TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Հայաստան

Թուրքիան կարգի է բերում Հայաստանի, Իրանի սահմանամերձ շրջանների ճանապարհները

18:54 29.06.2018

899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]

̰
Հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ. Արթուր Աղաբեկյանը՝ արցախցի կին պատգամավորին

15:41 29.06.2018

Արցախի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա Արցախի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի պահվածքը համարել է «անհարիր» և նշել է՝  քաղաքականությունը նրա տեղը չէ: «Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտության («գյալմա»՝ «եկվոր» բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ […]

̰
Հայաստանի արտադրանքը ռուսական շուկայում բացառիկ մեծ պահանջարկ ունի. ՌԴ պաշտոնյա

15:37 29.06.2018

«ՌԴ-ն և Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև հարաբերություններ են զարգացնում նաև բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա արդեն հարյուրամյակներ շարունակ: Այս հարաբերություններում անմիջական շփումները մարզերի միջև կարևոր դեր են գրավում»,- Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նախարարը առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ոլորտներ: Նա նշել է, […]

̰
Արցախի բանակն անցկացրել է պաշտպանողական-հարձակողական զորավարժություն

13:53 29.06.2018

Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]

̰
Ադրբեջանը կրկին թաքուն է կազմակերպել իր խոշոր զորավարժությունը. ԱԳՆ

20:51 28.06.2018

ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]

̰
«Որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքը ամենևին էլ չափանիշ չէ. ՀՀ ԶՈւ ավիացիայի շտաբի պետ

17:38 28.06.2018

Հայաստանի զինված ուժերի համար ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ձեռքբերումը կարող է Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման և կայունության ապահովման գործոն դառնալ, սակայն դա չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նույնպես գնել այդպիսի ինքնաթիռներ։ Հայկական բանակի համար այս գնումների մասին խոսակցությունները մեկնաբանել է ՀՀ ԶՈւ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը, փոխանցում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի

14:51 28.06.2018

20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]

̰
Հայաստանը լինելու է Եվրոպայի խորհրդի ամենաակտիվ անդամներից. վարչապետ

20:36 26.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին: […]

̰
Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները

18:42 22.06.2018

Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են […]

̰
Վարչապետը կարևորում է Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացումը

21:07 21.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը: Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի […]

̰
Ո՞րն է Ադրբեջանի նոր զենքերի վտանգը

14:40 14.06.2018

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի […]

̰
Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ»

20:41 11.06.2018

Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից

̰
«Դասավանդի´ր, Հայաստան»-ի 28 մասնակից պատվոգիր ստացավ

19:32 05.06.2018

«Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի 28 շրջանավարտներ այսօր՝ հունիսի 5-ին, արժանացան Կրթության հավասարության դեսպանի կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպաններ։ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքների՝ հիմնականում այն դպրոցներ, որտեղ կա համապատասխան ուսուցիչների […]

̰
Ի՞նչ զինատեսակներ է Ռուսաստանը վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին

21:30 01.06.2018

Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետն ընդունել է Հայաստանում ՌԴ ռազմական կցորդին

18:31 31.05.2018

Մայիսի 31-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

̰
Որտեղ ու որքան են առաջ բերվել Նախիջևանի ադրբեջանական դիրքերը. Razm.info-ի բացահայտումները

15:01 31.05.2018

Այս օրերին խոսակցություններ եղան, որ Ադրբեջանն առաջ է բերել Հայաստանի հետ Նախիջևանի հատվածում, Արենի գյուղի ուղղությամբ ունեցած դիրքերը։ Razm.info մասնագիտացած կայքը, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, պարզել է՝ Արենիի մոտ ադրբեջանական դիրքերը առաջ են բերվել, բայց ադրբեջանական սահմաններում, դրանք չեն հատել սահմանը։ Քարտեզի վրա կանաչով նշված է հայ-ադրբեջանական ճանաչված սահմանը (վերին մասում Հայաստանն է, ստորին մասում Ադրբեջանը՝ […]

̰
Դա հիրավի նշանակալի ձեռքբերում էր. Կանադայի վարչապետի շնորհավորանքը Հայաստանին

18:49 28.05.2018

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։ Նա իր շնորհավորանքն ուղղել է ոչ միայն Հայաստանին ու հայերին, այլև հատուկ շեշտել հայկական ծագմամբ կանադացիներին։ «Մեծ հաճույքով հայտնում եմ ջերմագույն բարեմաղթանքներս Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ: Հարյուր տարի առաջ մայիսին հայերն անկախություն հռչակեցին և հիմնեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Միայն բազում […]

̰
Զգացմունքային պահ էր Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ Մուսալեռ այցելությունը. ԱԳ նախարար

14:21 28.05.2018

Անկախությունից ի վեր մենք զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը, խոր համագործակցային կապերն ու միջազգային կազմակերպություններում համատեղ աշխատանքը: Մեր զրույցում տարբեր թեմաներ քննարկեցինք, այդ թվում՝ աշնանը Ֆրանսիայի նախագահի` Հայաստան այցի, առևտրատնտեսական կապերի թեմաներով: Ֆրանսիայի ԱԳՆ նախարարի հետ հանդիպման մանրամասներն այսօր ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը հիշեցրեց, որ ֆրանսիացի գործընկերն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի […]

̰
Բուռն պայքար Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարների միջև

19:37 07.04.2018

«Շիրակը», «Գանձասարն» ու «Փյունիկը» բարելավել են իրենց դիրքերը, և բոլորն էլ հավակնում են Հայաստանի չեմպիոնի կոչմանը:

̰
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել «Կորնետ» հակատանկային հրթիռներ

17:22 07.04.2018

Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։

̰
Արարատյան բակալավրիատի շրջանավարտները կկարողանան ուղիղ ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ

17:11 07.04.2018

ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

̰
Եթե Երևանն այս օրերին վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հունիսի 1-ից այն պայմանական կգործի. Սվիտալսկի

16:17 07.04.2018

Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվում տեղական օրեսդրությունը եվրոպական կարգավորումներին համապատասխանեցնելու համար, ինչը թույլ կտա հուլիսին ունենալ ճանապարհային քարտեզ։

̰
Ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը․ ինչո՞ւ հենց նա. «Ժամանակ»

13:47 07.04.2018

Հայաստանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկին հեռանալուց հետո Մոսկվայից Երևան է ուղարկվել նոր դիվանագետ, որ մինչ այդ պաշտոնավարել է Եվրոպայում ռուսաստանյան ներկայացուցչություններում։

̰
Կհեշտանա ԵԱՏՄ երկրներից մեքենաների արտահանումը Ռուսաստան

16:59 06.04.2018

Հայաստանից ու Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Ռուսաստան մինչև 2017 թվականը թողարկված մեքենաների արտահանման ժամանակ այլևս պարտադիր չի լինի արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ արագ կապի համակարգերի տեղադրված լինելը, իսկ մեքենաների համար տրանսպորտային միջոցի անձնագիր ստանալը հնարավոր կլինի առանց լրացուցիչ փաստաթղթերի։

̰
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան

17:27 05.04.2018

Շրջայցի ավարտին Արմեն Սարգսյանը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում․ «Հայաստանի Հանրապետության հերոս, Հայ ժողովրդի մեծ զավակ Կարեն Դեմիրճյանի վառ հիշատակն անմահ կմնա մեր պատմության մեջ»։

̰
«Սկզբունքները վերաիմաստավորելու շրջան». Արամ Աբրահամյանի խմբագրականը

15:53 05.04.2018

Հեռուստահաղորդավար, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում ունեցած ելույթին:

̰
Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. վարչապետի պաշտոնում ո՞ւմ են նախընտրում հայաստանցիները

13:42 05.04.2018

Հարցվածների 8․6 տոկոսը նշել է, որ ՀՀԿ ցուցակից վարչապետի պաշտոնում կուզենար տեսնել Վիգեն Սարգսյանին, ևս 10 տոկոսը՝ այլ թեկնածուի։

̰
Հայաստանում աճել են ընտանեկան բռնության դեպքերը

13:34 05.04.2018

2017 թվականին ավելացել է նաև երեխաների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի թիվը:

̰
Հարցվածների 17 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը

13:19 05.04.2018

Եթե լինեին համապետական ընտրություններ, Արմեն Սարգսյանը կստանար ընտրողների 41 տոկոսի ձայնը։

̰
Ո՞ր քաղաքական գործիչներն են ավելի շատ ու ավելի քիչ ընդդիմադիր. հարցում

12:56 05.04.2018

Ընդդիմադիր գործիչների թվում են եղել նաև Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Բաղդասարյանը

̰
BACK_TO_TOP