Կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել դպրոցների սեյսմակայունության ապահովման ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել դպրոցների սեյսմակայունության ապահովման ուղղությամբ

16:46 19.04.2019

«Սեյսմիկ վիճակի հետ կապված բավական բարդ խնդիրներ ունենք Հայաստանում»,- ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Սեյսմիկ ծառայությունն իր աշխատանքի մեջ դասակարգումներ ունի և առաջին վտանգը համարում է բնակելի շենքերը: Դպրոցների հետ կապված ևս կա գնահատական, թե քանի դպրոց է վտանգված սեյսմակայունության առումով:

«Այսօր կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել այս առումով: Մոտ  40 դպրոցի վերակառուցման խնդիր է դրված, և այդ աշխատանքները շարունակվում են: Լուրջ ուշադրություն է դարձվելու դրան, իսկ այն դպրոցները, որոնք շատ վատ վիճակում են այսօր, արդեն նորոգվում են: Երևանում ևս կան հին դպրոցներ, որոնց սեյսմակայուն վիճակը լավ չէ»,- նշեց նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց, որ նոր շինարարությունների ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք նախկինում ունեցել ենք, քանի որ մենք գտնվում ենք վտանգավոր սեյսմիկ գոտում:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարի արդեն 7 երկրաշարժ է գրանցվել` ցածր բալայնությամբ, իսկ դա այնպիսի բան է, որ կանխագուշակել չենք կարող, բայց պարտավոր ենք պատրաստվել:

Անդրադառնալով ապաստարանների վիճակին` նախարարն ասաց, որ դրանք նույնպես բարվոք վիճակում չեն:

«300 այդպիսի ապաստարան կա, որ անմխիթար վիճակում են, ունեն վերանորոգման խնդիրներ: Ունենք առաջարկ, որ որտեղ մասնավորին են անցել ապաստարանները, այդ տեղերում առաջարկում ենք չվերացնել, թողնել իրենց ենթակայության տակ, բայց պայմանագիր կնքել, որ մեր պահանջով 6 ժամվա ընթացքում տրամադրվի մեզ, իսկ 10 տոկոսը մնա իրենց: Այս գործընթացը պրոցեսի մեջ է»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ունենք նաև գործող ապաստարաններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

16:50 01.08.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝  փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

16:43 01.08.2025

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

16:38 01.08.2025

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

16:30 01.08.2025

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

16:25 01.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

BACK_TO_TOP