TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

09:49 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստան

22:44 08.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Հանրապետության «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայան: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը: Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Ղրղզստան

21:53 07.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը

14:03 07.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը. «Կոնսենսուս համար 1- Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը […]

̰
Ով է իրականում Նիկոլ Փաշինյանը

08:15 07.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մի քանի կտոր իմ կենսագրությունից»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում կոնսենսուսների շարք է ներկայացրել

20:46 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշել է, որ հարկավոր է ընդհանուր հայտարարի գալ մի քանի կոնսենսուսների հետ կապված. Կոնսենսուս համար 1․ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի գործիքակազմից: Մենք իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, ովքեր բռնությունը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց Ապրիլյան պատերազմի օրերին գրված իր բանաստեղծությամբ

19:31 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին. «Ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988-ին թնդում էր այս հրապարակը՝ միացում: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը, քանի որ նրանք իրենց նվիրումով հնարավոր դարձրին այս օրը, որ այսօր ՀՀ վարչապետը կարողանա ելույթ ունենա»: Նիկոլ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

18:05 05.08.2019

Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

16:29 05.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

16:18 05.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:  

̰
Նիկոլ Փաշինյանը հայկական բնապատկերի գեղեցիկ լուսանկար է հրապարակել

12:29 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական լեռներից լուսանկար: «Հայրենիք». այսպես է Փաշինյանը մակագրել լուսանկարը:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

21:53 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝  […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնության առաջին նվիրատուն է

13:53 03.08.2019

Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից  բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր […]

̰
Մեր նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն. Նիկոլ Փաշինյան

20:45 02.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին: Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, […]

̰
Հպարտ եմ ձեզանով, ախպերիկներ. Նիկոլ Փաշինյան

17:43 02.08.2019

«Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մեկնաբանել է այն լուրը, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի։

̰
Հույս ունենք, որ ավտոմաքսատան առկայությունը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը. Նիկոլ Փաշինյան

20:16 01.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

11:53 01.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի  Մաուրերին  Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարա­բերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել […]

̰
Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք. Նիկոլ Փաշինյան

17:08 30.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ բացօթյա ցերեկույթից. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»:

̰
Երեկ Սևանա լիճ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. Նիկոլ Փաշինյան

14:42 29.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]

̰
Որտեղ է Վարդավառը նշում Նիկոլ Փաշինյանը

14:35 28.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2370956136558101/?type=3&theater

̰
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանից ընտանեկան լուսանկար է հրապարակել

19:22 25.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Լուսանկարում իր հետ են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրանց դուստր Շուշան Փաշինյանը: «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. Դիլիջան»,- վարչապետը լուսանկարն այսպես է մակագրել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նրան այս ընթացքում […]

̰
Նիկոլ Փաշինյանը կարևոր վիճակագրություն է ներկայացրել

16:27 24.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով վիճակագրություն է տեղադրել, որը վերաբերում է ընդհանուր սահմանահատումների մուտքերի ու ելքերի տարբերությանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2368224830164565/?type=3&theater

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

15:54 24.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ. «Սիրելի՛ Մորգենթաու ընտանիք, Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին: Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

15:45 24.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

19:50 22.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է

15:27 22.07.2019

Կառավարության աշխատակազմից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Բելգիայի Ազգային տոնի կապակցությամբ

09:29 21.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության: […]

̰
Հայաստանը պետք է վերգտնի արդյունաբերող երկրի իր երբեմնի փառքը. Նիկոլ Փաշինյան

16:30 20.07.2019

«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]

̰
Հայ սպառողը գնումներ կատարելիս պետք է նախընտրի հայկական արտադրանքը. Նիկոլ Փաշինյան

14:35 20.07.2019

Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին: Այս մասին հուլիսի 20-ին՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ կարող է թվալ, թե մեր շուկան շատ փոքր է այսպիսի քաղաքականություն վարելու համար, բայց ցավով պետք […]

̰
Նիկոլ Փաշինյանին իր կերպարով տիկնիկ նվիրեցին

12:21 20.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ համաժողովը նա հանդիպել է որոշ գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով:

̰
BACK_TO_TOP