07:11 16.08.2018
Արցախ կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու երեք դուստրերն իրենց հանգիստն են վայելում Իջևանում, որտեղ բնակվում են վարչապետի ծնողները։ Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանեկան հանգստից, որում Աննա Հակոբյանն իր սկեսրայրի կողքին նստած կանաչ լոբի է մաքրում, իսկ երեխաները խաղում են։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2192011034409506&id=100008018927331
15:50 15.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հանգստանում է Իջևանում։ Այս մասին տեղեկացանք վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2192011034409506&id=100008018927331
12:33 13.08.2018
ՀՀ ԶՈՒ-ն երբեք առաջինը չի կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net- ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը թիրախային պատասխան է տալիս»,- նշել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ ադրբեջանական […]
23:14 11.08.2018
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում […]
12:28 11.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Իջևանում ելույթ է ունեցել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու խնդրարկու, աղքատ. նա լինելու է պահանջատեր, աշխատող, բարիք ստեղծող: Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության ծվատումն է: Երեկ մենք Այգեհովիտում խոսեցինք քաղաքացիների հետ, և խոսակցության ընթացքում քաղաքացիները բողոքեցին, որ աշխատատեղ չկա, սակայն պարզվեց, որ Այգեհովիտի փռի աշխատողը երկար […]
09:25 10.08.2018
Օգոստոսի 9-ին` ժամը 06:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան […]
23:32 31.07.2018
Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ են ստացվել, որ «Հայանտառ» պետական, ոչ առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսությունում չարաշահումներ են կատարվել: Ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Իջևանի անտառտնտեսության մի խումբ պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց տվել են շուրջ 50 խորանարդ մետր վառելափայտ: Միջոցառումները […]
14:57 31.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Արցախյան հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:
11:57 31.07.2018
Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Դիտարկման անցկացումն, ըստ Բալայանի, կարող է զսպող գործոն լինել Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: «Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի […]
14:03 26.07.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ազատամուտ համայնքի բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ գրությունը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից այսօր ուղարկվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին: «Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման […]
15:46 25.07.2018
Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են […]
00:50 25.07.2018
Այս պահին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում: ArmLur.am-ը հայտնում է, որ բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ընդ որում, հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում` զբոսաշրջիկներ, մնացել են ճանապարհին: Այս պահին արտակարգ […]
18:22 24.07.2018
Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է թուրքական ավիաուղիների ինքնաթիռներին իրավունք տալ ուղևորափոխադրումներ իրականացնել Գանձակ (Գյանջա)-Նախիջևան ուղեգծով (եթե ուղիղ գծով թռչեն, անցնելու են Հայաստանի օդային տարածքով)։ Հանդիպմանը քննարկվել են առհասարակ ուղևորափոխադրող ու բեռնափոխադրող ավիացիայի խնդիրները երկու երկրների միջև։ Որոշվել է ակտիվացնել երկու երկրների միջև օդային […]
09:36 21.07.2018
Հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել […]
09:00 18.07.2018
Հուլիսի 18-ին` ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 73-րդ կմ-ում՝ Ծովագյուղի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.) […]
18:37 17.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրին՝ Ծովագյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
08:58 09.07.2018
Հուլիսի 9-ին` ժամը 06:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1956 թ.) և «Ford […]
15:16 07.07.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր հաղորդագրությամբ ներկայացրել է կազմակերպության դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի ուղղության վրա կատարվող իրադարձություններին ու նշել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՊԿ քարտուղարությանը ներկայացրել է իրավիճակը։ «ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ հետևում են իրադարձությունների զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկություններին։ Այդ զարգացումները չպետք է բերեն նոր էսկալացիայի առաջացման», – հայտարարել է Խաչատուրովը։ Շեշտելով Արցախյան […]
14:33 07.07.2018
Նախիջևանի Հուննուտ լքված գյուղի մոտակայքում ադրբեջանական բանակի նոր դիրքերի ճանապարհին եղած ավտովթարի մասին տեղեկությունները տարածվել են Ադրբեջանում։ Չնայած երկրի պաշտպանության նախարարությունը թաքցրել է այս միջադեպի մասին տեղեկությունները, սակայն դրանք արդեն տարածվում են ադրբեջանական կայքերում։ Այսպես՝ հուլիսի 5-ին Նախիջևանի Հուննուտ լքված գյուղի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող։ Սա այն հատվածն է, որտեղ […]
10:32 07.07.2018
Այսօր առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր: Ամենայն Հայոց կաթողիկոսն այստեղ իր օրհնությունն ու գնահատանքն է բերել քաջարի զինվորներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն իր ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/872961662895806
16:45 06.07.2018
Հուլիսի 5-ին Նախիջևանի Հունուտ լքված գյուղի ճանապարհին եղած ավտովթարի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող։ Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ զինծառայողները երեքն էլ հետախուզության սպաներ են եղել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մշտական գործելաոճի համաձայն, չի հայտնել զինծառայողների կորստի մասին՝ թաքցնելով դրանք։ Razm.info կայքի տվյալներով՝ տարեսկզբից մինչև հիմա Ադրբեջանի բանակում մահացել է 18 զինծառայող, որոնցից 8-ը մահացել […]
15:07 06.07.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հուլիս 7-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (նախիջևանյան հատված)։ Այս մասին հայտնում է պաշտապանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։ […]
13:16 06.07.2018
Ադրբեջանը ակտիվացել է նաև Նախիջևանի ուղղությամբ: Ի՞նչ է դա նշանակում, և արդյո՞ք դրա հետևում կանգնած է Թուրքիան: «Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող պատասխանել այս հարցին` մանրամասների մեջ խորանալով: «Ես չեմ կարծում, որ Նախիջևանի շրջանում տեղի ունեցող գործողությունները լուրջ են: Այնտեղ վերադասավորություններ են իրականացնում, հարցն այն է, որ այդ սահմանը շատ […]
19:50 04.07.2018
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին […]
12:47 04.07.2018
«Այն, ինչ տեղի ունեցավ Նախիջևանի սահմանին առիթից օգտվել էր: Եթե իրենք ունենային այդպիսի առիթ ու չօգտագործեին ես չէի հասկանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը: Հարցին` ի՞նչ առիթի մասին է խոսքը, Պողոսյանը պատասխանել է, որ խոսքը Հայաստանում կատարված փոփոխությունների մասին է, հեղափոխության: «Թուրքիան անընդհատ փորձել է այս […]
14:44 03.07.2018
Նախիջևանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն սկսել են զորավարժություն, որի ընթացքում նախատեսում են մարտական կրակի կիրառմամբ վարժանքներ իրականացնել։ Սցենարի համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով մարտական պատրաստության աստիճանի են բերվել «հակառակորդի ավիացիայի հարձակումից» հետո։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ըստ սցենարի, խոցել են «հակառակորդի» օդային ու ցամաքային թիրախները։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ կիրառվել է նաև Նախիջևանի […]
23:57 02.07.2018
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածով անդրադարձել է օրերս մի խումբ ռուս փորձագետների կողմից շփման գծի ադրբեջանական հատված կատարած այցին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե […]
19:25 02.07.2018
Նախիջևանի և ՀՀ սահմանին տեղի ունեցող ռազմական տեղաշարժերի և հուլիսի 1-ին տեղի ունեցած բախման մասին կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ նշելով, որ Ադրբեջանում լավ են հասկանում Նախիջևանի ոչ միայն ռազմավարական, այլև պատմական դերը: «Նախիջևանի հատվածի շփման գծում ակտիվ գործողություններ իրականացնելով՝ Ադրբեջանը սկսում է մի վտանգավոր գործընթաց, որտեղ Նախիջևանի անվտանգության երաշխավորի դերում հանդես […]
18:51 02.07.2018
Հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները փորձել են ամրցնել իրենց կրակակետերից մեկը։ Հայկական բանակի դիրքապահները թույլ չեն տվել։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը»,- նշել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1801827063186227 Նույն օրն ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով միջդիրքային գոտու որոշ տարածքներում նույնպես հրդեհ էր եղել։ Razm.info […]
11:24 02.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ էին բացել և թույլ չէին տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: SHANTNEWS.AM-ը ներկայացնում է բացառիկ կադրեր, որտեղ երևում էՆախիջևանի հատվածում ադրբեջանական խոցված դիրքից բարձրացող ծուխը: Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության […]