17:46 13.11.2017
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով սիրային երգ է կատարել փոփ աստղ Պիլիտա Կոռալեսի հետ: Նա երգել է «Ikaw»՝ թարգմանաբար «Դու» վերնագրով երգը: Ֆիլիպինների նախագահը փոփ երգչուհու հետ երգել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթաժողովին մասնակցելու ժամանած 19 երկրների ղեկավարների առջև: Կատարումից հետո Դուտերտեն նշել է. «Տիկնայք և պարոնայք, ես երգեցի առանց հրավերի՝ Միացյալ Նահանգների գերագույն հրամանատարի հրամանով»:
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...
19:46 07.08.2025
ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըՕգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ […] ...
19:39 07.08.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետՕգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ ...
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...