Երուսաղեմում հրապարակներից մեկը կկոչվի Դոնալդ Թրամփի անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Երուսաղեմում հրապարակներից մեկը կկոչվի Դոնալդ Թրամփի անունով

13:28 08.05.2018

Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գաղափարի հեղինակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին նրա անունով կկոչվի Երուսաղեմի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված է լինելու նաև ԱՄՆ դեսպանությունը:

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը հայտարարել է, որ հրապարակը պաշտոնապես կկոչվի «ԱՄՆ հրապարակ՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երուսաղեմում պաշտոնապես տեղի կունենա ԱՄՆ դեսպանության բացումը, ինչով Վաշինգտոնը պաշտոնապես Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: Դրան 2017-ի աշնանը դեմ արտահայտվեցին մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, եվրոպական պետությունները:

Որպես հակափաստարկ նշվում է, որ Երուսաղեմը վիճելի տարածք է Իսրայելի և Պաղեստինի միջև, հետևաբար այն ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք՝ ԱՄՆ-ն սրում է լարվածությունը երկու հարևան երկրների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

15:09 06.05.2025

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […] ...

SHANTNEWS

15:00 06.05.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

14:52 06.05.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

BACK_TO_TOP