Հունգարիայի վարչապետը խոնարհվել է Իլհամ Ալիևի առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Հունգարիայի վարչապետը խոնարհվել է Իլհամ Ալիևի առաջ

11:06 28.11.2017

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորը ակնածանքով խոնարհվել է Ադրբեջանի ղեկավարի առաջ, երբ նրան հանդիպել է Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրվագը պատկերող տեսանյութը տարածվել է խիստ ծաղրական տոնով ու երկու կողմերի «համագործակցության» մասին հիշատակումներով։

Մասնավորապես հիշեցվում է, որ երբ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված ու ազատազրկված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Իլհամ Ալիևն ազատ է արձակել նրան ու պատվել որպես առաքինի զինվորականի։

Դրանից բացի, Ալիևը հիշատակվում է որպես բռնապետ, որ իր կնոջը նշանակել է երկրի փոխնախագահ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:   ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ

20:51 20.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ «Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

20:41 20.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև […] ...

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

20:22 20.05.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրենին

20:17 20.05.2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական […] ...

BACK_TO_TOP