15:21 06.07.2019
«Խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ավելին է, քան պետք է»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի այն հարցին, թե եթե խորհրդարանական մեծամասնությունը 1995-ից ընդունում է այն, ինչ իշխանությունն է առաջարկում և կարող է տապալել ընդդիմության ցանկացած առաջարկ, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է մեծամասնության գլխին, թե՞ վարչապետը:
«Այդ ճանապարհով է արժեզրկումը գնում խորհրդարանական կառավարման: Օրինակներով ասեմ: Հիմա խորհրդարանում կա նախագիծ, որով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանրային ծառայությունների կարգավորողի հանձնաժողովի և մյուս ինքնավար մարմինների անդամներին առաջադրեն խորհրդարանական խմբակցությունները, բայց ասում են՝ Կառավարությունը նշանակի, իշխող կուսակցությունը նշանակի, որը, ըստ էության, նույն բանն է, և հետո ընդդիմությունը միասնական թեկնածու ներկայացնի: Այսինքն՝ չեն գնում գոնե էն ճանապարհով, որ ընդդիմադիր խմբակցությունները առանձին թեկնածու առաջադրելու իրավունք ունեն: Ասում են` դու գնա, Գագիկ Ծառուկյանի հետ բանակցի, մի հատ թեկնածու որոշեք երկուսով, եկեք իրար հետ առաջադրեք: Այ, նման աբսուրդ մտածողությամբ բերում են նրան, որ ընդհանրապես արժեզրկվում է խորհրդարանի ինքնավար անկախ միմինների ձևավորման բազմազանությունը և վերջնական հաշվարկում ավելի ժողովրդավարական համակարգ ունենալու հնարավորությունը»,- ասաց նա:
Մարուքյանը շեշտեց, որ ինքն առաջարկել է, որ օրինակ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 տեղերից 3-ը լինի իշխանություն, 2-ը՝ ընդդիմություն:
«Մեր այդ առաջարկը մերժվել է: Ինչո՞ւ խորհրդարանական կառավարման երկրում հանձնաժողովի նախագահ առաջարկում է Կառավարությունը: 2 ներկայացուցիչ էլ իշխանությունն է ներկայացնում, և ես առաջարկում էի մյուս 2 խմբակցություններին տալ մեկական տեղ:Նրանք անգամ դրան պատրաստ չեն գնալու: Նրանք ասում են երկուսով 1 հատ թեկնածու տվեք: Եվ դրանք գրեթե մեռելածին բանակցություններ են»:
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...