Պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գործածվում էր տեխնիկական նպատակներով․ Հակոբ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+19.09 oC

Պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գործածվում էր տեխնիկական նպատակներով․ Հակոբ Կարապետյան

23:44 27.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գտնվում է սրճարանի շենքում։

«ԿԱՐԵՎՈՐ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։

Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում է սրճարանի շենքում, գործածվում էր տեխնիկական նպատակներով՝ շինանյութ և այլ պարագաներ տեղափոխելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝  հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

18:50 16.05.2024

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

18:25 16.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և […] ...

ՆԳՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

16:39 16.05.2024

ՆԳՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

Մայիսի 14-15-ը ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Մասնակցում էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային կապերի պատասխանատուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ճգնաժամային հաղորդակցման մասնագետներ և տեղեկատվության անվտանգության փորձագետներ։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […] ...

BACK_TO_TOP