19:42 25.06.2018
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն որոշել են բարձրացնել գործակցության մակարդակը, տրանսատլանտյան հարաբերությունների խնդիրները չեն ազդում այդ կազմակերպությունների համատեղ աշխատանքի վրա, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվել է Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]
13:47 25.06.2018
Իտալիայի կառավարությունը փրկարարական նավերին արգելել է օգնություն ցուցաբերել փախստականների տեղափոխող նավերին:
20:30 18.06.2018
Հունիսի 18-ին Հայաստան է ժամանել Եվրախորհրդարանի ինը պատգամավորից բաղկացած պատվիրակությունը։ Նրանք հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, մի շարք նախարարների, պատգամավորների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ ԵԽ ներկայացուցիչները այստեղ են Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված ջանքերը գնահատելու համար, և այդ գնահատականները միայն դրական էին: […]
17:41 13.06.2018
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Արևմտյան Բալկաններում էներգետիկ ոլորտում Ռուսաստանի ծրագրերը պետք է որոշվեն այդ տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվածությունների հիման վրա:
13:09 13.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը Բեռլինում մասնակցել են Քրիստոնեադեմոկրատական միության ամենամյա ֆորումին: Կուրցը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի ներսում լարվածությունն ավելացել է: Նա շեշտել է, որ եթե ԵՄ-ն միավորված լինի, ապա կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերությունների հետ փոխհարաբերություններում իր ազդեցիկ խոսքն ունենալ: «Այս համատեքստում ես իսկապես հույս […]
13:20 02.06.2018
Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:
16:52 31.05.2018
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ հավելելով, որ վիզաների վերաբերյալ երկխոսությունը սկսվել 2014-ից, իսկ մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշմամբ: Պապիկյանը չնշեց անդամ երկրներին՝ պատճառաբանելով, որ այստեղ խոսքը մի շարք խնդիրների մասին է. «Խոսքը այստեղ նաև անվտանգության, սոցիալական ապահովության, Հայաստանի կողմից […]
16:17 07.04.2018
Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվում տեղական օրեսդրությունը եվրոպական կարգավորումներին համապատասխանեցնելու համար, ինչը թույլ կտա հուլիսին ունենալ ճանապարհային քարտեզ։
11:29 27.03.2018
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հավատացած է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
18:28 26.03.2018
ԵՄ կազմի մեջ մտնող 28 երկրներից 14-ը որոշում են կայացրել ՌԴ դեսպաններին արտաքսել երկրից: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկը, հայտնում է correspondent-ը: «Այսօր արդեն ԵՄ կազմում գտնվող 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- գրել է Տուսկը:
08:45 23.03.2018
ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերն «անպատեհ» է համարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:
11:51 17.03.2018
ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա նշել է, որ պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ–ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ։
«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված», – ասել է Սվիտալսկին՝ օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը.
«Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»։
Պ. Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է.
«Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»։
19:03 16.03.2018
Գերմանիան և ԵՄ անդամ մյուս երկրները նպատակ չունեն բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության 2018 թվականի խաղերը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը:
14:55 23.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
15:36 21.02.2018
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն մեկնել է Գերմանիա, որպեսզի քննարկի Վրաստանից ապաստան հայցողների թվի աճի խնդիրները, ինչպես նաև Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար գործող ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:
09:01 21.02.2018
Եվրոպական քաղաքական գործիչները քննարկել են Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:
13:50 31.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները:
16:45 29.01.2018
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը. Հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
14:34 04.12.2017
Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։
«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։
«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։
«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։
19:37 30.11.2017
«Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատուն հիմնելու հարց մեզ հաճախ է տրվում նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Այդ հարցը քննարկվում է, ավելին ասել չեմ կարող այս պահին», – Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյն (նստավայրը՝ Մոսկվա) այսպես է պատասխանել Հայաստանում դեսպանատուն հիմնելու ծրագրերի վերաբերյալ հարցին:
18:14 30.11.2017
Հայաստանի և Բելգիայի միջև վիզաների ազատականացման հնարավորությունների մասին է այսօր խոսել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան (նստավայրը՝ Մոսկվա): Նա նշել է, որ նախորդ շաբաթ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը անմիջականորեն չի ազդում այդ հարցի կարգավորման վրա:
17:45 30.11.2017
«Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը ևս մեկ քայլ է, որը կնպաստի հարաբերությունների զագացմանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք», – այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյան:
Նա անդրադարձել է երկու երկրների պատմությանը, պատմական նմանություններին ու քաղաքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը և Բելգիան արդեն 25 տարի է, ինչ դիվանագիտական հարբերություններ ունեն և այդ հարաբերությունները պետք է զարգացնել:
«Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի. այն կարող է դառնալ կամուրջ Եվրամիության երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպանը:
13:36 30.11.2017
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի կնքում, որը Ադրբեջանի երկինքը բաց՝ հասանելի էր դարձնելու եվրոպական ավիաընկերությունների համար։ Սակայն համաձայնությունը, ըստ ադրբեջանական կայքերից մեկի, չի կայացել Ադրբեջանում գործող ազգային ավիափոխադրողի մենաշնորհային կարգավիճակի պատճառով։
11:06 28.11.2017
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորը ակնածանքով խոնարհվել է Ադրբեջանի ղեկավարի առաջ, երբ նրան հանդիպել է Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրվագը պատկերող տեսանյութը տարածվել է խիստ ծաղրական տոնով ու երկու կողմերի «համագործակցության» մասին հիշատակումներով։