13:22 18.07.2018
Հուլիսի 29-օգոստոսի 12 միջակայքում Հայաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում հայկական բանակի մի շարք մասնագիտությունների ամենահմուտ զինծառայողները մասնակցելու են «Բանակային միջազգային խաղերին» ու մրցելու են 32 այլ երկրների լավագույն զինծառայողների հետ։ Մի քանի մրցաձևերում հայկական անձնակազմերը մրցության մեջ են մտնելու հարևան Ադրբեջանի զինծառայողների հետ։ ShantNews.am-ը բացատրում է, թե ինչ մրցույթներ են դրանք։ Տանկային բիաթլոն. Տանկային անձնակազմերի միջև […]
17:49 12.07.2018
Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը:
21:26 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]
12:50 07.07.2018
Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։ «Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից […]
21:26 06.07.2018
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև […]
20:26 06.07.2018
Հուլիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին: Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու […]
15:31 05.07.2018
Երեկվանից սկսած՝ Լարսի անցակետի վրացական կողմում նկատվում է այնտեղ իրենց հերթին սպասող մեքենաների նվազում, սակայն անցակետը շարունակում է աշխատել ծանրաբեռնված վիճակում։ Այսօր այնտեղ սպասում է մոտ 150 մեքենա։ Այս մասին ShantNews.am-ին տեղեկացրին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարութունից։ Խնդրի պատճառը, ըստ նախարարության ներկայացուցչի, զբոսաշրջային սեզոնն է, որի ընթացքում Լարսի անցակետը ստիպված է երեք անգամ ավելի ծանրաբեռնված […]
20:11 04.07.2018
Այսօր Ադրբեջանում անցկացվել են զինված ուժերի խոշոր զորավարժության կրակային փուլի վարժանքները, որոնց ընթացքին ներգրավվել են համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, այլ զինտեխնիկա։ Չնայած հրապարակվել են միայն ցերեկային գործողությունների լուսանկարներ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն՝ վարժանքներ իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Վարժանքների սցենարով՝ ադրբեջանցիները «տիրացել են նպաստավոր բնագծերի ու սկսել են լայնամասշտաբ հարձակում»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ներգրավված տանկային, […]
18:36 04.07.2018
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինծառայության մեկնելու համար կոմիսարիատ է ներկայացել նախկինում հաշվառման չկանգնած 300 երիտասարդ, որոնց մի մասն այստեղ է եկել արտերկրից։ 300 երիտասարդներից նվազագույնը 156-ը նախկինում խուսափել էին ծառայությունից, և նրանց վերադարձը կապվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ հետ։ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցման պատասխանները ներկայացնելով՝ Aysor.am կայքը նշում է, որ նախկինում հաշվառման […]
17:20 04.07.2018
Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում իրականացված քվեարկությունը ևս մեկ քայլ է համաձայնագրի լիարժեք վավերացման համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել մինչև հիմա համաձայնագիրը վավերացրած 7 երկրներին ու հույս հայտնել, որ մյուս պետությունները նույնպես շուտով կավարտեն վավերացման […]
16:43 04.07.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։ Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ […]
16:43 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։ […]
16:11 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում ներդրվում է ծառայության նոր տեսակ, որին ներգրավվելու են թերքաշ ու գերքաշ ունեցող երիտասարդները, որոնք մինչ այս չէին մեկնում ծառայության։ Դրա համար ներկայում 2 կիլոգրամով իջեցվել է ծառայության մեկնող երիտասարդների քաշի նվազագույն շեմը՝ 45 կգ-ից 43 կգ, ու 4 կիլոգրամով բարձրացվել է առավելագույն քաշը։ Այս մասին կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ […]
14:23 03.07.2018
Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։ Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ […]
18:00 02.07.2018
Ապրիլից սկսած Ադրբեջանի խորքերից մի շարք խոշոր ստորաբաժանումներ են բերվել Արցախի սահմանամերձ շրջաններ և առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշվել տեղակայման հիմնական վայրերը։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Սրան պետք է գումարել նաև այս զորավարժությունները (մեկնարկել են այսօր, 20 հազար զինծառայող է մասնակցում – SHANTNEWS.am), նաև այն ահաբեկչական […]
16:27 02.07.2018
Հայաստանը միջինից ցածր մակարդակից դասվել է միջինից բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին:
18:54 29.06.2018
899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]
15:41 29.06.2018
Արցախի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա Արցախի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի պահվածքը համարել է «անհարիր» և նշել է՝ քաղաքականությունը նրա տեղը չէ: «Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտության («գյալմա»՝ «եկվոր» բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ […]
15:37 29.06.2018
«ՌԴ-ն և Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև հարաբերություններ են զարգացնում նաև բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա արդեն հարյուրամյակներ շարունակ: Այս հարաբերություններում անմիջական շփումները մարզերի միջև կարևոր դեր են գրավում»,- Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նախարարը առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ոլորտներ: Նա նշել է, […]
13:53 29.06.2018
Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]
20:51 28.06.2018
ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]
17:38 28.06.2018
Հայաստանի զինված ուժերի համար ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ձեռքբերումը կարող է Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման և կայունության ապահովման գործոն դառնալ, սակայն դա չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նույնպես գնել այդպիսի ինքնաթիռներ։ Հայկական բանակի համար այս գնումների մասին խոսակցությունները մեկնաբանել է ՀՀ ԶՈւ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը, փոխանցում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» […]
14:51 28.06.2018
20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]
20:36 26.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին: […]
18:42 22.06.2018
Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են […]
21:07 21.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը: Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի […]
14:40 14.06.2018
«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի […]
19:32 05.06.2018
«Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի 28 շրջանավարտներ այսօր՝ հունիսի 5-ին, արժանացան Կրթության հավասարության դեսպանի կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպաններ։ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքների՝ հիմնականում այն դպրոցներ, որտեղ կա համապատասխան ուսուցիչների […]
21:30 01.06.2018
Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]