14:42 22.05.2019
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն: Այս մասին այսօր «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, ինչպես նաև պատմել են գեղեցկության մրցույթի շրջանակներում սպասվող իրադարձությունների ու միջոցառումների մասին:
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց, որ նման մրցույթները շատ լավ հնարավորություն են ընձեռում տարբեր երկրներում ներկայացնել Հայաստանը, մշակույթը տեսարժան վայրերը և նման կերպ աջակցել զբոսաշրջության զարգացմանը:
«Շատ է քննարկվում այն հարցը, թե մի՞թե գեղեցկուհիները չեն կարող վիրահատված լինել կամ շպարով ներկայանալ: Մենք առաջնորդվում ենք միջազգային մրցույթների սահմանած չափանիշներով, այսինքն` այն, ինչ իրենք թելադրում են, մենք նույն կերպ փորձում ենք պահպանել օրենքները: Խոսում ենք չափանիշներից և անդադար լսում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք վերաբերում են զուտ ֆիզիկական գեղեցկությանը, բայց ամբողջ աշխարհում արդեն կարևորում են հոգևոր արժեքները: Այսինքն` կարևոր է, թե հաղթելուց հետո գեղեցկուհին ինչպես է օգտագործում իր տիտղոսը ինչ-որ մի մարդասիրական գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու համար»,- ասել է Գոհար Հարությունյանը:
Խոսելով ձևաչափից `«Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ այս անգամ ընտրել են փառատոնային ձևաչափը, և այն տևելու է հուլիսի 1-ից մինչև 15-ը:
«Այս օրերին մեր քաղաքը լցված է լինելու գեղեցկության շնչով: Լինելու են 4 առանձին միջոցառումներ, որոնց ընթացքում ընտրվելու են «Միսս տաղանդ», «Միսս սպորտային գեղեցկուհի, «Միսս թոփ մոդել» և «Միսս ինտելեկտուալ» գեղեցկուհիները»,- ասել է Ռուբինա Գրիգորյանը:
Նշենք, որ «Միսս աշխարհ» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 15-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի Թաիլանդում կայանալիք «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Իսկ «Միսս տիեզերք» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 9-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում, որի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» միջազգային մրցույթում:
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...