10:06 08.11.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում կհանդիպի իր ամերիկյան գործընկերոջ հետ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ճշտվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումների գրաֆիկը:
18:00 07.11.2017
Հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը վերադառնում էր գոլֆի ակումբից, հեծանվով տեղաշարժվող Ջուլի Բրիսքմանը մեքենայի մոտով անցնելիս միջնամատն էր ցույց տվել ԱՄՆ նախագահին: Նրա հայտարարությամբ՝ հենց այդ փաստի պատճառով էլ իրեն ազատել են աշխատանքից: CNN-ին տված հարցազրույցում Բրիսքման քննադատել էր ԱՄՆ նախագահին`մեղադրելով նրան անգործության մեջ:
15:09 07.11.2017
Թրամփի՝ Հարավային Կորեա կատարած երկօրյա այցի առաջին օրվա ճաշացանկը հաստատվել է: Ճաշացանկում կընդգրկվի ծովախեցգետիններից պատրաստված ուտեստ, որին հարավկորեական լրատվամիջոցները դիվանագիտական ենթատեքստ են վերագրում:
09:42 07.11.2017
Ճապոնիա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հարավային Կորեա: Սեուլում ԱՄՆ դեսպանատան մոտ Թրամփի այցի կապակցությամբ հավաքվել են թե’ ԱՄՆ նախագահի կողմնակիցները, թե’ ընդդիմադիրները: Հավաքված ցուցարարների մի մասի պաստառների վրա գրված է եղել՝ «Փրկեք մեզ Կիմ Չեն Ինի միջուկային նկրտումներից»: Նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ավելի մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Ոչ Թրամփին, ոչ պատերազմին»: Երկու ցույցերն էլ խաղաղ են ընթացել:
21:01 06.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակտիվ քննարկումների առարկա է դարձել։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ նա անհարմար դրության մեջ է դրել Մելանյա Թրամփին։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ճապոնիայի կայսերը և նրա կնոջն այցելելու ժամանակ ԱՄՆ նախագահն իջնում է մեքենայից և անմիջապես շտապում պալատի տերերին ողջունելու, իսկ ԱՄՆ առաջին տիկինը ստիպված դուրս է գալիս մեքենայից՝ […]
17:41 06.11.2017
Ճապոնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ կերակրել է կարպ ձկներին: Նախ երկու երկրների ղեկավարները գդալով են կերը լցրել ձկներին, այնուհետև արկղերի ողջ պարունակությունը դատարկել են լճի մեջ: Donald Trump dumps a box of fish food into a koi pond on Japan visit pic.twitter.com/erP1VnQLaz — The Telegraph (@Telegraph) 6 […]
17:00 06.11.2017
«Մենք Պուտինից օգնություն ենք ակնկալում Հյուսիսային Կորեայի հարցում»,- պարզաբանել է Թրամփը
10:49 06.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Եմենի կողմից Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակման հետևում կանգնած է Իրանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ճապոնիա մեկնելիս: «Մենք արտադրում ենք աշխարհում լավագույն ռազմական տեխնիկան: Կարծում եմ, քիչ առաջ Իրանն է հրթիռ արձակել Սաուդյան Արաբիայի դեմ: Իսկ մեր համակարգերը օդում չեզոքացրել են այդ հրթիռը: Ահա […]
18:06 04.11.2017
Antifa շարժման ակտիվիստները պատրաստվում են նոյեմբերի 4-ին ԱՄՆ 20 քաղաքներում ցույցեր կազմակերպել՝ ընդդեմ Դոնալդ Թրամպի քաղաքականության։ Տեղեկացնում է Time պարբերականը։
14:28 04.11.2017
Հնդկաստանում Գանգես գետի ափին անցկացվող «մեղքերի քավություն» կոչվող արարողության ժամանակ զոհվել է նվազագույնը 3, վնասվածքներ ստացել 6 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
15:14 02.11.2017
ԱՄՆ նախագահի՝ Հարավային Կորեա այցի օրերին քաղհասարակությունը նախատեսել էր իրականացնել 50 բողոքի ակցիա, որոնցից Սեուլի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է 48-ի իրականացումը։
11:36 02.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դիմելու է Կոնգրեսին՝ Green Card-ի վիճակախաղը դադարեցնելու խնդրանքով, հայտնում է CNBC-ն:
17:09 01.11.2017
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
17:43 31.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան բակում հյուրընկալել են տոնին մասնակցող զանազան փոքրիկ «գազանիկների»:
08:48 31.10.2017
ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության մասին գործում նոր դեմք է հայտնվել: Խոսքը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում նախկին օգնական Ջորջ Պապադոպուլոսի մասին է: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել Թրամփի նախընտրական շտաբի պետ Մանաֆորտին և նրա ստորադասին՝ Ռիչարդ Գեյթսին: Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի դեմ դավադրության ու փողերի լվացման մեջ, որոնք ռուսական դոսիեի հետ առաջին հայացքից կապ չունեն: Այդ մեղադրանքի շրջանակներում հրապարակվեցին Ջորջ Պապադոպուլոսի մասին դատական փաստաթղթերը: Ապա հայտնի դարձավ, որ Պապադոպուլոսը համագործակցել է արդարադատության հետ և խոստովանել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին ցուցմունք տալիս խաբել է: Դա վերաբերում է ինչպես հանրապետականների՝ ռուսների հետ շփումներին, այդպես էլ Հիլլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի հավաքմանը: Սպիտակ տունը սակայն հայտարարում է, թե Պապադոպուլոսը Թրամփի թիմում այնքան էլ կարևոր անձ չի եղել:
21:16 30.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչվածության վարկանիշը նորացրել է իր նվազագույն մակարդակը՝ ներկայումս նրա գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 33%-ը:
20:00 30.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը խոստովանել է, որ կեղծ վկայություններ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյին օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հետ շփումների վերաբերյալ:
18:31 30.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը հանձնվել է ԱՄՆ նահանգային ոստիկանությանը, հայտնում է The New York Times-ը:
17:37 30.10.2017
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին հրամայվել է ներկայանալ ԱՄՆ նահանգային ոստիկանություն:
08:16 30.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում իր դժգոհությունն է հայտնել այն հանգամանքից, որ ատենակալների մեծ ժյուրին հավանություն է տվել հատուկ դատախազ Ռոբերիտ Միլլերի մեղադրանքներին` կապված ռուսաստանյան իշխանությունների եւ ներկայիս նախագահի շրջապատի գործարքի հետ: Հնարավոր է, որ այսօր գործի շրջանակներում ձերբակալություններ են կատարվելու: Թրամփն այդ ամենը «վհուկների որս» է անվանել:
08:29 25.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա բողոքավոր մի մարդ ռուսական դրոշներ է նետել և բղավել՝ Թրամփ-դավաճան:
09:11 24.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկնում է: Այդ են վկայում NBC հեռուստաընկերության, ինչպեն նաեւ Հարվարդի համալսարանի փորձագետների կողմից անցկացված հարցման արդյունքները: Նրա գործունեությունից դժգոհ է հարցվածների 58%-ը: Հարցվածների մեծամասնությունը բողոքում է Պուերտո-Ռիկո կղզում տեղի ունեցած փոթորկին Թրամփի արձագանքից, երբ վերջինս ասել էր, թե ԱՄՆ բյուջեն «մի քիչ փչացել է» այդ աղետի պատճառով: