TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Հայաստան

Հայաստանը Ռուսաստանի աշխատուժի չորրորդ դոնորն է

13:15 09.04.2019

Ըստ սոցիալական վերլուծության և կանխատեսման РАНХиГС ինստիտուտի` 2018 թվականին 124.900 օտարերկրացի է մուտք գործել և մնացել Ռուսաստանում, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է: 2018 թվականին Հայաստանից Ռուսաստան ուղևորված քաղաքացիների թիվը փոքր-ինչ ավելացել է` հասնելով 14.4 հազար մարդու (2017-ին` 14 հազար): Այսպիսով` Հայաստանը ՌԴ աշխատուժի չորրորդ դոնորն է` Տաջիկստանից (31 հազար), Ղազախստանից (26.5 հազար) և Ուկրաինայից (14.8 […]

̰
ՀԱՊԿ քարտուղարի հարցը լուծվում է. ՌԴ փոխարտգործնախարար

12:52 28.02.2019

Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպությունը պետք է դինամիկ զարգանա և աշխարհագրական սահմաններում պատասխատատու կերպով ապահովի անվտանգությունը, իսկ կազմակերպության քարտուղարի հարցը լուծվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել էր ՀՀ ԱԳՆ […]

̰
Հայաստանը չի խփի ռուսների գրպանին. հայտնի են 5 էժան երթուղիները

00:51 23.02.2019

Հայտնի են դարձել ամենահասանելի տուրիստական ուղղությունները ռուսների համար: «Բյուջետային հանգստի առաջատարներ են դարձել հարևան երկրները՝ Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան, Հայաստանն ու Վրաստանը», – հաղորդում է «РИА Новости»-ն: Հաշվարկներում փորձագետները հաշվի են առել երկկողմանի թռիչքը 2 հոգու համար, ինչպես նաև կեցության արժեքը, սնունդն ու փոխադրամիջոցի ծախսերը: «Էկզոտիկ» ուղղություններից ամենամատչելին Հնդկաստանն է, որին հաջորդում են Մարոկկոն, Վիետնամն ու […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին

11:49 21.02.2019

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացում կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման. Շարմազանով

14:10 30.01.2019

Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար […]

̰
Իրարանցումն անտեղի է. Վրաստանի ԱԳՆ-ն՝ Արցախյան պատերազմի հերոսի արձանի տեղադրման շուրջ բարձրացած աղմուկի մասին

19:25 25.01.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացրած ադրբեջանական աղմուկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի տեղադրման վերաբերյալ երկու երկրների դեսպաների միջև տեղի է ունեցել տեղեկության փոխանակում: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրների միջև […]

̰
Երկրներ կան՝ ո՛չ ժողովրդավարություն ունեն, ո՛չ նորմալ կառավարություն, բայց ներդրումներ են ստանում բնական պաշարներից. Թևան Պողոսյան

17:29 24.01.2019

«Երկրներ կան, որ ո՛չ ժողովրդավարություն ունեն, ո՛չ նորմալ կառավարություն, բայց ներդրումներ են ստանում բնական պաշարներից, մեր բնական պաշարը մեր մարդկային ռեսուրսն է, այ դա մենք պետք է կարողանանք լավ աշխատեցնել»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսում ունեցած գործարար հանդիպումների մասին: Պողոսյանը վստահ է՝ […]

̰
Սա նշանակում է՝ ուղղակի կամ անուղղակի ձևով Արցախը կրկին պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք մասնակից. Բայայանը՝  ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

21:11 17.01.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով  այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]

̰
Եթե ներգաղթողները լինեին Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար. ազգագրագետը՝ հնդիկների նկատմամբ վերաբերմունքի մասին

14:42 11.01.2019

Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով: «Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն […]

̰
ՌԴ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. Կոպիրկին

17:22 18.12.2018

ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]

̰
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին. Արա Պապյան

20:20 13.12.2018

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]

̰
Հայաստանը բարեկեցության ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից և Ռուսաստանից

12:44 30.11.2018

Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրների բարեկեցության 2018թ.-ի վարկանիշը: Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ դիրքերը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ տեղը: Ամենաբարեկեցիկ երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբաններն ուսումնասիրել են տնտեսության վիճակը, բիզնես միջավայրը, […]

̰
Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին. ՀՀ նախագահ

17:34 21.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]

̰
Ադրբեջանական բանակը Նախիջևանում անցկացնում է հակահարձակողական զորավարժություն

14:41 16.11.2018

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]

̰
Հայկական մարտական ռոբոտը պատրաստ կլինի 2-3 ամսում․ նախագծող

17:10 10.11.2018

Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]

̰
Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

20:43 07.11.2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]

̰
ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 243-ը․ դիմելու ժամկետը երկարաձգվում է

16:35 07.11.2018

Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]

̰
Այդքան էլ համաձայն չեմ, որ տնտեսական քաղաքականություն չկա. վարչապետի խորհրդական

14:23 30.10.2018

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]

̰
Տնտեսության ներկայիս կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում. Արտակ Մանուկյան

14:01 30.10.2018

Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]

̰
Տնտեսական աճը դանդաղել է, բայց խնդիրը մշտական է. վարչապետի խորհրդական

13:25 30.10.2018

Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝  տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]

̰
Ի՞նչ շեշտադրումներ է անելու հայկական կողմը Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը

12:01 30.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում է՝ մասնակցելու Մինսկում կայանալու է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպումը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ: Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Նա հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնք հայկական կողմը պատրաստվում է անել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը: […]

̰
Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական կանդրադառնա կողմերի վրա. ՌԴ նախագահի խորհրդական

17:49 23.10.2018

Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Թրամփի խորհրդականի այցը

18:58 20.10.2018

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանում Դոնալդ Թրամփի խորհրդականը

17:47 20.10.2018

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]

̰
Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ. Սուրեն Սարգսյան

17:00 20.10.2018

Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]

̰
Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն

18:13 16.10.2018

Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]

̰
Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշ «գրավյալ տարածքների» վերադարձ. Ռիչարդ Միլս

16:36 16.10.2018

Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]

̰
Այս իրավիճակը կարող է մեկնաբանվել՝ որպես դասական առնետավազք, ինչին մենք սովոր ենք. քաղտեխնոլոգ

22:42 09.10.2018

Մինչև ընտրություններ տեղի չունենան, քաղաքական ճգնաժամը չի լուծվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ ներհայաստանյան քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո իշխանության բոլոր թևրում ներդաշնակություն հաստատվի: «Ճգնաժամն սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության մի թևը՝ գործադիրը, մի քաղաքական ուժ դարձավ, իսկ մյուսը՝ օրենսդիրը, մնաց նույնը», – […]

̰
Իր նախաձեռնությամբ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը. Սուրեն Սարգսյան

12:05 08.10.2018

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝  Հայաստան կժամանի  ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

18:09 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:

̰
BACK_TO_TOP