TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+9.09 oC

Հենրիխ Մխիթարյան

Կմեկնի՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջան. Բաքուն սպառնում է սուլոցներով

14:56 16.05.2019

Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա: Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու […]

̰
Ի՞նչ պայմաններ է «Արսենալը» դրել Բաքվի առաջ՝ Մխիթարյանին այնտեղ տանելու համար

23:43 15.05.2019

Եվրոպա լիգայի՝ Բաքվում անցկացվելիք եզրափակչի ժամանակ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության համար առաջ քաշված պայմանները կատարելու համար Ադրբեջանն ունի 24 ժամ ժամանակ։ Եթե անվտանգության հավելյալ միջոցներ չձեռնարկվեն, հայ ֆուտբոլիստը չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք։ Իսկ ինչպիսի՞ պայմաններ են դրվել Բաքվի առաջ։ Լոնդոնի թիմը չի բավարարվել Բաքվի անվտանգության ներկա վիճակով ու պահանջել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ […]

̰
Հայ երկրորդ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում և «Հոֆենհայմի» անհավանական վերելքը

20:51 15.05.2019

Սարգիս Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Բունդեսլիգայում` Գերմանիայի  բարձրագույն ֆուտբոլային մրցաշարում: Հիշեցնենք, որ մինչ այս Դորտմունդի Բորուսիայում խաղացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ  Սարգիս Ադամյանը երեկ պայմանագիր է կնքել «Հոֆենհայմ» ակումբի հետ: Բունդեսլիգայում առայժմ 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ Ադամյանը պայմանագիր է ստորագրել 3 տարով: Սարգիս Ադամյանը ծնվել է Հայաստանում 1993 թվականին:  Նա […]

̰
Մխիթարյանը կգնա՞ Բաքու, թե՞ ոչ. բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանել

19:00 15.05.2019

Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են կատարում, թե «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմեկնի՞ Բաքու` մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին, թե՞ ոչ: ««Խաղադրույք արա, որ հայ կիսապաշտպանը կգնա Բաքու» 1.25 գործակից է, այսինքն` հավանականությունը` 75 տոկոս: «Չի գնա Բաքու» 3.55 գործակից է, հավանականությունը՝ 25 տոկոս»,- ասված է խաղադրույքի տվյալներում: Եվրոպա լիգայի եզափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին, Բաքվում: «Արսենալի» […]

̰
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից էր, որ շնորհավորեց ինձ․ Սարգիս Ադամյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

00:50 15.05.2019

Սարգիս Ադամյանն անչափ ուրախ է «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ, ձգտելու է ավելի մեծ հաջողությունների հասնել նոր ակումբում և արդեն շնորհավորանք է ստացել Հենրիխ Մխիթարյանից: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո: – Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»: – «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին […]

̰
«Արսենալի» մարզիչը մեկնաբանել է Մխիթարյանի` Բաքու գնալու մասին լուրը

00:35 14.05.2019

«Արսենալի» մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի եզրափակչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնելու մասին լուրը: «Այդ հարցը քաղաքականությանն է վերաբերում, և ես չգիտեմ, թե այն ինչպես կորոշվի: Մենք ցանկանում ենք գնալ Բաքու Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ է աշխատել, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ նա էլ Բաքվում թիմի կազմում խաղա»,- […]

̰
Ադրբեջանցի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ Բաքվում կապահովվի Մխիթարյանի անվտանգությունը

23:16 13.05.2019

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահեցրել է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի գալ  Բաքու։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքների հետ կապված կասկածների առիթ չենք տվել։ […]

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկի մոտ գտնվող հայկական եկեղեցում

15:50 13.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է […]

̰
Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

10:33 13.05.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական մեդիայում շնորհավորել է թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգին` Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու առիթով: Լավագույն ռմբարկու կոչումն Օբամեյանգը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ:  

̰
Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել

22:06 11.05.2019

Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11: Եզրափակչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս […]

̰
Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

11:54 11.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի […]

̰
Մենք դա կարող ենք անել. Հենրիխ Մխիթարյան

00:17 11.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Тwitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը: «Մենք դա կարող ենք անել»,- գրել է Մխիթարյանը: Throwback to the #UEL Final 2017?⚽️ We can do that #COYG ?⚪️?? @Arsenal #AFC pic.twitter.com/VfuNfsLBB2 — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 10 мая 2019 […]

̰
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա

14:52 10.05.2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդիրներ չի ունենա Ադրբեջան այցելության ժամանակ: «Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին: Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է […]

̰
Հենրիխ Մխիթարյանը Բաքվում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող է ունենալ. Daily Mail

14:11 10.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-ի հետ հանդիպումը, որը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում: Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն կօգնի հայ կիսապաշտպանին ադրբեջանական վիզա ստանալ, սակայն «Արսենալ»-ում կասկածներ ունեն այս հարցի […]

̰
Եկեք հաղթենք այս Եվրոպա լիգայի եզրափակիչը. Հենրիխ Մխիթարյան

12:42 10.05.2019

Երեկ Լոնդոնի «Արսենալ»-ն ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 2:4 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և դուրս եկավ եզրափակիչ: «Զինագործներ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին և դարձել գոլային փոխանցման հեղինակ, նրա օգնությամբ  Օբամեյանգը ձևակերպել է խաղի վերջնական հաշիվը: Հանդիպումից հետո Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հանդերձարանից լուսանկար է հրապարակել հետևյալ մակագրությամբ. […]

̰
«Արսենալ»-ը դուրս եկավ «Եվրոպա» լիգայի եզրափակիչ

01:10 10.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում 2:4 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և երկու խաղերի ընդհանուր՝ 7:3 հաշվով հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ եզրափակիչ: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նրա օգնությամբ Օբամեյանգը ձևակերպել է խաղի վերջնական հաշիվը: Նշենք, որ «Եվրոպա» […]

̰
Հայ ըմբիշները մեկնել են Կիև

22:00 09.05.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Կիևում են՝ մասնակցելու ուկրաինացի հայտնի ըմբիշներին ու մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին, որը կկայանա մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է Armsport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝  մրցաշարին մասնակցելու համար Ուկրաինա է մեկնել Վաղինակ Մաթևոսյանը՝ 57 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 65 կգ, Վարուժան Կաջոյանը՝ 74 կգ, Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ, Սարգիս Հովսեփյանը՝ 97 կգ, Արման […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Վալենսիա»-ի հետ խաղում

21:53 09.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Վալենսիա»-ին: Առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3:1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ամռանը կամուսնանա

22:33 08.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:

̰
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ մեկնել է Վալենսիա

21:04 08.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իսպանական «Վալենսիա»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ` 3:1 հաշվով: Այսօր Ունայի Էմերիի սաները մեկնել են Իսպանիա։ Լոնդոնցիների կազմում մրցավայր է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը. «Վալենսիա»-«Արսենալ» հանդիպմանը կարող […]

̰
«Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»». գերմանական պարբերականի անդրադարձը

22:04 07.05.2019

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական Ruhr24.de պարբերականն անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիրը հիշեցրել է Յուրգեն Կլոպի խոսքերը. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Ըստ հոդվածագրի՝ եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ […]

̰
«Խաչմերուկներ-2019» փառատոնի մշակութային առաջին կանգառը դարձյալ Գյումրին է

19:30 06.05.2019

«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում  փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը: Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը: Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով […]

̰
Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

16:12 06.05.2019

Մայիսի 8-12-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, երրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» ամենամյա մրցաշարը՝ տարիքային 2 խմբերում՝ մինչև 15 և մինչև 14 տարեկաններ: Մ-15 մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի և Բելառուսի Մ-15 հավաքականները: Մ-15 մրցաշարի խաղացանկը 08.05, 14:00, Ուկրաինա – Կիպրոս 08.05, 16:00, Հայաստան – Բելառուս 10.05, 12:00, Բելառուս – Ուկրաինա 10.05, 16:00, Հայաստան […]

̰
Իրականում չեմ էլ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք. Արսեն Ջուլֆալակյան

12:29 06.05.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ այն մասին, թե ինքն ու հայրը քաղաքացու են ծեծել: «Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում […]

̰
Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել. քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծել են Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները

11:40 06.05.2019

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ […]

̰
«Արսենալ»-ը չկարողացավ հաղթել հետնապահներից մեկին

22:47 05.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ն ԱՊԼ-ի 37-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Բրայթոն»-ին: «Զինագործներ»-ը չկարողացան հաղթել առաջնության հետնապահներից մեկին, հանդպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 9-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց լոնդոնցիների հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հյուրերից հանդիպման հաշիվը հավասարեցրեց Գլեն Մյուրեյը, ով ևս աչքի ընկավ 11 մետրանոց հարվածով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի մեկնարկային […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Արսենալ»-ի մեկնարկային կազմում

19:01 05.05.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կհանդիպի «Բրայթոն»-ին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է լոնդոնցիների մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը` Լենո, Լիխշտայներ, Սոկրատիս, Մուստաֆի, Նաչո, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ:  

̰
«Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ «Վալենսիա»-ի նկատմամբ

01:14 03.05.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս»-ում մրցեց «Վալենսիա»-ի հետ: «Զինագործներ»-ը Ալեքսանդր Լակազետի դուբլի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեցին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին: «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

̰
Էմերին «Վալենսիա»-ի հետ խաղից առաջ հրապարակել է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

22:03 02.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կհանդիպի իսպանական «Վալենսիա»-ին: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մուստաֆի, Միտլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Գուենդուզի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: […]

̰
Հայոց ցեղասպանությունն՝ ամերիկյան մամուլի էջերում

14:14 29.04.2019

Ավստրալահայ գիտնական Արա Քեթիպյանի և Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համատեղ ջանքերով լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» վերնագրով հինգ հատորյակ, որում ամփոփված են ամերիկյան ամենանշանավոր թերթերի էջերում տպագրված բոլոր այն լուրերն ու հոդվածները, որոնք հայկական ջարդերին ու ցեղասպանությանն են վերաբերվում: Գրքերում տեղ է գտել 6696 հոդված: […]

̰
BACK_TO_TOP