07:00 26.01.2018
Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար շվեյցարական Դավոս հանգսավայր է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
09:07 25.01.2018
ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի նախկին տնօրեն, հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը հետաքննում է Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը Մոսկվայի հետ, բացահայտել է թեմաների այն շրջանակը, որը քննարկվելու է Թրանփի հարցաքննության ժամանակ:Ըստ CNN հեռուստաընկերության` այժմ Թրամփի փաստաբանները և հատուկ դատախազի օգնականները քննարկում են հարցաքննության պայմանները: Մյուլլերը կարծում է, որ զրույցը պետք է լինի մանրամասն և չունենա […]
08:42 25.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել սահմանափակել Աֆրինում ընթացող ռազմական գործողությունները: Նա այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսային զրույցում: Հրապարակված հաղորդագրությունում գրված է.«Նա Թուրքիային ապալարման, ռազմական գործողությունները սահմանափակելու և զոհերից խուսափելու կոչ է անում»: Բացի դրանից, Թրամփը կոչ է արել Էրդողանին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու ամերիկյան ու թուրքական […]
08:33 25.01.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին վերջերս կոչ է արել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումներին՝ կոչ անելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդին «ուժեղ մնալ» և «ժամանակի վրա խաղալ»՝ ակնարկելով 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները և Սպիտակ տան ղեկավարի հնարավոր փոփոխությունը:
09:01 24.01.2018
Շվեյցարիայում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները բողոքում Դոնալդ Թրամփի այցի դեմ:
21:01 20.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին է մեղադրել դաշնային գերատեսչությունների փակման մեջ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
14:34 20.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության 1 տարում «կեղծ» (fake) բառն օգտագործել է նվազագույնը 400 անգամ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
11:45 20.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վոլֆի հրատարակած սկանդալային «Կրակ և զայրույթ. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակը հայտարարել է, որ ներկայում էլ ԱՄՆ նախագահը դավաճանում է իր կնոջը:
10:17 20.01.2018
Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է իր երդմնակալության 1 տարին: Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է վճարել 100.000 դոլար, իսկ կլոր սեղանի շուրջ տեղ զբաղեցնելն արժի 250.000 դոլար:
08:14 19.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժանանակ քննարկել է Դոնբասի շուրջ բանակցությունները Մինսկից տեղափոխելու հարցը:
12:07 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցները: Մասնավորապես «Ռոյթեր» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը. «Ռուսաստանը մեզ ընդհանրապես չի օգնում Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»:
11:31 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը այս տարվա ընթացքում Երուսաղեմ կտեղափոխվի: Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել, որ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ:
08:42 18.01.2018
Թրամփի առողջության թեման շարունակում է ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում լինել: Չնայած երեկ հայտարարվել էր, որ նա հոգեկան շեղում չունի և ընդհանուր առմամբ հրաշալի առողջություն ունի, CNN-ը նոր փաստարկ է գտել: Մասնավորապես, հեռուստաալիքի՝ բժշկական հարցերով գլխավոր թղթակից Սանջայ Գուպտան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են նկատվում: Նա ասել […]
20:11 17.01.2018
Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունները ստուգող բժշկական զննության մանրամասները: Այս մասին հաղորդում է Spiegel-ը՝ հղում կատարելով հետազոտության արձանագրությանը:
09:00 17.01.2018
Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ որևէ հոգեկան խանգարում չկա: Անցյալ շաբաթ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների 71-ամյա նախագահը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն էր անցել: Բուժզննմանը նախորդել էր մեծ աղմուկ հանած «Կրակ և ցասում» գրքի հրատարակությունը, որից հետո շատերը […]
10:48 16.01.2018
Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդրի լուծման հարցում: Այդ մասին նրանք խոսել են հեռախոսաազրույցում: Սի Ցինպինը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ Կորեական թերակղզու միջուկային խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին այդ խնդրի կարգավորման հարցում: Երկու լիդերները խոսել են նաև երկկողմ առևտրաջրջանառությանը վերաբերող հարցերից:
15:05 13.01.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ է զարմացել, երբ իմացել է, որ իրեն չեն պատրաստվում հրավիրել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսին կայանալիք հարսանիքին: The Daily Mail-ը գրում է, որ Թրամփի համար սա չափազանց զգայուն թեմա է, քանի որ ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ իրեն հրավիրելու են թագավորական հարսանիքին: Թագավորական ընտանիքի աղբյուրը […]
14:14 13.01.2018
«Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, և ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
09:55 13.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը: Այս ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները պետք է վերանայեն Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները, հակառակ դեպքում Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի կողմից հուսահատ փորձ է՝ խաթարել ամուր գործարքը: Բացի այդ, Միացյալ Նահանգներն […]
19:00 12.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է լուրերը այն մասին, որ Օվալի սրահում տեղի ունեցած նիստի ժամանակ «գարշահոտ անցքեր» է անվանել երրորդ երկներին՝ Սալվադորին, Հայիթիին և Աֆրիկյան երկրներին:
08:50 12.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ոչ պատշաճ է արտահայտություն է թույլ տվել Երրորդ աշխարհի երկրների մասին: Խոսքը հատկապես այն աղքատ երկրների մասին է, որտեղից միգրանտներ են գալիս ԱՄՆ: Այդ մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Օվալե սրահում տեղի ունեցած նիստին: Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը վիրավորական է […]
17:08 11.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ քիչ հավանական է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հարցաքննի իրեն: Խոսքն այն դատախազի մասին է, որը հետաքննում է ԱՄՆ ընտրությունների հետ ՌԴ ունեցած կապը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մի քանի օր առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գործով Մյուլլերը կարող է հարցաքննել Դոնալդ Թրամփին: Թրամփն այժմ հայտարարում է, որ չկա նման պայմանավորվածություն:
Ի դեպ, 2017–ի հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ինքը 100 տոկոսով կհարցաքննվի՝ ընդ որում երդում տալով: Նա, միաժամանակ, մի քանի անգամ հերքել է ԱՄՆ ընտրություններում ՌԴ ունեցած հնարավոր դերակատարումը:
16:34 11.01.2018
Մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Ըստ կազմակերպության՝ Թրամփն ամենաակտիվն է եղել քննադատությունը լռեցնելու և գրաքննելու հարցում:
Նշվում է նաև, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակրեպությունը ԱՄՆ նախագահին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»: «Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները որպես թևավոր խոսք այժմ օգտագործում են Թրամփի «ֆեյք նորությունները»:
Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք: