապատիժ է կիրառվում:
21:15 24.02.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգում պահպանողական ակտիվիստների առջև ունեցած ելույթի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ ամեն կերպ փորձում է թաքցնել ծոծրակի ճաղատ հատվածը:
11:50 24.02.2018
Սպիտակ տունը շրջափակվել է այն բանից հետո, երբ շենքի շուրջ գտնվող արգելապատնեշին մեքենա է հարվածել:
18:09 23.02.2018
ԱՄՆ -ում հայտնի արհմիություններից մեկը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ուսուցիչների համար զենք կրելու դասընթաց անցկացնել: Նախագահի կարծիքով՝ դա հնարավորություն կտա հաղթահարել սոցիոպատ, հոգեբանական խնդիրներ ունեցող, անհավասարակշիռ հրաձիգների հետ կապված խնդիրները: Նախագահի այդ նախաձեռնությանը հավանություն են տվել Արկանզասի ոստիկանությունում: Սակայն ուսուցիչները այլ կարծիքի են: ԱՄՆ կրթության ազգային ասոցիացիայի փոխնախագահ […]
12:35 22.02.2018
Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին թույլատրել ինքնապաշտպանության նկատառումներով զենք կրել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնք Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ականատեսն են եղել:
19:08 20.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, քան իր նախորդը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: