14:45 06.07.2019
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ զրույցում նշել է, որ 2015թ. դեմ է եղել այսօր գործող Սահմանադրության ընդունմանը:
«2015-ին մենք ներկայացրել ենք առաջարկություններ, մոտավորապես 30 էջից բաղկացած: Ես որպես անկախ պատգամավոր եմ եղել: Առաջարկությունների 70-80 տոկոսը չեն ընդունվել, և մենք դեմ ենք արտահայտվել, դեմ ենք քվեարկել»:
Մարուքյանը նշել է, որ խորհրդարանական համակարգին սկզբունքորեն կողմ է, բայց դեմ է վարչապետական համակարգին:
«Վարչապետական համակարգ գոյություն չունի աշխարհում: Գոյություն ունի խորհրդարանական, կիսանախագահական և նախագահական համակարգ: Քանի որ մեզ մոտ այլանդակվել է խորհրդարանական համակարգը Սահմանադրության ընդունումով և դրանից հետո ընդունված օրենքներով, այնպես է արվել, որ թղթերով շղարշ լինի, թե այ տեսեք խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, բայց այդ համակարգը չլինի և մի մարդ երկիրը կառավարի այնպես, ինչպես որ ուզենա: Դա եղել է նախորդ իշխանության նպատակը և տեսեք, թե ինչ եղավ և նրանք կորցրեցին այդ հնարավորությունը: Հիմա նոր իշխանությունը հնարավորություն ունի այդ համակարգը վերափոխելու և ստանալու ամբողջական խորհրդարանական համակարգ, որի համար այս փուլում կարելի է արագ անել օրենքներով և հետո հասնել սահմանադրական փոփոխությանը: Բաներ կան, որ մենք կարող ենք օրենքներով հասնել փոփոխությանը, բաներ կան՝ չէ: Օրինակ` մարզպետների ինստիտուտը, տարածքային կառավարման այն արատավոր համակարգը, որ ներդրվել է 1995թ., մինչև հիմա, ըստ էության, գործում է և կա: Դա կարելի է փոխել միայն սահմանադրական փոփոխությամբ»:
Մարուքյանը նշել է, որ ինչքան երկար լինի մարզպետների գործող համակարգը, տեղական ինքնակառավարումը Հայաստանում չի զարգանալու, չեն զարգանալու նաև համայնքները, հետռևաբար նաև Հայաստանը:
«Հայաստանը կարող է զարգանալ միայն համայնքներից սկսած: Սա քաղաք-պետություն չէ, որ երկիրը նայենք միայն Երևանում»:
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...