TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Հայաստան

ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 243-ը․ դիմելու ժամկետը երկարաձգվում է

16:35 07.11.2018

Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]

̰
Այդքան էլ համաձայն չեմ, որ տնտեսական քաղաքականություն չկա. վարչապետի խորհրդական

14:23 30.10.2018

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]

̰
Տնտեսության ներկայիս կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում. Արտակ Մանուկյան

14:01 30.10.2018

Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]

̰
Տնտեսական աճը դանդաղել է, բայց խնդիրը մշտական է. վարչապետի խորհրդական

13:25 30.10.2018

Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝  տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]

̰
Ի՞նչ շեշտադրումներ է անելու հայկական կողմը Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը

12:01 30.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում է՝ մասնակցելու Մինսկում կայանալու է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպումը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ: Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Նա հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնք հայկական կողմը պատրաստվում է անել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը: […]

̰
Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական կանդրադառնա կողմերի վրա. ՌԴ նախագահի խորհրդական

17:49 23.10.2018

Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Թրամփի խորհրդականի այցը

18:58 20.10.2018

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանում Դոնալդ Թրամփի խորհրդականը

17:47 20.10.2018

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]

̰
Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ. Սուրեն Սարգսյան

17:00 20.10.2018

Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]

̰
Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն

18:13 16.10.2018

Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]

̰
Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշ «գրավյալ տարածքների» վերադարձ. Ռիչարդ Միլս

16:36 16.10.2018

Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]

̰
Այս իրավիճակը կարող է մեկնաբանվել՝ որպես դասական առնետավազք, ինչին մենք սովոր ենք. քաղտեխնոլոգ

22:42 09.10.2018

Մինչև ընտրություններ տեղի չունենան, քաղաքական ճգնաժամը չի լուծվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ ներհայաստանյան քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո իշխանության բոլոր թևրում ներդաշնակություն հաստատվի: «Ճգնաժամն սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության մի թևը՝ գործադիրը, մի քաղաքական ուժ դարձավ, իսկ մյուսը՝ օրենսդիրը, մնաց նույնը», – […]

̰
Իր նախաձեռնությամբ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը. Սուրեն Սարգսյան

12:05 08.10.2018

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝  Հայաստան կժամանի  ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

18:09 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Չկա պայմանավորվածություն. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին

11:32 03.10.2018

ՀՅԴ-ն վարչապետի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել վարչապետի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Ի սկզբանե էլ ենք մենք դա ասել, եթե մենք գնում ենք համաձայնության արտահերթ անցկացնելու և դա կատարվում է համաձայնությամբ՝ հուշագրով, բնականաբար, մենք պարտավորվում ենք, որ որևէ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչև տարեվերջ կհանդիպեն. Տիգրան Բալայան

16:45 02.10.2018

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կհանդիպեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։  

̰
Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]

̰
Հայաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոններ ստեղծել ՌԴ-ում

16:51 25.09.2018

Հայաստանը հետաքրքրված է Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: «Հյուսիսային Կովկասը մեզ համար մեծ դեր է խաղում, քանի որ հենց այդ տարածաշրջանով է Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն իրականացնում Ռուսաստանի հետ: Մենք ուրվագծել ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ […]

̰
Հետխորհրդային երկրներից «ամենախմող» երկիրը Մոլդովան է. ո՞ր տեղում է Հայաստանը

12:31 25.09.2018

Հետխորհրդային երկրներից «ամենախմողը» Մոլդովան է: Այդ երկրում 15 տարեկանից բարձր անձինք մեկ տարվա ընթացքում 15․2 լիտր ալկոհոլային խմիչք են օգտագործում: Այս մասին տեղեկանում ենք «Настоящее Время» լրատվամիջոցից: Հրապարակված պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանը հետխորհրդային երկրների ցանկում 11-րդն է ալկոհոլի օգտագործման ցուցանիշով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 15-ից բարձր տարիքի անձինք մեկ տարվա ընթացքում 5․5 […]

̰
Իսրայելը գործնական, սակայն թույլ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. Կնեսետի նախկին պատգամավոր

16:30 24.09.2018

Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին: «Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն […]

̰
Արցախում վարչապետին ներկայացրել են մահապարտ անօդաչու թռչող սարք

16:21 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]

̰
Փաշինյանին Արցախում ցուցադրել են հայկական հեռակառավարվող զինատեսակը

15:40 20.09.2018

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
Եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, թող քիթը չմտցնի Ադրբեջանի ներքին գործերի մեջ. Ալիևի մամուլի քարտուղար

17:04 17.09.2018

Գասիմովը նաև նշել է, որ Փաշինյանի նոր բռնապետական վարկաչարգը Հայաստանը դեպի անդունդն է մղում:

̰
Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսում՝ ըստ Արցախի վրա հարձակման սցենարի

12:39 14.09.2018

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]

̰
Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

16:20 08.09.2018

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը մատնանշել է երկկողմ յուրահատուկ հարաբերությունները: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առաջընթացով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

15:49 08.09.2018

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին  հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/670061006712373/?type=3&theater  

̰
Ի՞նչ է «Շանթ» զորավարժությունը, և ինչո՞ւ այն պետք է ղեկավարի երկրի ղեկավարը

20:00 29.08.2018

Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]

̰
Հայաստանի Մ-17 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

16:44 28.08.2018

Հայաստանի և Չեռնոգորիայի Մ-17 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը պարտվեցին 1:4 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ռոման Միքայելյանը: Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին: Այս մասին փոխանցում է Հայաստանի […]

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
BACK_TO_TOP