TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC

Դոնալդ Թրամփ

Շվեյցարիայում բողոքում են Թրամփի այցի դեմ

09:01 24.01.2018

Շվեյցարիայում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները բողոքում Դոնալդ Թրամփի այցի դեմ:

̰
Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը

08:58 23.01.2018

Շվեյցրական Դավոս քաղաքում այսօր բացվել է Համաշխաչհային տնտեսական ֆորումը: Համաժողովն անցնում է վերջին 10 տարիների համաշխարհային տնտեսության աճի եւ լավատեսական կանխատեսումների ֆոնի վրա:

̰
Թրամփը հայտնել է ԱՄՆ կառավարության աշխատանքի կասեցման պատճառը

21:01 20.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին է մեղադրել դաշնային գերատեսչությունների փակման մեջ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

̰
CNN-ը հաշվել է, թե քանի անգամ է Թրամփն օգտագործել «կեղծ» բառը

14:34 20.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության 1 տարում «կեղծ» (fake) բառն օգտագործել է նվազագույնը 400 անգամ, հայտնում է CNN հեռուստաալիքը:

̰
Թրամփը մեծ երեկույթ է կազմակերպում իր երդմնակալության արարողության տարեդարձի կապակցությամբ

14:26 20.01.2018

Երեկույթի տոմսերի արժեքն սկսվում է 100 հազար դոլարից: Այդ գումարի մեջ ներառված է տոնական ընթրիքը և լուսանկար ԱՄՆ նախագահի հետ: Նրանք, որոնք ցանկանում են մասնակցել Թրամփի մասնակցությամբ կլոր սեղանին, պետք է ձեռք բերեն 250 հազար դոլար արժողությամբ մեկ այլ տոմս:

̰
Թրամփը դավաճանում է Մելանյային. աղբյուր

11:45 20.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վոլֆի հրատարակած սկանդալային «Կրակ և զայրույթ. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակը հայտարարել է, որ ներկայում էլ ԱՄՆ նախագահը դավաճանում է իր կնոջը:

̰
Ի՞նչ արժի Դոնալդ Թրամփի հետ ընթրիքը

10:17 20.01.2018

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է իր երդմնակալության 1 տարին: Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է վճարել 100.000 դոլար, իսկ կլոր սեղանի շուրջ տեղ զբաղեցնելն արժի 250.000 դոլար:

̰
Թրամփի մասին «Կրակ ու ցասում» գրքի հիման վրա սերիալ է նկարահանվելու

09:25 19.01.2018

Հունվարի սկզբին լույս տեսած «Կրակ ու ցասում» գրքի հիման վրա սերիալ կնկարահանվի:

̰
Թրամփն ու Նազարբաևը քննարկել են Դոնբասի հարցը

08:14 19.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժանանակ քննարկել է Դոնբասի շուրջ բանակցությունները Մինսկից տեղափոխելու հարցը:

̰
Թրամփը մեղադրել է Ռուսաստանին Փհենյանին օգնելու համար

12:07 18.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցները: Մասնավորապես «Ռոյթեր» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը. «Ռուսաստանը մեզ ընդհանրապես չի օգնում Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»:

̰
Թրամփը հերքել է, որ ԱՄՆ դեսպանատունը այս տարի կտեղափոխվի Երուսաղեմ

11:31 18.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը այս տարվա ընթացքում Երուսաղեմ կտեղափոխվի: Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել, որ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ: 

̰
Թրամփը սրտի խնդիր ունի.CNN

08:42 18.01.2018

Թրամփի առողջության թեման շարունակում է ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում լինել: Չնայած երեկ հայտարարվել էր, որ նա հոգեկան շեղում չունի և ընդհանուր առմամբ հրաշալի առողջություն ունի, CNN-ը նոր փաստարկ է գտել: Մասնավորապես, հեռուստաալիքի՝ բժշկական հարցերով գլխավոր թղթակից Սանջայ Գուպտան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են նկատվում: Նա ասել […]

̰
Դոնալդ Թրամփը գիտի, թե ինչով են նման նարինջն ու բանանը

20:11 17.01.2018

Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունները ստուգող բժշկական զննության մանրամասները: Այս մասին հաղորդում է Spiegel-ը՝ հղում կատարելով հետազոտության արձանագրությանը:

̰
«Թրամփը հոգեկան խնդիրներ չունի». ԱՄՆ նախագահի բուժզննման արդյունքները

09:00 17.01.2018

Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ որևէ հոգեկան խանգարում չկա: Անցյալ շաբաթ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների 71-ամյա նախագահը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն էր անցել: Բուժզննմանը նախորդել էր մեծ աղմուկ հանած «Կրակ և ցասում» գրքի հրատարակությունը, որից հետո շատերը […]

̰
Սի Ցինփինը Թրամփի հետ զրույցում խոսել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունից

10:48 16.01.2018

Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդրի լուծման հարցում: Այդ մասին նրանք խոսել են հեռախոսաազրույցում: Սի Ցինպինը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ Կորեական թերակղզու միջուկային խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին այդ խնդրի կարգավորման հարցում: Երկու լիդերները խոսել են նաև երկկողմ առևտրաջրջանառությանը վերաբերող հարցերից:

̰
Նազարբաևը կհանդիպի Թրամփի հետ

08:27 16.01.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանել է Վաշինգթոն

̰
Թրամփն արձագանքել է Հավայիում հնչեցված կեղծ ահազանգին

12:06 15.01.2018

«Դա նահանգի գործն է, սակայն մենք մտադիր ենք զբաղվել այդ հարցով: Ինձ դուր է գալիս, որ նրանք պատասխանատվություն են ստանձնել տեղի ունեցածի համար: Նրանք լիակատար պատասխանատվություն են ստանձնել: Նրանք սխալ են գործել», – նշել է Թրամփը:

̰
Թագավորական ընտանիքը Թրամփին հարսանիք չի կանչել

15:05 13.01.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ է զարմացել, երբ իմացել է, որ իրեն չեն պատրաստվում հրավիրել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսին կայանալիք հարսանիքին: The Daily Mail-ը գրում է, որ Թրամփի համար սա չափազանց զգայուն թեմա է, քանի որ ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ իրեն հրավիրելու են թագավորական հարսանիքին: Թագավորական ընտանիքի աղբյուրը […]

̰
Թրամփի բժիշկը խոսել է նախագահի առողջության մասին

14:14 13.01.2018

«Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, և ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

̰
Քլինթոնը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ

11:08 13.01.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ռասիստական հայացքներ ունենալու մեջ: Քլինթոնն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

̰
Թրամփն Իրանի հետ միջուկային գործարքի վերանայման համար 120 օր է սահմանել

09:55 13.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը: Այս ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները պետք է վերանայեն Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները, հակառակ դեպքում Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի կողմից հուսահատ փորձ է՝ խաթարել ամուր գործարքը: Բացի այդ, Միացյալ Նահանգներն […]

̰
Թրամփը՝ Երրորդ աշխարհի երկրներին վիրավորելու մասին

19:00 12.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է լուրերը այն մասին, որ Օվալի սրահում տեղի ունեցած նիստի ժամանակ «գարշահոտ անցքեր» է անվանել երրորդ երկներին՝ Սալվադորին, Հայիթիին և Աֆրիկյան երկրներին:

̰
Նա ևս մեկ անգամ ամոթ առաջացրեց. Ադամ Շիֆը Թրամփի մասին

12:44 12.01.2018

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Երրորդ աշխարհի երկրների հասցեին ասված վիրավորական խոսքերին:

̰
Թրամփը Երրորդ աշխարհի երկրներին «կեղտոտ» է անվանել

08:50 12.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն  ոչ պատշաճ է արտահայտություն է թույլ տվել Երրորդ աշխարհի երկրների մասին: Խոսքը հատկապես այն աղքատ երկրների մասին է, որտեղից միգրանտներ են գալիս ԱՄՆ: Այդ մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Օվալե սրահում տեղի ունեցած նիստին: Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը վիրավորական է […]

̰
«Մյուլլերը հազիվ թե հարցաքննի ինձ». Դ. Թրամփ

17:08 11.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ քիչ հավանական է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հարցաքննի իրեն: Խոսքն այն դատախազի մասին է, որը հետաքննում է ԱՄՆ ընտրությունների հետ ՌԴ ունեցած կապը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մի քանի օր առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գործով Մյուլլերը կարող է հարցաքննել Դոնալդ Թրամփին: Թրամփն այժմ հայտարարում է, որ չկա նման պայմանավորվածություն:

Ի դեպ, 2017–ի հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ինքը 100 տոկոսով կհարցաքննվի՝ ընդ որում երդում տալով: Նա, միաժամանակ, մի քանի անգամ հերքել է ԱՄՆ ընտրություններում ՌԴ ունեցած հնարավոր դերակատարումը:

̰
Թրամփն առաջինն է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակում

16:34 11.01.2018

Մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Ըստ կազմակերպության՝ Թրամփն ամենաակտիվն է եղել քննադատությունը լռեցնելու և գրաքննելու հարցում:

Նշվում է նաև, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակրեպությունը ԱՄՆ նախագահին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»: «Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները որպես թևավոր խոսք այժմ օգտագործում են Թրամփի «ֆեյք նորությունները»:

Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք:

̰
Թրամփն ուզում է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները

08:48 11.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ ցանկալի է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Միաժամանակ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հակասություններին՝ նշելով դրանցից երկուսը՝ նավթի եւ գազի արդյունահանման ծավալների մեծացումը, որի ջատագովն է Միացյալ նահանգները, և ռազմական մրցակցությունը: Ասուլիսի ժամանակ Թրամփն անդրադարձել է նաեւ իր […]

̰
Երկու Կորեաների միջև երկխոսությունը կատարվել է Թրամփի շնորհիվ. Մուն Չժե Ին

09:19 10.01.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև բանակցությունների գործում իր մեծ դերակատարումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նա իր խոսքում նաև նշել է, որ եթե Փհենյանը շարունակի սադրանքները, ապա պատժամիջոցներն էլ ավելի կխստանան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ հունվարի […]

̰
Թրամփը կհարցաքննվի

08:44 09.01.2018

ԱՄՆ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը, պատրաստվում է հարցաքննել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Ըստ հրապարակումների`Թրամփը դեմ չէ հարցաքննությանը և կարծում է, որ այն վերջ կդնի իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին կեղծ լուրերին: ԱՄՆ նախագահի փաստաբանները, սակայն առայժմ չեն հաստատել հարցաքննության մասին լուրը:

̰
Այսօր վաճառքի կհանվի Թրամփի մասին սենսացիոն գիրքը

11:26 05.01.2018

«Կրակ ու պատիժ. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում». այսպես է կոչվում լրագրող Մայքլ Ուոլֆի հեղինակած գիրքը: Նա ոչ միայն չի հրաժարվել սենսացիոն գիրքը թողարկելուց, այլև հաջորդ երեքշաբթի նշանակված շնորհանդեսը տեղափոխվել է այսօր:

Հինգշաբթի օրը հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները փորձում են կանխել գրքի հրատարակումը, որում Թրամփի նախագահության մասին սենսացիոն տեղեկություններ կան: Գրքի հեղինակին ուղարկված ծանուցման մեջ պահանջվել է շատ արագ դադարեցնել գրքի տպագրումը, վաճառքն ու տարածումը: Գրքում Թրանփի մասին ոչ հաճելի բացահայտումներ է արել Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բեննոնը: Օրինակ՝ նա դավաճանություն է համարել Թրամփի որդու և մի խումբ ռուսների հանդիպումը: Երբ ժամանակին Թրամփն իմացել էր այդ խոսքերի մասին, նա հայտարարել էր, որ Բեննոնը ցնդել է, որից հետո նա կորցրել էր աշխատանքը:

̰
BACK_TO_TOP