TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

հրդեհ

Հրդեհ Գյումրիում

22:41 27.08.2019

Օգոստոսի 27-ին` ժամը 07:49-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:38-ին, մարվել՝ 09:21-ին: Հրդեհի հետևանքով այրվել են  երկու հարակից տների տանիքները (մոտ 55 քմ և 15 քմ):

̰
Հունաստանում հրդեհների պատճառով զբոսաշրջիկներին տարհանել են

15:52 27.08.2019

Հունաստանում անտառային լայնածավալ հրդեհի պատճառով, որը բռնկվել է հանգստյան օրերին, տարհանվում են մի քանի հարյուր զբոսաշրջիկներ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Սամոս կղզում հսկայական անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ տարածվել է ուժեղ քամու և տաք, չոր պայմանների պատճառով: Նշվում է, որ անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 700 հրշեջ: Այնուամենայնիվ, […]

̰
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է

14:32 27.08.2019

Օգոստոսի 27-ին` ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 67 հրդեհ

09:47 27.08.2019

Օգոստոսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 42 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, 6000 քմ,   Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1.5 հա,  Նոր […]

̰
Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է խոտածածկույթ

23:41 26.08.2019

Օգոստոսի 26-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին: Այրվել է 31 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ: Ժամը 20:44-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարացվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰ ̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում․ 5 տուժածներից 3-ը երեխաներ են

22:55 26.08.2019

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Էլեն […]

̰
Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

22:07 26.08.2019

Օգոստոսի 26-ին` ժամը 10:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային […]

̰
Բրազիլիան հրդեհների մեկուսացման աշխատանքներում ներգրավել է զինվորականների

19:00 26.08.2019

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն թույլ է տվել 7 նահանգներում ռազմական գործողություններ սկսել Ամազոնի անտառներում լայնամասշտաբ հրդեհների դեմ: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Բոլսոնարոն նաև հայտարարել է, որ ընդունում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկն օդանավեր տրամադրելու և հրդեհաշիջման գործողություններին մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար: Այս պահին բրազիլական ռազմական ինքնաթիռները ջուր են լցնում այրվող անտառի վրա: Հրդեհները […]

̰
Հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները. Վարդան Մելիքյան

18:16 26.08.2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։ Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետները, ինչպես մոտակա […]

̰
Եթե հիմա չկարողանանք այս հրդեհը մարել, էլ անտառներ չենք ունենա. Հայկ Բարսեղյան

18:09 26.08.2019

Սյունիքի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարում է մեկ հրշեջ մեքենա: Այս մասին կրկին տեղեկացնում է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Նա իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել՝ օգտատերերին խնդրելով տարածել այն և հասցնել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Հայկ Բարսեղյանը նշում է, որ անտառներին ամենամոտ քաղաքը Մեղրին է, բոլոր ռեսուրսները կարող են լինել Մեղրիից […]

̰
G7 երկրները Ամազոնի հրդեհները մարելու համար 20 մլն եվրո կնվիրաբերեն

18:06 26.08.2019

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7 երկրները ֆինանսական օգնություն կուղարկեն Ամազոնում հրդեհները մարելու համար: Նա նման հայտարարություն է արվել G7 գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում Ֆրանսիայում՝ Բիարիցում: Ըստ նրա խոսքերի` ֆինանսական օգնությունը կկազմի 20 մլն եվրո: Մակրոնն ընդգծել է. «Ամազոնի երկրներին առնվազն 20 մլն եվրո օգնությունը կուղարկենք անմիջապես»:  

̰
Շիկահողից Մեղրի ճանապարհին հրդեհ է. Հայկ Բարսեղյանն ահազանգում է

16:55 26.08.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը Սյունիքի մարզի՝ Շիկահողից Մեղրի ճանապարհից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդում է, որ տեղի անտառներում հրդեհ է: Ըստ Հայկ Բարսեղյանի տեղեկության` հրդեհը լայնամասշտաբ է, և մեծ ուժեր են պետք մոբիլիզացնելու համար: https://www.facebook.com/armsostv/videos/542308483202702/

̰
Ամազոնի ջունգլիներում հրդեհները շարունակվում են

14:14 26.08.2019

Ռիո դե Ժանեյրոյում ակտիվիստները երթի են դուրս եկել՝ բողոքելով Բոլսոնարոյի վարած բնապահպանական քաղաքականության դեմ:

̰
Գլենդեյլում հրդեհի պատճառով տարհանել են բնակիչներին

12:32 26.08.2019

Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 215 հրշեջ և 3 ուղղաթիռ:

̰
Խոսրովի արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է

12:29 26.08.2019

Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, հրդեհ էր […]

̰
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում

11:53 26.08.2019

Օգոստոսի 25-ին`ժամը 22:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱ Բ4 թաղամասի թիվ 38 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Ըստ վիճակագրության՝ անտառային հրդեհների 96%-ը մարդածին է. Էրիկ Գրիգորյան

11:12 26.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզում մի շարք հրդեհներ են մարվել: «Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և […]

̰
Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհը մեկուսացվել է

10:14 26.08.2019

Օգոստոսի 26-ին՝ 07:47-ի դրությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 23-ին՝ ժամը 12:07-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:

̰
Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել են

09:50 26.08.2019

Օգոստոսի 26-ին՝ ժամը 09:07-ին, Սյունիքի մարզի Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 50 հրդեհ.

09:38 26.08.2019

Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2500 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Մալաթիա-Սեբաստիա […]

̰
Հրդեհ Վարդավանք գյուղում. այրվում է 18 հա անտառածածկ և 19 հա բուսածածկ տարածք

00:00 26.08.2019

Օգոստոսի 25-ին` ժամը 06:25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող և պղնձամոլիբդենային կոմբինատի 1 ջրատար: Դեպքի վայրում աշխատել են 19 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 10, քաղաքապետարանի կոմունալ  բաժնից 10 աշխատակից, թիվ N […]

̰
Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:56 25.08.2019

Օգոստոսի 25-ին` ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ […]

̰
«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքի հրդեհը մարվել է պետական մարմինների և քաղաքացիների անձնուրաց նվիրումի շնորհիվ․ Է․ Գրիգորյան

23:14 25.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 23-24, «Խոսրովի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքի հրդեհն է, որը մարվել է պետական մարմինների և քաղաքացիների անձնուրաց նվիրումի շնորհիվ»։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելել է․ «Այս շաբաթներին հրշեջներն անձնուրաց կերպով Հայաստանի ամեն մի անկյունում պայքարում են հրդեհների դեմ` երբեմն վտանգելով իրենց […]

̰
Գյումրու տոնից մինչև աննախադեպ աճ գրանցած հրդեհներ․ Ցոլակյանը պատասխանել է լրագրողների հարցերին

16:53 25.08.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ են շատացել։ Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և մի շարք այլ գործոններով։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է

14:21 25.08.2019

Օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]

̰
Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ՝ ներգրավելով ընդհանուր 79 մարտական հաշվարկ

11:05 25.08.2019

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 400 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, […]

̰
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում

09:42 25.08.2019

Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]

̰
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը զարգացել է նկուղային մասից․ ԱԻՆ աշխատակից

21:41 24.08.2019

«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ Նա նշեց, որ բոլոր հրշեջներն աշխատում են շնչառական ապարատներով։ Նրա խոսքով՝ հրդեհի մակերեսը շատ մեծ է։ «Այս պահին արդեն տեղամասեր կան, որ հրդեհի արդյունավետ մեկուսացման են գնում։ Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ`ամեն բան բարեհաջող կավարտվի»,-ասաց նա: ԱԻՆ […]

̰
Մալաթիայի հրդեհից տուժած 10 քաղաքացիները դուրս են գրվել

21:27 24.08.2019

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

̰
BACK_TO_TOP