TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Իրան

Դիվանագետի ձերբակալության պատճառով ԵՄ 3 երկրի դեսպաններ կանչվել են Իրանի ԱԳՆ

00:33 05.07.2018

Իրանի ԱԳՆ-ն, ի նշան բողոքի, կանչել է Ֆրանսիայի, Բելգիայի դեսպաններին և Գերմանիայում հավատարմատարին։ Պատճառը Գերմանիայում իրանցի դիվանագետի ձերբակալությունն է։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ Նա հայտարարել է, որ ԱԳ փոխնախարարը վճռական բողոք է արտահայտել՝ կապված դիվանագետի ձերբակալության հետ։ Իրանի իշխանությունները պահանջել են նրան ազատ արձակել` «առանց որևէ ձգձգման և առանց որևէ […]

̰
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Ավստրիայի նախագահ

16:47 04.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպական այցի շրջանակներում այսօր ժամանել է Վիեննա:

̰
Իրանի նախագահ Ռոհանին ժամանել է Վիեննա

16:11 04.07.2018

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են 2015թ. կնքված միջուկային համաձայնագրի փրկության տարբերակները:

̰
Իրանը երկրում կլիմայական փոփոխության մեջ մեղադրել է Իսրայելին

22:30 03.07.2018

Իրանի քաղաքացիական պաշտպանության վերահսկողության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալին հայտարարել է, որ Իրանի կլիմայական փոփոխությունների հետևում կանգնած է Իսրայելը, հաղորդում է Tasnim գործալակությունը: Ըստ Ջալալիի՝ մի շարք իրանական գիտական ​​կենտրոններ հաստատել են, որ երկրի անբարենպաստ կլիմայական փոփոխություններն արտաքին միջամտության արդյունք են: «Իսրայելի միացյալ խմբերը և ևս մեկ հարևան պետություն զրկում են Իրան եկող ամպերը խոնավությունից: Բացի […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

15:31 03.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետև ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, […]

̰
Իրանում այրվում է ազգային խոշորագույն պարկերից մեկը

00:51 03.07.2018

Իրանի հյուսիս-արևելքում այրվում է ազգային խոշորագույն պարկերից մեկը՝ «Գոլեստան»-ը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով շրջակա միջավայրի հարցերով տեղի վարչության ղեկավար Ամիր Աբդուսին։ «Հրդեհը 2 ժամում ոչնչացրել է ավելի քան 100 հեկտար արոտավայր»,- ասել է Աբդուսը։ Նա պարզաբանել է, որ կրակը տարածվել է հարևան՝ Հյուսիսային Խորասան նահանգից, ինչին նպաստել է խոտածածկի չորությունը։ Կրակը […]

̰
Իրանի՝ համաշխարհային մշակութային ժառանգության 8 նախաիսլամական վայրերը. ՅՈՒՆԵՍԿՕ

21:05 02.07.2018

Հնավայրերը գտնվում են Ֆարս նահանգի հարավ-արևելքում:

̰
Իրանում տեղի ունեցող ցույցերը չեն ազդի Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա. իրանագետ

20:00 02.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանում բախումների ու անկարգությունների հետևանքով վնասվել են մի քանի կառույցներ, ներառյալ՝ Սուրբ պաշտպանության թանգարանը՝ նվիրված Իրաքի դեմ 8-ամյա պատերազմին և մի կամուրջ։ Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Իրանագետ Արմեն Իսրայելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, […]

̰
Վաշինգտոնը պատրաստվում է պատժել եվրոպական բիզնեսին՝ Իրանի հետ համագործակցության համար

23:28 01.07.2018

ԱՄՆ-ը մտադիր է միջոցառումներ ընդունել եվրոպական ընկերությունների նկատմամբ՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։ Երբ պետության ղեկավարին հարցրել են, թե նա պատժամիջոցային քաղաքականություն կվարի՞ ԵՄ ընկերությունների դեմ, եթե նրանք համագործակցեն Իրանի հետ, նա հաստատակամ պատասխան է տվել։ Անդրադառնալով Չինաստանի դեմ առևտրային միջոցառումներին եվրոպացի […]

̰
Իրանում ջրի սղության պատճառով ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

22:00 01.07.2018

Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրամատակարարման բացակայությանը զուգահեռ օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հաղորդվում է, որ ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր և շինարարական աղբ։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ […]

̰
Իրանը նավթ արտահանելու՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող միջոց է գտնել

16:23 01.07.2018

Իրանի իշխանությունները ծրագրում են մասնավոր ընկերություններին տրամադրել  նավթ արտահանելու  իրավունք, որպեսզի շրջանցեն ամերիկյան ընկերություների կողմից իրանական նավթի գնման Վաշինգտոնի արգելքը։ Այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը կձգտի մինչև նոյեմբեր զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը։ Ջահանգիրին դա անվանել է «հոգեբանական պատերազմ»։ Ջահանգիրին ընդգծել է, որ ԱՄՆ-ի մտադրություններն […]

̰
Իրանը սկսել է միջոցառումներ մշակել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար

09:43 01.07.2018

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր կայքում գրել է, որ իրանական իշխանությունները սկսել են միջոցառումներ մշակել, որոնք կօգնեն հակազդել ամերիկյան պատժամիջոցներին։ Այաթոլլան հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները փորձում են պառակտում մտցնել ժողովրդի և պետության միջև՝ սահմանելով տնտեսական նոր պատժամիջոցներ։ Գերագույն առաջնորդը հիշեցրել է, որ նման մեթոդներից օգտվել են ԱՄՆ 6 նախագահներ, սակայն նրանք բոլորը […]

̰
Թրամփի փաստաբանը կանխորոշել է «իրանական ռեժիմի» ավարտ

23:49 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան,  Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է «իրանական ռեժիմի մոտալուտ անկման մասին»։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում անցկացվող՝ Իրանի դիմակայության ազգային խորհրդի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Այժմ մենք, ինչպես հավատացած եմ, ողջ գուներանգով ականատես ենք իրանական ռեժիմի ավարտին»,-հայտարարել է Թրամփի փաստաբանը։ Իր ելույթում փաստաբանը […]

̰
Թեհրանը ԵՄ-ից միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկներ չի ստացել. Իրանի ԱԳՆ

20:17 30.06.2018

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արակչին հայտարարել է, որ Թեհրանը չի ստացել Եվրամիության երկրներից առաջարկներ միջուկային գործարքի պահպանման վերաբերյալ, ասվում է գերատեսչության կայքում: Նրա խոսքով՝ ներկայումս Եվրոպան գտնվում է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում: Նա նաև նշել է, որ ԵՄ-ի առաջարկների փաթեթի ստացման մասին կհայտարարվի: Արակչին ընդգծել է, որ Իրանը միջուկային գործարքի ճակատագրի մասին որոշում […]

̰
Թուրքիան կարգի է բերում Հայաստանի, Իրանի սահմանամերձ շրջանների ճանապարհները

18:54 29.06.2018

899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]

̰
Թուրքիան չի դադարի առևտուր անել Իրանի հետ ԱՄՆ-ի պատճառով. Չավուշօղլու

17:03 29.06.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանան նշել է, որ Թուրքիան և Իրանը կշարունակեն միասին համագործակցել առևտրի ոլորտում, այս մասին հաղորդում է  ТАСС-ը: «Եթե ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ է կայացնում,  դա չի նշանակում, որ բոլոր երկրները պետք է իր օրինակին հետևեն: Օրինակ՝ ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, բայց ԵՄ-ն դա չարեց:»,- ասել […]

̰
Հայտնի են դարձել Իրան-Ադրբեջան սահմանին եղած փոխհրաձգության մանրամասները

18:26 26.06.2018

Ադրբեջան-Իրան սահմանի փոխհրաձգությունը, որի արդյունքում վիրավորվել էր ադրբեջանական սահմանապահ ծառայության զինծառայող, տեղի է ունեցել ոչ թե հենց սահմանին, այլ Ադրբեջանի տարածքի խորքում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխհրաձգությունը եղել է հունիսի 21-ին Իրան-Ադրբեջան սահմանի՝ Ջալիլաբադի հատվածում, որի երկու կողմերում էլ թալիշներով […]

̰
«Երկիր Ծիրանի»-ն առաջարկեց Ավագանու նիստի օրակարգում ներառել Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը

11:22 26.06.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հունիսի 26-ին Ավագանու հերթական նիստի ժամանակ հանդես եկավ օրակարգում լրացում կատարելու առաջարկով։Դիմելով նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ նա ասաց. «Բազմաթիվ են հրապարակումները Տարոն Մարգարյանի չարաշահումների և հանրային միջոցների յուրացումների մասին, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն: «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է օրակարգում ավելացնել այս հարցը, միաժամանակ հրաժարականի և Երևանի […]

̰
Թեհրանի Մեծ շուկայի հազարավոր առևտրականներ ցույցի են դուրս եկել

19:20 25.06.2018

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

̰
Իրանի հավաքականի երկրպագուները խանգարել են Քրիշտիանու Ռոնալդուին քնել

18:53 25.06.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իրան-Պորտուգալիա հանդիպումից առաջ միջադեպ է տեղի ունեցել պորտուգալացիների հյուրանոցի մոտ: Խաղի նախորդ գիշերը Իրանի հավաքականի մի խումբ երկրպագուներ հավաքվել են Սարանսկի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները և սկսել են աղմկել: Երկրպագուների նման պահվածքից դժգոհ է մնացել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը ստիպված է եղել դուրս […]

̰
Իրանցի պատգամավորները պահանջել են 3 նախարարների հրաժարականը

08:37 25.06.2018

Մի խումբ իրանցի օրենսդիրներ նամակ են ուղարկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երկրում տնտեսական խնդիրների ֆոնին 3 նախարարներին փոխելու պահանջով։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Նամակը ստորագրել են 50 ներկայացուցիչներ»,- գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի անդամ Հուսեյն Մաքսուդը՝ նշելով, որ սա Ռոհանիին ուղարկված թվով երկրորդ նամակն է արդեն։ Խորհրդարանականները պահանջում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար […]

̰
Իրանցի ֆուտբոլային երկրպագուհին հանել է հիջաբն ու մերկացրել որովայնը

13:19 24.06.2018

Իրանի հավաքականի երկրպագուհին մասնակցել է Աշխարհի առաջնության խաղին՝ առանց հիջաբի։ Երկրպագուհու լուսանկարը հայտնվել է Twitter-ում։ Համացանցում ակտիվ քննարկվում է այդ դրվագը, քանի որ Իրանի իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում է հանրության մեջ առանց գլխաշորի և մերկ որովայնով հայտնվելը։

̰
Իրանն աշխատում է ուղիներ գտնել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար

18:30 23.06.2018

Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն Bloomberg TV-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի առևտրային գործընկերները դժվար թե հասնեն նրան, որ ԱՄՆ-ից Թեհրանի հետ համագործակցությունը շարունակելու թույլտվության ստանան, բայց Իրանն աշխատում է պատժամիջոցները շրջանցելու այլ ուղիներ գտնելու ուղղությամբ: «Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ազատվել Միացյալ Նահանգների պատժամիջոցներից: Մենք պատրաստվում ենք այլ ճանապարհներ գտնել»,- ասել […]

̰
Ի՞նչ կլինի Իրանի հետ «հնգյակի» միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում

18:03 23.06.2018

TCH-ն, վկայակոչելով իրանական «Պրես TV» հեռուստաալիքին հաղորդում է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ   Իրանի հետ «հնգյակի» միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում եվրոպական երկրներին «սարսափելի ապագայ»  է սպասվում: «Եթե Եվրամիությունը և մյուս երկրները, որոնք աջակցում են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, ժամանակին չցուցադրեն իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականությանը, նրանք […]

̰
Իրանը սպառնացել է Եվրոպային «սոսկալի ապագայով»

07:38 23.06.2018

Թեհրանը պահանջում է եվրոպական երկրներից ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում՝ ի պատասխան միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականության։ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացում է արել Եվրոպային «սոսկալի ապագայի» վերաբերյալ այն դեպքում, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկվի։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ «Եթե ԵՄ-ն և այլ երկրներ, որոնք աջակում են Գործողությունների […]

̰
Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները

18:42 22.06.2018

Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են […]

̰
Հնարավոր է՝ Իրանը դուրս գա միջուկային գործարքից

18:16 22.06.2018

Իրանը, հնարավոր է, դուրս գա Համատեղ գործողությունների ծրագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին՝ նշելով, որ Իրանի համբերության բաժակը արդեն լցվել է, և մոտակա շաբաթների ընթացքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։ Արագչին նաև ասել է, որ «եվրոպացիների հետ բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ» և հավելել, որ […]

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը չեղարկել է Բաքու այցը՝ Իրանի գործընկերոջը չհանդիպելու համար

17:39 22.06.2018

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չեղարկել է պաշտոնական այցը Բաքու: Այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հրապարկումները հաստատել է նաև պաշտոնական Թել Ավիվը: Ըստ իսրայելական հաղորդագրության՝ Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան չի մեկնելու, քանի որ հունիսի 28-ին Բաքվում է լինելու նաև Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Երկու հակառակորդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից ու հնարավոր բախումից խուսափելու […]

̰
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել

17:08 22.06.2018

էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ […]

̰
Իրանցի ֆուտբոլիստի զավեշտալի ձախողումը՝ մեմերի առիթ

22:28 21.06.2018

Իրանցի ֆուտբոլիստ Միլադ Մոհամմադին վերածվել է մեմի՝ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկի` Իսպանիայի ազգային հավաքականի հետ հանդիպման ժամանակ խայտառակվելուց հետո: Բանն այն է, որ գնդակը եզրագծից ներս  նետելուց առաջ մարզիկը որոշել էր «հաջողության ծես» կատարել, ինչը բավականին անհաջող է ստացվել, գրում է The Sun-ը: В матче против Испании иранский футболист Милад Мохаммади решил […]

̰
BACK_TO_TOP