15:34 10.07.2018
Թուրքիան արդեն պաշտոնապես անցում կատարեց պետական կառավարման նախագահական համակարգին։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը հաջորդեց նոր կառավարության կազմի հրապարակումը։ Այս ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այսպես, կառավարության կազմի հրապարակումից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճեց շուրջ 4 տոկոսով՝ օրվա վերջում հասնելով 1 դոլար/4.75 լիրա հարաբերակցության։ Մինչև կառավարության կազմի հրապարակումը դոլարի փոխարժեքը 4․58 լիրա էր։
Հուլիս 10-ի վաղ առավոտյան դոլար/լիրա հարաբերակցությունը 1/4․72 էր։
Իսկ եվրոյի փոխարժեքը հուլիսի 9-ի երեկոյան հատել էր 5․57 լիրայի սահմանը, իսկ հուլիսի 10-ի առավոտյան մի փոքր զիջել է դիրքերը և հասել 5․55 լիրայի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նոր կառավարությունում գանձապետարանի և ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, իսկ նախկին կառավարությունների կազմում ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտները ղեկավարած Մեհմեթ Շիմշեքը, Նաջի Աղբալը, Նիհաթ Զեյբեքչին և Լյութֆի Էլվանը նոր կառավարությունում տեղ չեն գտել։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...