16:52 04.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում այսօր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։
Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,- նշել էր նա:
Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կառուցապատողը KR construction ընկերությունն է: Նա տեղեկացրեց՝ մի քանի ամիս շարունակ համայնքի վարչակազմը զգուշացրել, հորդորներ է ներկայացրել, բանակցել կառուցապատողի հետ, սակայն վերջինս Կոմիտասի պողոտա տանող հատվածը մի քանի մետր զավթել է և կառուցապատում իրականացրել այն դեպքում, երբ միայն բարեկարգման աշխատանքների թույլտվություն ուներ:
Քաղաքապետի խոսնակը նշեց՝ հետիոտնի երթևեկությունը խոչընդոտող արգելապատնեշներ են կառուցվել, հայտնաբերվել է, որ շենքերի կառուցապատողը նաև մի շարք այլ խախտումներ է թույլ տվել՝ կողային և ետնային հատվածներում, օրինակ՝ Շիրվանզադեի անվան դպրոցից տարածք է զավթել: Կարապետյանն ասաց, որ փաստաթղթային հիմք չկա, թեպետ ասում են՝ բանավոր պայմանավորվածություններ են եղել ինչ-ինչ աշխատանքներ իրականացնելու, սակայն դրանք իրավական հիմք չեն կարող լինել:
«Մենք ականատես ենք փաստին, որ բավական խոշոր տարածք զավթվել է, խաղահրապարակի տեղում կառուցվել է երկհարկանի ավտոկայանատեղի»,- ասաց նա:
Կարապետյանը նաև հայտնեց՝ ապամոնտաժումից բացի, համապատասխան սանկցիաներ կկիրառվեն, տարածքները կվերադարձվեն համայնքին:
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...
14:47 30.07.2025
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:35 30.07.2025
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԿարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...