14:36 12.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ԱԺ միջանցքներում պատասխանել է ՀՀԿ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին: Այնտեղ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը:
«Դա զրպարտանք է ՀՀԿ-ի կողմից, որովհետև Մարտի 1-ը բաց է գրեթե բոլորի համար, բացի նրանից, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դրանք ՀՀԿ-ի հերթական նախընտրական մանևրներն են: Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ու՞ր են այն մարդիկ, ովքեր կրակել են ժողովրդի վրա, ինչո՞ւ Հանրապետականի իշխանության օրոք որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց»,- ասաց նա:
Լրագրողները հիշեցրին նաև երեկ Վիգեն Սարգսյանի այն արտահայտությունը, թե «քվեախցիկում, երբ Փաշինյանը մենակ մնա, պետք է ընտրի ՀՀԿ-ին, որովհետև վերջինս է իրական ընդդիմությունը»:
«Մի քանի անգամ ասել եմ՝ ո՛չ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է ընդդիմություն, ո՛չ էլ ՔՊ-ն: Դա որոշելու է ընդդիմությունը: Եթե ժողովուրդը որոշի, որ, օրինակ՝ ՀՅԴ-ն պետք է լինի ընդդիմություն, ապա ՀՅԴ-ն կլինի ընդդիմություն»,- ասաց նա:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...