Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+31.09 oC

Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ. Էդմոն Մարուքյան

22:30 20.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող տերբեր մեկնաբանություններին՝ հայտարարելով, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ՝ հավելելով, որ այդ հարցի մասին հստակ պատկերացման համար ՍԴ մեկնաբանությունն է պետք:

«Կուսումնասիրենք՝ կասենք, որովհետև կա երկրորդ կարծիք, մինչ այդ քննարկումը եղել է, նման բանավեճ եղել է, որ մեխանիկորեն բոլորը համարվում են ՍԴ դատավորներ:

Հիմա, բնականաբար, միշտ կլինի իրավաբանների մի խումբ, որ մի ձևով ձևակերպի… հիմա պարոն Գրիգորյանը նաև կարծում էր, որ նախագահի ընտրությունները պետք է լինեն ուղղակի, բայց խախտում է եղել և խորհրդարանն է ընտրել նախագահ: Բայց հետո ասաց, որ դե որ էդպես է եղել՝ արդեն OK է: Ուզում եմ ասել՝ մեկնաբանություն է, տարբեր մեկնաբանություններ միշտ եղել են, միշտ լինելու են»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից հնչեցվող այն պնդմանը, որ ոստիկանությունը չպետք է թույլ տա Հրայր Թովմասյանին մուտք գործել ՍԴ՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ երկար տարիներ քաղաքականության մեջ գտնվելով՝ ինքը ոչինչ չի բացառում:

«Սպասենք՝ տեսնենք»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

11:06 01.08.2025

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP